Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով ՊԲ մեկ զինծառայող է զոհվել, ևս 8-ը ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ Այս մասին հաղորդել է Արցախի Պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր ևս 7 վիրովարների մասին․ ըստ պաշտոնական Ստեփանակերտի, օգոստոսի 3-ին՝ ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները ՊԲ դիրքերի ուղղությամբ նռնականետեր և ԱԹՍ-ներ են կիրառել։
(Լաչինի ուղղությամբ) մեկ զոհի մասին էլ պաշտոնական Բաքուն է առավոտյան հաղորդել։
Տե՛ս՝ Միջանցքների մասին խոսակցությունները զուգորդվում են սահմանային կռիվներով․ ի՞նչ է հայտնի վերջին էսկալացիայի մասին