Ալավերդիում 31-ամյա մայրը փորձել է սպանել իր 2 ամյա դստերը՝ նետելով նրան Դեբեդ գետը, հաղորդում է Ոստիկանությունը։
Ապրիլի 25-ին հաղորդում էր ստացվել, որ Ալավերդիում երկու տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը։ Երեխայի մայրն ասել էր, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով փոքրիկն գազատար խողովակի վրա նստած դիրքից է ընկել։
Նույն օրը, դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա երեխան հայտնաբերվել է ջրահեղձ և անգիտակից վիճակում և անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի ուշ սպանության փորձ կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել երեխայի մայրը, ով խոստովանել է, որ դստերը 3-4 մետր բարձրությունից ինքն է գցել գետը։
Ոստիկանության Թումանյանի բաժնում ՔՕ 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) հատկանիշերով հարուցվել է քրեական գործ։ 30-ամյա կինը ձերբակալվել է։