Պատերազմի օրագիրը ռուս-ուկրաինական զինված հակամարտության վավերագրությունն է, որը հրապարակվել է ֆեմինիստ, փիլիսոփա, «Գենդերային հետազոտություններ» ամսագրի գլխավոր խմբագիր, խարկովցի Իրինա Ժերեբկինայի ֆեյսբուքյան էջում։ Շարքի առաջին մասն ուղեկցվում է հեղինակի ընդարձակ հետգրությամբ.
Փետրվարի 21, 2022 թ.
Irina Zherebkina (I.Z.) Եվ այս լուրով ես այսօր գնացի պետական լեզվի քննություն հանձնելու (Համաձայն «Ուկրաիներենի՝ իբրև պետական լեզվի գործառության ապահովման մասին» օրg8ենքի, որը 25․04․2019-ին ընդունվել է Գերագույն Ռադայի և ստորագրվել Նախագահ Պետր Պորոշենկոյի կողմից, ուկրաիներեն լեզվի ազատ տիրապետման քննությունը միջնակարգ դպրոցում ուկրաիներեն չանցած պետծառայողների և կրթական ոլորտի աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը երկարաձգելու պարտադիր պայման է – հեղինակի ծանոթագրություն)
М.М. Ստացվե՞ց
I.Z. հանձնեցի, Մաշենկա
М.М. Կեցցե՛ս։ Դրա համար էլ վախենալուն չեղավ։
Փետրվարի 22, 2022 թ.
I.Z. Եթե վաղուց չեք տեսել մահացու սարսափած մարդու, կարող եք նայել։ Ամբողջ գիշեր՝ ուկրաիներենի իմ քննությունից առաջ, մեր ռազմական փորձագետները պատմում էին, որ ժամանակակից պատերազմը սկսվում է քիմիական գրոհից։ Երբ բոլորը թունավորված լինեն, Խարկովում կսկսվեն ռազմական օբյեկտների թիրախային ռմբակոծությունները։
Եվ երբ այս ամենը կատարված լինի, մեռած քաղաք են մտնելու տանկերը։ Հետևաբար՝ դիմակը պաշտպանում է ոչ միայն օմիկրոնից, այլև քիմիական զենքից + իմ վախը քննությունից առաջ։ Դիմակը պոկվում էր դեմքից միայն ականջների և մամայիս թալիսման-ականջօղերի հետ միասին։
Այսպես՝ դիմակը ականջիս, Կետկան, որը տանը պարտիզանական պայքար էր մղում ամուսնուս դեմ, ինձ դիմավորել չուզեց և ընդունեց միայն երբ կարողացա այն հանել ականջիս վրայից։
Հա, քննությունը մի շան հալի հանձնեցի։ Քիմիական գրոհին այժմ սպասում ենք արդեն բնակարանի պատերի հետևում։
I.K. Ամենակարևոր գործն արված է, շնորհավո՛ր։
I.K. Շնորհակալություն, Իրոչկա։
V.Sa. Вітаю! Тримайтеся.
I.Z. Շնորհակալություն, Vira.
М.М. Կեցցե՛ս։
M.B. Շնորհավորում եմ քննությունը հանձնելու համար։ Գրոհ չի՛ լինելու, չեն համարձակվի։
I.Z. Շնորհակալություն, Մարինա։ Ես դեռ կատակ եմ անում՝ չհավատալով մեր հարազատ ռազմական ղեկավարներին։
O.S. Պինդ կացեք։ Բոլորս էլ ընկճվում ենք…
K.N. Օհ, Իրինա, պինդ կացե՛ք։
M.Z. Իրկա, մի կեր տործիկներ, դա ինսուլծիկով է հղի։
I.Z. Նորից պապան է խաբար տվե՞լ։ Մատնիչնե՛ր։
E.L. Անելանելիություն և որևէ բանի վրա ազդելու անհնարինություն․․․ պատերազմի դեմ խնդրագրեր ենք միայն ստորագրում
I.Z. ցանկացած սոցիալ-քաղաքական իրավիճակի վրա էլ հնարավոր է ազդել
<․․․>
Փետրվարի 24, 2022 г.
М.М. Իրա, ի՞՞՞նչ է կատարվում Խարկովում
Փետրվարի 24, 2022 г.
K.N. Իրինա, գրկում եմ ձեզ։ Մաղթում եմ փրկվել
I.Z. Նատաշա, «փրկվել» բառը մի տեսակ մեզ համար չէ։ Կարևորը՝ դադարեցնել պատերազմը խաղաղ ճանապարհով։
Փետրվարի 24, 2022 г.
I.Z. Սիրելի ընկերներ, մեր շուրջը դեռ ամեն ինչ հանգիստ է։ Սա քաղաքի ամենակենտրոնն է, դրա համար է դեռ խախանդ։ Բայց մեր Սումսկայայի մոտակայքում ավիացիոն գործարան կա, ինչը հղի է վտանգներով։
Շնորհակալություն զանգերի և համերաշխության համար։
Մեր տղային գիտակցաբար դեռ չենք վախեցնում, թող քնի իրա Անգլիայում։
O.S. Իրա, սիրելիս, ձեզ լավ նայեք։ Գրեք, խնդրում եմ, եթե օգնության կարիք կա։
М.М. Շնորհակալություն գրառման համար։ Գրե՛ք, Իրա։
T.L. Ձեզ լավ նայեք խնդրում եմ։
I.Z. Պետք է ոչ թե մեզ լավ նայենք, այլ մտածենք՝ ինչպես դադարեցնել պատերազմը։ Շնորհակալություն։
N.S. Պինդ կացեք։ Գրե՛ք։
Z.S. Գրկում եմ ձեզ։
I.Z. Իսկ ես, Ժանար, ձե՛զ։ Հիշո՞ւմ եք՝ ոնց էի լացում ձեր բանաստեղծությունների պատճառով։ Դա կատարսիս էր, ինչի համար շնորհակալ եմ։
Z.S. Ես եմ ձեզ շնորհակալ։
L.K. Իրա, պինդ եղեք։ Մենք ահավոր ամաչում ենք և ցավում։ Կներե՛ք։
I.Z. ԼՅՈՒՍՅԱ, ՉԻ ԿԱՐԵԼԻ ՏԵՆՑ։ Մի նույնականացեք ռազմականացված մոլագարների և ձեր իշխանավորների հետ․ երկուսս էլ ամեն ինչ հասկանում ենք սիրո և ընկերության մասին։ Դրանք անպայման հաղթելու են պատերազմի պես գռեհիկությանը։ Գերասիմովային զանգել եմ երկուշաբթի օրը։ Գրկում եմ ձեզ, երջանկություն ձեր ընտանիքին։
L.K. Շնորհակալություն, Իրա։ Ուղղակի նենց հուսահատություն, ամոթ ու կատաղություն ա գալիս, որ ուզում ես նաև մեղանչել։ Աստվ-ծ վկա, մենք փորձել ենք, պայքարել ենք, բայց, ըստ երևույթին, ոչ բավարար չափով․․․((
L.K. Քեզ ու Սերյոժային էլ՝ երջանկություն, հանգուստություն և տոկունություն։
I.Z. Դուք դեռ պետք է պայքարեք ձեր իշխանությունների դեմ։ Այնպես որ, պատրաստեք 1) ռազմավարությունները և 2) ուժերը։ Տարբեր։ Ինչպես գրում էր հայտնի փիլիսոփա և ֆեմինիստ Ժարանա Պապիչը, երբ ամերիկացիները ռմբակոծում էին Բելգրադը՝ ինչո՞ւ ես պետք է անեմ այն, ինչ նրանք ակնկալում են։ Գուցե ես ուղղակի ուզում եմ խմել իմ մի բաժակ սուրճը, ծխել իմ սիգարետը և կարդալ ինձ համար կարևոր գիրքը․․․ Սա միլիտարիզմի ամենատարբեր ձևերին չենթարկվելու լավ ստատեգիա է ըստ իսկ։ Ուղղակի ես ալերգիա ունեմ՝ և՛ սուրճից, և՛ սիգարետից։
M.G. Իրա, սիրելիս, պինդ եղեք։ ձեզ՝ ուժ։ գրկում եմ։
I.Z. Շնորհակալություն, Մաշա։ Համալսարանը փակ է, բնականաբար։ Մետրոն փակ է, գնացքներ չկան, այնտեղ մարդիկ են թաքնվում։ Իսկ ես, ինչպես միշտ, պատրաստվում էի իմ կուրսի մագիստրոսների հետ ձեր ստեղծագործությունները քննարկել, է՜հ․․․
I.Z. Ես էլ երեկ իմ ասպիրանտներին՝ Գիտությունների ակադեմիայից, որտեղ կողքից գործ եմ անում, հանձնարարել էի նայել «Շոա»-ն, որ մի շաբաթ հետո միասին քննարկենք։ Ոնց որ վատ, նախագուշակ երազ լինի․․․
M.G. Իրա, սիրելիս, եթե կարող եմ ինչ-որ ձև օգտակար լինել, ինչ-որ կերպ օգնել ձեզ կամ ձեր ուսանողներին՝ ցանկացած հնարավոր ձևով, ինձ իմաց տվեք, խնդրում եմ։ սա է, ինչ որ մենք ունենք՝ արվեստը, կինոն, պոեզիան, որ մեզ հնարավորություն են տալիս մի պահ շունչ քաշել, մի քիչ մոռացման մեջ ընկնել․․․ Սիրելի Իրա։ Շնորհակալություն ձեր աշխատանքի համար։ Շնորհակալ եմ ձեզ, որ շարունակում եք դաս տալ, ինձ թվում է՝ ձեր ուսանողներին դա անհրաժեշտ է հիմա։ Ձեզ հետ եմ մտքով և ամբողջ հոգով։
Փետրվարի 24, 2022 թ.
I.Z. Արդեն մոտ մեկ ժամ է հյուսիսից կրակոցներ չենք լսում։ Հաղորդվում է, որ քաղաքի ծայրամասում՝ շրջանայինի մոտ, կանգնեցրել են տանկային գրոհը։ Ուզում եմ հավատալ։
Փետրվարի 24, 2022 թ.
I.Z. Սիրելի ռուսաստանցի ընկերներ, ոչ մի դեպքում մի վերցրեք ձեր վրա պատասխանատվությունը ձեր պետության համար։ Մի՛ նույնականացեք դրա հետ։ Ինչպես նաև ուկրաինացի ընկերներ՝ մի՛ նույնականացեք ատելության քարոզի հետ։ Խնդրում եմ։
I.K. Շատ ինաստուն և ճիշտ ժամանակին
I.Z. Շնորհակալություն, Իրա։
O.T.E. Բոլորս պատանդներ ենք։
I.Z. Օլգա, այդ սահմանումը մեր վրա մի տարածեք․ պատանդները կարող են բուրժուական ռեժիմի դեմ դիմադրության առաջնորդ դառնալ, հիշեք «Թղթե տունը»։
O.T.E. ուզում եմ հավատալ դրան
Y.L. Ձեր ձայնից հոգիս մի քիչ հանգստացավ
I.Z. Շնորհակալություն։ Մենք, ինչպես ձևակերպում էր Ջ․ Բաթլերը, ապրում ենք այնպիսի անկայուն օնտոլոգիայի պայմաններում, ինչպիսին է պատերազմի օնտոլոգիան։ Հարկավոր է հասկանալ և չկորցնել բանականությունը, և գործել համապատասխանաբար։ Օրինակ՝ ինչպես Գուանտանամոյի կալանավորները, որոնք բանաստեղծություններ էին խզբզում բանտային բաժակների վրա, որոնք փոխանցվում էին խցից խուց․․․
D.Z. Ժամը մեկ Զելենսկու ճեպազրույցն է
I.Z. Դե, Դանիկ, ոչ ոք չի խանգարում ձեզ նույնականանալ Զելենսկու, ինչպես 73 տոկոս ռուսաստանցիներին՝ Պուտինի, այսինքն՝ փառքի մոլագարների հետ
I.Z. Ինձ համար խոսքը երկու ավտորիտար սոցիալ-քաղաքական ռեժիմների, եթե ուզում եք՝ ազգայնականության երկու տեսակների քննադատության մասին է։ Իսկ ձե՞զ համար, Դանիկ։
D.Z. Մենք ավտորիտար ռեժիմ չենք, մենք նեոպատրիմոնիալ ժողովրդավարություն ենք։ Ավտորիտար ռեժիմ էին փորձում հաստատել Յանուկովիչի օրոք, դա է պատճառը, որ մենք նրան հեռացրեցինք։ Ուկրաինայում իշխանության մենաշնորհ չկա, մենք ընտրություններ ունենք։ Կոռեկտ չէ երկու տարբեր քաղաքական ռեժիմները համեմատել մեկ չափանիշով․ Ռուսաստանում առհասարակ ոչինչ այնպես չէ, ինչպես մեզ մոտ։
Այդ մասին շատ է գրում Ալեքսանդր Ֆիսունը՝ ուկրաինացի քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր, Խարկովի ազգային համալսարանաի քաղաքագիտության ամբիոնի վարիչ և պրոֆեսոր։ Ուկրաինական նեոպատրիմոնիալ ժողովրդավարության ապագան — PONARS Eurasia։ Ձեզ լավ նայեք։
A.O. Գիշերը լսում էի Զելենսկու տեսաուղերձը ուկրաինացիներին և ռուսաստանցիներին։ Ես չէի ուզում նույնականանալ նրա հետ, բայցև նախանձում էի, որ Ուկրաինան նման նախագահ ունի։
I.Z. Ֆիսունն արդեն երկար տարիներ, չնայած փոփոխվող իրավիճակին, կրկնում է այս մեկ-միակ միտքը։ Ի դեպ՝ արդեն մեր կողքն էլ են կրակում։
D.Z. օկ, ձեզ լավ նայեք։
I.Z. Դե, բարի գալուստ մեզ մոտ։
A.O. հիմա բոլոր սահմանները փակ են։ Ձեզ մոտ եղել եմ։ Ինձ մոտ էլ եմ եղել ու կամ։ Եթե խոսենք գաղափարապես դեմագոգիկ լեզվով՝ ամեն ինչ, որտեղ կա պետություն, սահմաններ և դրոշներ, ազգայնականություն է։ Բայց, կներեք, ես չեմ ուզում զբաղվել մաքրամոլությամբ և «կանգնել վեր»․ ուզում եմ հենց այստեղից՝ էս կեղտի ու քաքի միջից, որում մենք հայտնվել ենք, աջակցել Ուկրաինայի քաղաքացիների և ուկրաինական կառավարության դիմադրությանը Պուտինի ռազմական ագրեսիային։
I.Z. Իսկ ինչպե՞ս եք աջակցում։ Ստեղծել եք կանանց դիմադրության կենդանի շղթա ձեր սահմանի՞ն, ինչպես ժամանակին «Սևազգեստ կանայք»։
A.O. այո։
I.Z. Շնորհակալություն։ Իսկ որտե՞ղ է այդ շղթան, որ կարողանանք միանալ։
A.O. մոտավորապես վեցը տարի ես ստեղծում եմ ցանցեր, որոնք դիմադրում են պետական քարոզչությանը և ցույց են տալիս քաղաքացիական ակտիվիստների բողոքը։
I.Z. Ես խոսում եմ ձեր սահմանին գտնվող իրական տեղի մասին՝ այստեղ և հիմա։ Որտե՞ղ է կոնկրետ։
A.O. Դուք ինձ հիմա պասիվ-ագրեսիվ ասում եք, որ ես որևէ նշանակալի բան չեմ անո՞ւմ։ Թե՞ սխալվում եմ։ Ես սադրանքների չեմ տրվում։ Այսօր ես գնում եմ հակապատերազմական հանրահավաքի։ Գուցե դա ձեզ համար բավարար չէ։ Բայց մենք խոսում ենք տարբեր դիրքերից։ Ես ապրում եմ բռնապետությունում, որտեղ մարդկանց տանում են բանտ, իսկ բանտում՝ խոշտանգում և պոլի փետ մտցնում քամակների մեջ։ Մեզ համար ցանկացած ակցիա նշանակալի է։
I.Z. Լավ, որտե՞ղ։ Ձեռք ձեռքի տվա՞ծ։ Ռազմավարությունը, ի վերջո, մեկն է՝ արգելել սեփական զորքերի ագրեսիան։
B.S. Իրինա, ինչ սարսափելի է… Ձեզ լավ նայեք։
I.Z. Մեր ոստիկանությունը կանանց և ծերերին ձեռք չի տալից՝ միայն տղամարդկանց։ Այսինքն, հաց ու ջուր կարելի է առնել, ճիշտ է՝ մինչև վերջ հերթ կանգնելով։
T.R. Միշտ ուրախ ենք ձեզ տեսնել։
I.Z. Շնորհակալություն, Տարաս, սիրելիս։ Մեր տան պատերը հաստ են։
G.R. Գերագույն Ռադան անցել է լիագումար նիստերի անդադար ռեժիմի
I.Z. Թող նստելու փոխարեն մի բան անեն
I.V. Իրինա, շնորհակալություն։
O.K. Իրինա, ավելի հաճախ գրեք, խնդրում եմ, գոնե ինչ-որ անկողմնապահ տեղեկություն է։ Ձեզ լա՛վ նայեք։
T.D. Հարգելի Իրինա, ձեզ լավ նայեք։ Դուք մեր ազգային ձեռբերումն եք։
I.Z. Սիրելի Տատյանա, շնորհակալ եմ, բայց ես Չե՛մ Ուզո՛ւմ լինել ինչ-որ մեկի «ազգային ձեռքբերումը»։
Փետրվարի 25, 2022 թ.
I.Z. Վե՛րջ, խանութները փակ են, իսկ մենք պելմեններ ունենք։
М.М. Ինչո՞ւ։ Պարեն չկա՞։ Թալա՞ն ա։
I.Z. Չէ, Մաշենկա, թալան չկա։ Համենայն դեպս, մեր խանութում, որը ես պատուհանից տեսնում եմ։ Ուղղակի մեր ոստիկանությունը արգելում է մարդկանց միասին հավաքվել, որ արկերը չընկնեն հերթերի մեջ։ Դրա պատճառով է, որ Խարկովում խանութները փակ են։ Մերը բացվում է, ինձ թվում է, 11։00-ից մինչև 17։00-ն։ Սերգեյը հասցրել է պելմեններ և սառեցված բանջարեղեն առնել։ Ուրիշների համեմատ ունևոր ենք։ Զանգել էր Սերգեյի դպրոցական ընկերը, որը հիմա հոգեբանության պրոֆեսոր է։ Ինքը ծայրամասում է ապրում, այնտեղ բոլոր խանութները փակ են։ Ասում է՝ եթե ձգելով, դեռ երկու օր կդիմանա։ Թալանչիների մասին պատմում են (բլոգեր Շարիյը), որ նրանք Սլովակիայի հետ սահմանին են՝ թալանում են երկրից գնացող մեքենաները։
М.М. Օհ, իսկ ի՞նչ է լինելու երկու օր հետո։
I.Z. Դա արդեն ոչ ոք չգիտի։ Մեզ մոտ չի կարող գալ․ մետրոն օգտագործվում է որպես ռմբապաստարան, տաքսիներ չկան, քաղաքը դատարկ է։
М.М. Իսկ դուք ո՞նց եք։
I.Z. Եթե տրամադրություն լինի, կգրեմ, ոնց էի ժամանակին կերակրում մեր ընկերոջը։ Կուզե՞ս։
Փետրվարի 25, 2022 թ.
I.Z. Իմ պատասխանը հին ընկերուհուս առաջարկին՝ գնալ իր մոտ Լյուբլյանա․
Thank you, […], but for me it’s impossible to leave. I am a citizen of Ukraine and my place is here. And now our oligarchs and deputies are flying out of Ukraine, who have enough money for private jets.
M.N. Bravo!
V.S.M. Ռեսպեկտ, կոլեգա։
I.Z. Վոլոդյա, ես քեզ ի՞նչ կոլեգա․ կարող եմ քո մոտ լաբորանտ աշխատել, մատիտ սրել․․․
V.S.M. դե թարգի, Իրոչկա․․․
Սահմռկելի լուրեր եմ լսում Խարկովի մասին ((
Վախենում եմ ձեզ համար
I.Z. Հասկանում ես, ես նույնսիկ մատիտ սրել չգիտեմ։ Սերյոժան է այդ գործի երկրպագուն, անընդհատ ձեռքս է տալիս։ Ինձ համար «քոռերն» ավելի հարմար են, երբ չես վախենում փչացնել կատարյալ ֆորմաները։
B.S. Ձեզ լավ նայեք, շատ եմ անհանգստանում ձեր համար
Փետրվարի 25, 2022 թ.
