Նիկոլ Փաշինյանը նախօրեին պաշտոնական այցով մեկնել էր Մոսկվա՝ բանակցությունների և երկկողմ փաստաթղթի ստորագրման։ Վլադիմիր Պուտինի հետ շուրջ 4 ժամ տևած բանակցություններից հետո հրապարակվեց ստորագրված հայտարարության ամբողջական տեքստը․ փաստաթուղթը բաղկացած է 30 կետից, մի մասը՝ դեկլարատիվ բնույթի, մի մասը՝ առավել գործնական։ Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը առանձնացրել է դրույթներից մի քանիսը։․
1. Հայտարարությամբ (22-րդ կետով), ըստ էության, Հայաստանը լեգիտիմիացնում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմը:
2. Հայտարարության 9-րդ կետով Հայաստանը, դե-ֆակտո, դատապարտում է Ռուսաստանի դեմ արևմուտքի պատժամիջոցները և ակնարկեց դրանք շրջանցելու հարցում ՌԴ-ին աջակցելու մասին:
3. Հայտարարության 10-րդ կետով ինֆորմացիոն-կոմունիկացիոն անվտանգության հարցում ՌԴ-ի հետ համագործակցելու պարտավորվածությունը, ընդհանրապես նման է Ստոկհոլմյան սինդրոմին:
4. Հայտարարության 23-րդ կետում տրամաբանորեն պետք է լիներ վարձկանության դատապարտումն ու դրա դեմ պայքարի մասին ինչ-որ սիրուն խոսքեր, բայց չկար:
5. Հայտարարության մի շարք կետերում (4, 22, 30 և այլն) գնում է այն հստակ գիծը, որ Հայաստանը չպիտի ունենա իրապես սուվերեն արտաքին քաղաքականություն:
6. Թեև հայտարարության մի շարք կետեր ինտեգրացիոն տրամաբանության մեջ են, սակայն դրանում որևէ խոսք չկա Միութենական պետության մասին:
7. Հայտարարությամբ վերահաստատվեց ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահության մանդատը, որը վերջերս էական կասկածի տակ էր դրվել:
8. Հայտարարությունում չկա որևէ ողջույնի կամ աջակցության խոսք կապված Երևանի նախաձեռնած խաղաղության օրակարգի ու հռետորաբանության հետ: