Մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
«Հընթացս կրակոցներ են հնչել նաև ադրբեջանական կողմից», – ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Միջադեպից հետո հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանի մարմինը՝ հրազենային մահացու վնասվածքով: Եվս մեկ զինծառայող ստացել է վիրավորում․ վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն՝ հաղորդում է ՊՆ-ն։