I.Z. Մեզ մոտ վաղը պաշտոնապես ընտանեկան կյանքի 40-ամյակն է։ Տղաս երեկ հասցրել է (ինչ-որ հրաշքով) ուղարկել էսսեքսյան իր ուսուցիչներից մեկի գիրքը (անունը շապիկի վրա է)։ Դեռ չեմ կարդացել և չգիտեմ, ինչ կա այնտեղ “after”։ Կարծում եմ, որ հիմա՝ այս դղրդյունների կողքին և սպանվածների մասին մտածելիս, պետք է չվախենալ բինար հակադրությունների տերմիններով մտածելուց։ Սա մեծ ցնցում է ինձ համար, ես այսպես գրեթե չեմ էլ կարողանում, բայց խաղաղ բնակիչների սպանությունները բացարձակ չարիք են։
B.S. Լավ գիրք է)
I.Z. Արդեն կարդացե՞լ եք։ Ո՞րն է իմաստը։ Դեյվիդը Ալետի ամուսինն է։ Շատ լավ ընտանիք։ Տղաս նրանց սիրում է։
B.S. օ, չգիտեի, որ նրանք ամուսնացած են։ Գիրքը ստրուկտուրալիզմից դեպի պոստրուկտուրալիզմ(ներ) էվոլյուցիայի, պոստրուկտուրալիզմի ներսում երկու ուղղությունների՝ («անկայուն օնտոլոգիաներ») Լական-Լակլաու-Ժիժեկ գծի և իմանենտ գծի՝ Սպինոզա-Դըլյոզ-Կոնոլի մասին է։ Նաև տարողունակ կերպով շատ այլ բաների մասին)
I.Z. Պետք է կարդալ։ Շնորհակալություն, Բահրուզ։ Տղաս, ուրեմն, ճիշտ է գուշակել։ Ես փողն ափսոսում եմ, մոտ 50 ֆունտ՝ հաստ շապիկ․․․
V.S.M. Շնորհավորում եմ, երեխաներ։ 40-ամյակը դեռ ոսկե հարսանիք չի, չէ՞։ Ամեն դեպքում, ոնց հասկանում եմ, ավելի զիլ է, քան արծաթեն։
I.Z. Մենք էլ չգիտենք, Վոլոդյա։ Եվ հետո՝ ի՞նչ տարբերություն։ Կարևորը, որ իրար հետ հետաքրքիր լինի
Փետրվարի 25, 2022 թ.
I.Z. մեզ արդեն լավ մոտիկ ա «գմփում» ու շատ բարձր։
D.V. ձեզ լավ նայեք․ ինչ-որ սատանայական անդունդներ են բացվել
I.Z. Իսկ դու մեղքը քո վրա մի վերցրու, Դիմ։ Ի վերջո դա քաղաքական, տեսական սխալ է։
D.V. ես չեմ էլ վերցնում, բայց հիմա սաղ դնում են՝ խրեն թե հանես
I.Z. Եթե կարողանայի գոռալ, մի լավ կբղավեի՝ չհամաձակվե՛ս հենց հիմա քաղաքական սխալներ անել։ Թող իշխանություն ունեցողները իրար գզեն առանց խաղաղ բնակիչների։
O.K. Հաճախ գրեք, մենք շատ ենք սպասում։
E.R. Խնդրում եմ, գրեք, ահավոր անհանգստանում եմ ձեզ համար։
I.Z. չի կարելի աֆեկտներով մանիպուլացնել։ Կներեք ինձ, Էլլա, ես իմ մասին եմ հիմա։
М.М. Հա, սպասում ենք․․․
I.Z. Այո, աֆեկտները հետաքրքություն են գրգռում։ Սեփական գիրքն արդեն չենք հասցնում կարդալ։
A.T. Իրա, խոսքեր չկան։
S.S. Աստված իմ։ Զգույշ եղեք։
L.S. Պինդ կացեք։
M.B. Հասկանալի է, որ բոլոր բառերը հիմա ավելորդ են։ Մենք ձեզ հետ ենք, ոնց կարողանում ենք՝ աղոթում ենք ձեզ համար, Ուկրաինայի համար։
A.K. Պինդ կացեք։
I.V. Թաքնվելու տեղ ունե՞ք։
O.T.E. Իրա, դեռ հույս ունեմ, որ էսա կարթնանամ և էս ամեն ինչը էլ չի լինի։
I.Z. Իսկ ինձ Սերգեյն ինչ-որ հանգստացնողներ է տալիս, որ գոնե մի քիչ քնեմ։ Լավ է, երբ բժիշկը լավն է։ Քաղաքում հայտնի։ Բայց ինձ համար նրա «լավության» չափանիշը էն չի, որ ինքը ինձ մահվանից է փրկել, այլ էն, որ նրա երկու որդիներն էլ են բժիշկ՝ նույն մասնագիտացման։
A.N. Ձեզ լավ նայեք:
I.Z. Իսկ դուք՝ ձեզ, Անտոն, նաև ձեր կնոջը և մամային։
A.N. Իրա, մեզ չեն ռմբակոծում և չեն տանում (համենայն դեպս՝ դեռ)։ Հաջողություն ձեզ, հանգստություն և խիզախություն։
I.Z. Առհասարակ դուք ճիշտ եք․ ֆեմինիստ կնոջ համար անսովոր է հայտնվել հարձակման և ինտելեկտուալ պաշտպանության արանքում։ Ավելի սովորական է՝ ինտելեկտուալ գործողության իրավիճակում։ Միայն այդ ժամանակ է հասկանալի՝ ինչպես դիմադրել։ Իսկ երբ քեզ խաբում են դեմոկրատիայի և «արևմուտքը մեզ կօգնի»-ի մասին, այ այդ արանքում (չնայած, հիմա օնտոլոգիան է այդպիսին՝ երկակի ստանդարտներ) ժողովուրդը ուժեղ ֆրուստրացիա է ապրում։
A.N. Իրավիճակը, որում մենք հայտնվել ենք, ցուցվանգ է։
Օրինակ, ես երկար տարիներ (մոտավորապես ութը տարի, ինչը պարզ է) հետևել եմ, թե ինչպես են վիճում տարբեր լիբերալ ուժերը (բայդենից ու պուտինից սկսած մինչև նավալնի և ձեր քաղաքական սորոսականները), և մխիթարել եմ ինձ հույսով, որ այս ֆոնին ծիլ կտան ձախերը և քաղաքական մյուս պտույտին կդառնան առաջադեմ ավանգարդ։
Հիմա այդ ամենը հոդս է ցնդել։
Բայց արդեն իմաստ չունի դրա վրա ֆիքսվել։
Կարևոր է հասկանալ, թե որքան ապագայի մասնավոր հույսեր փլվեցին վերջին մեկ շաբաթվա ընթացքում։
I.Z. Անտոն, իսկ մեր ձերբակալված կամ գնդակահարված նախնինե՞րը։ Առանց հույսերի, բայց ապրել են՝ արժանապատվությունը չկորցնելով։ Եվ առհասարակ՝ քաղաքական ռազմավարությունը գոյատևելու մեջ չի, չէ՞։
Փետրվարի 25, 2022 թ.
I.Z. Ժողովուրդը շքամուտքից տեղափոխվում է նկուղ։ Խանութում թանկ ալկոհոլ չկա, ասում է ամուսինս, չնայած միշտ եղել է այն թանկը, որին կարելի էր, ինչպես վերնիսաժում, գոնե նայել։
Միայն օղի կա, ժողովուրդն այն առնում է։ Դրա հետևից էին եկել նաև երիտասարդ ոստիկանները, որոնց ավտոմատները ոչ թե ուսին էին, այլ ձեռքերի մեջ՝ մատները ձգանի վրա (ոնց որ թե ամբողջը սխալ եմ նկարագրում, ախր տերմիններ չգիտեմ)։ Մի խոսքով՝ դիվերսանտների են փնտրում և կոտրատվում վաճառողուհիների առաջ։ Ջրից և հացից բացի կարելի է նաև սառեցված բանջարեղեն գնել։
Մի անգամ Կիևից ինձ զանգել էր մեր դասական բանաստեղծ Դմիտրո Պավլիչկոն, խնդրում էր Կանադայից եկած իր բարեկամուհուն հյուրընկալել և հյուրասիրել։ «Լավ», – ասացի ես (ի՞նչ կա որ, ես գիտական նպատակներով ինֆորմացիա հավաքող արտասահմանցիների համար եփելուց լխկող պելմեններ առնելու մեծ փորձ ունեմ, ամուսինս հենց դրանցից էլ առավ)։ «Իսկ դուք գիտե՞ք՝ ես ով եմ», – ահեղաբար հարցրեց մեր դասականը։ «Այո», – հաստատեցի՝ նախազգալով, թե ինչպես եմ նրա բարեկամուհու համար հենց այդպսիսի պելմեններ եփելու։ Եվ այո՛։ Ստացվե՛ց։ Նա կերավ դրանք և հասկացավ, որ մեզ մոտ գիշերել չի ստացվի։ Մոտակայքում կուսակցականների համար հյուրանոց ունենք՝ անմեղորեն նրան ուղղորդեցի այնտեղ։
Իսկ հիմա մենք՝ հենց այսպիսի պելմեններով, ունևոր ենք համարվում այսօրվա իրավիճակում + Աչքիս առաջ հերթը փոքրանում է։ Պեմլեններն ու օղին են պրծե՞լ։ Բայց ուռա՛, հացն ու ջուրը դեռ կան․․․
N.S. Харків, тримайтеся!
Փետրվարի 26, 2022 թ.
I.Z. Էդ դո՛ւ չգիտեիր, որ մեզ մոտ սուտակե հարսանիք է (չնայած դա, իհարկե, հարսանիք էլ չէր)։ Իսկ ես դեռ աշնանը սուտակե կախազարդ էի առել քո սուտակե մատանիի համար, որը ուսանող հայրդ ժամանակին նվիրել էր մորդ՝ վագոնների բեռնաթափումից ստացած փողով։ Երևի, 1958 թվականն էր՝ արդեն խրուշչովյան հասկե՞ր։ Սուտակները, իհարկե, փոքր են, բայց իսկական։ Կհագնես՝ արդեն ոչ միայն ծնողներիդ մասին հիշելու, այլև ինձ չմոռանալու համար։
M.Z. Իսկ ես շատ եմ հավանում այս նվերը՝ էս սարսափելի օրերին։ Եվ առհասարակ՝ դուք շատ հավես ծնողներ եք։
I.Z. to М. Z. Հակառակ դեպքում չէիր ծնվի՞։ Էգոի՛ստ։
I.Z. Վայ, վրան նաև փոքրիկ բրիլյանտ կա՛։ Եթե թանկ արժեր, չեմ կրելու․ պետք էր գնալ վագոններ բեռնաթափել, ինչպես ժամանակին պապաս։ Խոստովանիր՝ որտեղի՞ց ես փող ճարել։ Եվ ի՞նչ նշանակություն ունեն նվերները համատեղ կյանքում։ Դա չէ մարդկանց միավորում։
S.Z. to I.Z. դու բան չես հասկանում։ Սա էլ է, չէ՞, համընդհանուր վախին և խուճապին դիմադրելու միջոց։
L.B. Կեցցե՛ք, երեխեք։ Երկար ապրեք ու երջանիկ։
I.S. Ուռա՜։ Շնորհավորում եմ։
O.T.E. Շնորհավորում եմ ձեզ։ Թող ամեն ինչ լավ լինի։
N.K. Շնորհավորում եմ
I.Z. Շնորհակալություն
Փետրվարի 26, 2022 թ.
I.Z. մեզ մոտ արդեն պարետային ժամ է՝ 18։00-ից մինչև առավոտյան 8-ը։ Իսկ մենք քնելուց առաջ սովորաբար գնում էին քայլելու․․․
Փետրվարի 26, 2022 թ.
I.Z. Տղաս զանգում ու ասում է, որ դեռ ոչ մի մարզային կենտրոն չեն գրավել՝ միայն շրջանային։ Որտեղի՞ց է նա դա իմանում։ Բայց ուզում եմ հավատալ։
M.Z. No oblas’ centres, only rayon centres, such as Melitopol that we are passing on our way to Crimea…
I.Z. Այսինքն, բլիցկրիգը տապալվե՞ց։
M.Z. Դեռ ոչ։
Շնորհավորում եմ քո ու պապայի սուտակե հարսանիքը։
I.Z. Մաքս, դու որտեղի՞ց գիտես հարսանիքների այդ հիմար մականշումները։ Զբաղվի՛ր քո սովորական գործերով, խնդրում եմ, մեզ վրա մի շեղվիր։
D.Z. Իրինա Անատոլևնա, Տելեգրամում բաժանորդագրվեք պաշտոնական լրատվական ալիքներին, օրինակ՝ «Украина 24»։ Լուրերը կարող եք իմանալ այնտեղից։ Դեպքի վայրից ռեպորտաժներ ու տեսանյութեր էլ կան։
I.Z. Դաշա, առաջարկում եք լինել կողմնակի դիտորդ՝ սոցիոլոգի պե՞ս։ Չեք սիրո՞ւմ զգայական քաղաքական ստրատեգիաները։
D.Z. ես զգայականներին էլ եմ մասնակցում, նոր ապաստարանից եմ եկել։ Շատ բարձր էր, ցնցվում էր։ Գիտակցության հոսքը չէր էլ ընդհատվում։
I.Z. Դաշենկա, դուք ապաստարանում մարդկանց եք կերակրո՞ւմ։ Հիանում եմ ձեզնով։
Իսկ ուտելիքը որտեղի՞ց։
D.Z. Բոլորն իրենց ուտելիքով են իջնում։ Սուպերմարկետում հսկայական հերթ կագնելուց հետո։
I.Z. Ինչ լավ է, որ ձեզ մոտ սուպերմարկետները բաց են։ Դուք որտե՞ղ եք ապրում, ո՞ր շրջանում։
D.Z. Նոր Տներ
I.Z. Այդտեղ չեն կրակում, չէ՞։ Ապրեք, որ մարդկանց օգնում եք՝ մեծ հերթեր կանգնելով։ Ինչ վատ է, երբ որոշները միայն իրենց մասին են հոգ տանում և չեն կիսվում ուտելիքով։ Բայց ձեզ էլ, խնդրում եմ, լավ նայեք, Դաշենկա։ Մեզ մոտ խանութը փակ է։ Մի քիչ առաջ թնդանոթաձգություն սկսվեց (եթե, իհարկե, ճիշտ եմ օգտագործում այդ բառը)։ Իսկ ձեզ մո՞տ։
D.Z. ես նորից ապաստարանում եմ, դղրդում է։
I.Z. Ձեզ լավ նայեք, Դաշենկա։ Ձայները («դղրդում է») կյանքերին վնաս չեն հասցնի։
Փետրվարի 28, 2022 թ.
I.Z. Զանգել էին դաչայի հարևանները, ասում են՝ տեխնիկան մոտենում է արդեն։ Այնտեղ ծերեր են միայն՝ խուլ անտառում, Խարկովից 70կմ-ի վրա։ Լուռ էր, բայց հենց հյուսիսից նորից սկսել է «գմփգմփալ»։ Կետկան սովարականից շատ է խնդրում շոյել գլուխը․․․
O.T.E. Մամաջան․․․
I.Z. Օլյա, մենք փոքրիկ, համեստ դաչա ունենք, բայց մեր ձեռքով զարդարել ենք։ Միայն սառը ջուր կա, զուգարանը դրսում է, այսպես կոչված «ամառային ցնցուղ»։ Բայց ո՞նց են այնտեղ մեր ծերերը․ խանութ էլ չկա։ Մյուս կողմից՝ իրենք հողամաս ունեն, կարտոշկա և այլն։ Նրանցից մենակ մենք ենք ալարկոտ։
O.K. Պարզ էլ չի՝ ով և ուր է մոտենում։
I.Z. Մեզ էլ պարզ չէ։ Առաջին անգամ չեմ զղջում, որ տղաս գնացել է Ուկրաինայից։ Չնայած ինչքա՜ն ենք կարոտում։
Փետրվարի 28, 2022 թ.
I.Z. Աղետի էթիկական չափման մասին․
Աղետի էթիկական չափման գիտակցումը և դրանով պայմանավորված՝ անարդարության և արդարության մասին պատկերացումը խաչվում է Ժակ Դերիդայի արդարության պատկերացման հետ, որը կազմաքանդման հատուկ էթիկա է առաջարկում՝ ի տարբերություն հասունացման լուսավորչական էթիկայի, որը կանխադրում է (ինչպես և Ի․ Կանտը), որ էթիկական դառնալու համար ենթական պետք է մեծանա, պատասխանատվություն ստանձնի իր իսկ գիտակցությունն ինքնուրույն օգտագործելու համար։ Այս էթիկան ձևակերպվում է որպես արդարության նկատմամբ հոգատարության էթիկա, որը Մարքսի մասին իր գրքում Դերիդան արտահայտում է մաքսիմայի տեսքով․ հիշեցնել, որ անհնարինը, ցավոք սրտի, միշտ հնարավոր է, որ բացարձակ չարիքը (օրինակ՝ տոտալիտարիզմի չարիքը) միշտ կարող է պատահել։ Այսկերպ հասկացվող էթիկայի տեսանկյունից կազմաքանդման էթիկական խնդիրն, ըստ Դերիդայի, «անընդհատ հիշեցնելն է, որ այդ անհնարինի ամենասարսափելի հնրավորությունն է միայն, որ ստիպում է ցանկանալ արդարություն՝ ցանկալի իրավունքի ուժով, բայց, հետևաբար, իրավունքի սահմաններից անդին»։
Փետրվարի 28, 2022 թ․
I.Z Ժարանա Պապիչի մեջբերումներից ևս մեկը.
«Դե ինչ, շատ սարսափելի բաներ դեռ տեղի կունենան, բայց Իմաստը, Հանդուրժողականությունը, Քաղաքացիականությունը և Խաղաղությունը ի վերջո կհամակեն մեզ: Այո՞»։ (Բելգրադ, հոկտեմբեր, 1992)
Ժարանան ձախ կողմում է, Ֆորոսում։ Նա հեռացավ մեզնից։
Աջից Օլգա Լիպովսկայան է, նա թարգմանում է Ժարանայի զեկույցը։
D.Zav․ Ժարանա Պապիչը հիանալի գիտնական էր և ընկեր։ Ի՛ համերաշխություն Խարկովի։
K.N. Իրա, սա ո՞ր թիվն է։ Ժարանային շատ լավ եմ հիշում։
I.Z. Հավանաբար 1999՝ ֆեմինիզմի երկրորդ դպրոցը։ Ես այն ժամանակ մտածում էի, որ եթե կուսակցական բոնզերը այնտեղ են հանգստանում, ինչո՞ւ ֆեմինիստներին չի կարելի։ Որոշեցի՝ կարելի է ու պետք։
Փետրվարի 28, 2022 թ․
I.Z. Նրանց մոտ ինչ-որ բան լռվել է։ Դեռ լռություն է։ Նույնիսկ անսովոր։
O.S. Կարծես բանակցում են։
I.Z. Թող դադարեն իրենց վերին արտի ցորենի տեղ դնել։ Շնորհակալ եմ, Օլգա։ Իրականում կրակոցները մեզնից մոտ 1.5 կմ հեռավորության վրա են՝ կենտրոնում, բնակելի թաղամասերում։
O.S․ Ինչպե՞ս եք։
I.Z ողջ ենք, Օլյա։ Կիևի ընկերներն էին զանգել, նրանց մոտ՝ կենտրոնում, նույնպես հանգիստ է, չեն ռմբակոծում, մենակ շչակներն են աշխատում
O.S. ուզում եմ Ձեզ գրկել։
Փետրվարի 28, 2022 թ․
I.Z. Թանկագին ընկերներ (միանգամից պատասխանում եմ բոլոր նրանց, ովքեր մտածում են խարկովցիների մասին): Մենք նկուղում չենք. ամուսինս պնդում է, բայց ես ու Կետկան համաձայն չենք։ Խնդրում եմ, մի անհանգստացեք և մի հետաքրքրվեք. ի վերջո մենք ֆեմինիստ ենք, ուստի իրականացնում ենք դիմադրության տարբեր ռազմավարություններ՝ բուրիմե ենք խաղում, դիտում տարբեր ֆիլմեր և, իհարկե, ունենք մեր պատանեկության տարիներից մնացած հին ու բարի արևմտյան փոփ երաժշտությունը: Սառեցված բանջարեղեն եփեցի մի բաղադրատոմսով, որը ժամանակին օգտագործել եմ մեր երիտասարդ ընկերոջ՝ Էդիկ Նադտոչիի համար: Թմբլիկ ու փոքրամարմին Էդիկը հպարտորեն հայտարարեց, որ բուսակերն աղ ու շաքար չի օգտագործում։ Լավ, կստուգենք՝ մտածեցի ես: Նա եկավ շվեյցարական քաղցրաբլիթներով և մի շիշ գինիով։ Մինչ նա և ամուսինս քաղցրաբլիթ էին ուտում գինու հետ, ես բանջարեղենը լցրեցի եռացող ջրի մեջ՝ ոչ միայն առանց աղի, այլև առանց համեմունքների: Այնուհետև քամեցի և տարա նրանց մոտ: Ուղղակի զզվանք։ Ամուսինս չէր ուտում, բայց Էդիկը նահանջելու տեղ չուներ։ Խեղճը մինչև վերջ պետք է ուտեր։ Առողջ ապրելակերպ է ի վերջ, նաև՝ մաչո։ Իսկ ես ու ամուսինս լկտիաբար խմում էինք նրա գինին և հավի գրիլ ուտում։ Իհարկե, եղան կծու փիլիսոփայական խոսակցություններ, հետո Էդիկի համար տաքսի կանչեցի, որ գնա մայրիկի մոտ՝ խարկովյան բնակարանները վաճառելու։ Չէ, ամուսինս էլ է սառեցված բանջարեղեն շոգեխաշում, բայց հավի ֆիլեի կտորներով՝ քիչ քանակությամբ ջրի մեջ և համեմունքներով։ Դա շատ համեղ է։ Մեր տղան էլ է նույնը անում։
Իսկ Էդիկը հաջորդ օրն էլ եկավ՝ փիլիսոփայության մասին խոսելու։ Բոլորին նախատում է, խորհուրդ է տալիս հորս հոսպիս տանել, ինչպես իրենք արտագաղթելուց առաջ արեցին իրենց երկու տատիկների հետ։
N.A Սառեցված բանջարեղեն խաշելը բարբարոսություն է և ապրանքի վնասում։ Սերգեյը ճիշտ է արել։ Բարև բոլորին։
N.A Չմոռանաք, որ վաղը Կատուների միջազգային օրն է։ Կետյային երես տվեք։
I.Z. Էդ ես էի ապրանքը վարի տալիս, իսկ Սերգեյը ինչպես առաջ էր բանջարեղենը հավի ֆիլեով պատրաստում, այնպես էլ հիմա է պատրաստում։ Կատկային սենց էլ է լավ՝ ոնց քնում էր մեզ հետ, նենց էլ շարունակում է։
N.A. Այսօր ես էլ «ապրանք վարի տվեցի»՝ խաշած կարտոֆիլը տապակեցի։ Բոլորին դուր եկավ։
I.Z. Ամերիկայում մենակ տապակած են ուտում, ուղղակի եփում են կլեպով։ Շա՛տ համեղ է։
N.A. Ահա, ժամանակին գազը չանջատեցի և «կլեպով եփված» ստացվեց։
I.Z. Նատաշա, ջեռոցի մեջ դնելուց առաջ մենակ թե լվացեք, իսկ հետո շատ լավ չորացրեք անձեռոցիկով։ Մնացած նրբությունները միայն Սերգեյը գիտի․ նրան Սյուզան Բակ-Մորիսն է սովորեցրել։
Իհարկե հին ժամանակներում։ Բայց այդ ժամանակներից ի վեր նա միայն այդպես է պատրաստում կարտոֆիլը։ Երբեմն զիջում է և պատրաստում իմ սիրած ձևով՝ ժարիտ, ինչը տոն է։ Ուկրաինական ուտելիք է դա, նա ինչ-որ ձև կարողանում է սալի հետ պատրաստել։ Համովությո՜ւն։
N.A. Անպայման կսովորեմ, քանի դեռ կա և՛ դուխովկա (ինչպես նաև «նետլենկա» и «սակրալովկա», այսինքն ամբողջ ժամանակակից արվեստի խոհանոցը) և՛ կարտոֆիլ։
I.Z. Ոչ, հիմա մենք կարտոֆիլ չունենք։
I.K Գոլորշու վրա նորմալ է ստացվում՝ հա՛մ առանց աղի, հա՛մ առանց համեմունքների։ Խաշելն իսկապես բարբարոսություն է։ Ձեզ աջակցության շողեր եմ ուղարկում, թո՛ղ այս ամենը արագ ավարտվի արդեն։
I.Z․ Ոչինչ, ամեն ինչ լավ կլինի․ ամբողջ շքամուտքով նկուղում գրկված ապրում ենք, բայց բոլորը փորձում են կատակել։
N.A. Մտքերով ձեզ հետ եմ։
T.L. Իրինա, մտածում ենք ձեր մասին։
I.Z. Շնորհակալություն։
A.R. Իրա, Սերյոժա, անընդհատ մտածում եմ ձեր մասին։
I.Z. Թանկագին Անդրեյ, մաղթում ենք քեզ հաջողել նոր պաշտոնում։ Նաև Վ․Ա․-ի պատվին մենագրությունը վերջիվերջո պատրաստել։ Անպայման կհանդիպենք։ Գրկում ենք։
A.R. Անպայման։ Գրկում եմ։
Մարտի 1, 2022 թ․
I.Z. Մեր բոլոր հարևանները քնել են ոչ թե նկուղում, այլ իրենց բնակարաններում, բայց գիշերը պայթեցրել են մարզպետարանը։ Այնտեղ մարդ չկար, փառք աստծո, բոլոր պատուհանները ջարդված էին, դուռն էլ էր ջարդուփշուր եղել։ Մեր մոտից ոտքով 20 րոպե հեռավորության վրա է: Փաստորեն, բոլորն արթնացել են այս պայթյունից։ Տանիքում մեր դիպուկահարներն են։ Խանութը դեռ փակ է։ Առավոտյան հերթ կար, իսկ հետո պարեկները տարան սպորտային պայուսակով մի հսկա տղամարդու (գուցե թշնամի՞ է), ով ձեռքերով ցույց էր տալիս, որ խուլ է։ Մեկ ժամ անց նա վերադարձավ շարքեր, որտեղ միայն կանայք էին մնացել։ Շուտով բոլորը ցրվեցին, քանի որ խանութն այդպես էլ չբացվեց։
Հ․Գ Ինչպես պարզվեց, ներսում մարդիկ կային (((
D.V.․ Ամուր եղեք, գրել եմ անձնական նամակով։
V.S.M. Միանում եմ Դմիտրիին։
I.Z Դուք էլ պինդ մնացեք, Վոլոդյա։
E.Z. Պինդ կացեք։ Եվ շարունակեք գրել, մեզ համար շատ կարևոր է, որ գրում եք։
I.Z. Շնորհակալ եմ, Ելենա։ Ձեր նամակին զուգահեռ առեղծվածային կերպով խանութը բացվեց, և ամուսինս վազեց այնտեղ։ Կարևոր է, որ մերոնք էլ չկրակեն։
E.Z. Մենք մեր սրտերով Ձեզ հետ ենք։ Պինդ մնացեք։
A.K. Փա՛ռք հերոսներին։ Բարևներ Ղրղզստանից։
T.D. Իրինա, մենք ձեր հետ ենք։ Դուք մեզ պետք եք։
I.Z. Շնորհակալ եմ, Տատյանա։ Եկե՛ք պաթոսը մի կողմ դնենք։ Վատ է, որ սկսել են հրթիռներով կրակել, այլ ոչ թե այլ զենքով։ Ամուսինս ասեց, որ «թևավոր հրթիռ» է կոչվում։
O.Sh. Օհ, Աստված, Իրա, ոչ մի բառ չի մնացել արդեն վաղուց, ցավալի է և ամոթ։ Կարող եմ միայն մաղթել ողջ մնալ։
I.Z. Ոչ, Օլգա, մենք ովքե՞ր ենք։ Կարևորը խաղաղ ճանապարհով պատերազմը դադարեցնելն է։
Տ․Լ․ Իրինա, բառեր չկան, շատ ամոթ է։
Մարտի 1, 2022 թ․
I.Z. Այն, ինչ որ գմփում է մեր շուրջը, Բելգորոդից եկող հրթիռներն են։ Ստացվում է, որ դրանք հասնում են մինչև քաղաքի կենտրոն։
I.K. Ուշունց տալու անդիմադրելի ցանկություն ունեմ։
I.Z. Իրոչկա, ինչու՞ ոչ, եթե կարողանում եք։ Դե՛։ Ես, ցավոք, չեմ կարողանում։
I.K. Կարողանում եմ, չնայած դա բնավ այն չէ, ինչով կարելի է հպարտանալ։
I.Z. Ես կհպարտանայի և նույնիսկ կցուցադրեի ամեն քայլափոխին։
Օ.V. Իրա, ինչպե՞ս եք։
I.Z. Օլյա, շնորհակալ եմ։ Հիմա մտածում եմ՝ ինչպես գրել պատերազմի մասին չկրկնվելով։ Բայց գլուխս դատարկ է։
Օ.V. Իրա, ուրախ եմ, որ ձեզնից լուր եմ ստանում ու որ հոգով կայտառ եք և մտածում եք տեքստի մասին։ Մենք Անդրեյի հետ ոչ մի ողջամիտ բան չենք կարողանում մտածել։ Միայն ամոթ ու սարսափ։
I.Z. Չի՛ կարելի ուրիշի ամոթն ու սարսափը քեզ վրա վերցնել, թանկագին Օլյա։
M.M.․ Իրա, ի՞նչ կա ձեզ մոտ հիմա։
Մարտի 1, 2022 թ․
I.Z. Երրորդ հրթիռը խփել է Սումսկայայի ավիագործարանին։ Մինչև հիվանդանալը մենք այնտեղի մարզասրահն էինք գնում։ Թանկ չէր + մարզիչ = ամուսնուս նախկին ուսանողն էր, ինձ դեռ հղիության ժամանակներից գիտեր։
O.T.E. Իրա, ինչ ասեմ, լեզուս կպել է կոկորդիս։
I.Z. Օլյա, միթե Դիմայի ծնունդին թույլ կտաք, որ ուրիշը նրան համբուրի։ Ես կսպանեի, եթե ինչ֊որ մեկը համարձակվեր ամուսնուս պաչպչել․․․
O.T.E. Հա-հա, թո՛ղ փորձեն)
I.Z. Ահա և հանդիպեցին երկու լրբերը՜
L.K. Իրա, պինդ մնացեք։ Ուժ և համբերություն այս ամենին դիմանալու համար։ Գրկում եմ։
(Կատաղությունն անցնում է բոլոր սահմանները)
I.Z. Լյուսյա, ես էլ եմ սրտանց գրկում։
Կատաղությունը մի կողմն դիր՝ դա միայն Գերասիմովային է թույլատրելի։
L.K.․ Մենք նրա հետ նույն ալիքի վրա էին ու ենք))
T.R. Պինդ մնացեք։
I.Z. Տարաս, սիրելիս, պատկերացնո՞ւմ եք, եթե մենք գոնե մի փոքրիկ մարգիկ կարտոֆիլ ցանեինք․․․ այնքան շատ եմ կարտոֆիլ ուզում։ Բայց մեզ մոտ հաստատ չէր աճի։ Մենք ձեզ և ձեր աղջիկներին ցանկանում ենք պահպանել ձեր ընտանիքը։ Եվ, խնդրում եմ, հանգստացրեք Անգելինային, թող Գլորիայի համար չանհանգստանա։ Գրկում ենք՝ հանդիպման հույսով։ Ի․ և Ս․․
M.V. Աղոթենք
T.R. Շնորհակալ եմ։ Հույս ունենք՝ ամեն ինչ լավ կլինի։
Մարտի 2, 2022 թ․
I.Z. Միշան՝ մեր պահակը, հանգստյան իր օրը չմնաց (նրանք երեք օրը մեկ են աշխատում) իր մոտ՝ Բլիժնայա Ալեքսեևկայում, և եկավ մեզ մոտ. այստեղ նկուղն ավելի հուսալի է, իսկ շփումն՝ ավելի ինտենսիվ։ Նրա կատվի՝ Բարսիկի համար կեր լցրեցինք, քանի որ կատվի կեր ոչ մի տեղ էլ չկա։ Մենք միայն Բարսիկի լուսանկարն ենք տեսել։ Կարմրահեր, հսկա կապույտ աչքերով, բայց ահավոր խուլիգան. նա անընդհատ Միշայի հետևից ընկած է, նույնիսկ եթե Միշան պարզապես հեռուստացույց է դիտում, այսինքն չի շարժվում։ Պտտվում է Միշայի շուրջ՝ հարձակմանը պտրաստվելով, հետո հարձակվում է ոտքին և կրծում: Երևակայում է, թե Միշայի ոտքը մի մեծ կատու է, որին հարկավոր է հաղթել։
T.D. Ձեր տեքստերը ոնց որ թերապիա լինեն։ Ի՞նչ կա Խարկովում։
I.Z. Ինձ համար, ցավոք, թերապիա չեն։
E.Z. Այնքան ուրախ եմ, որ գրեցիք, Իրինա։ Մեզ մոտ լուրերով պատմում են Խարկովի գնդակոծության և փողոցները գրավող պարաշյուտիստների մասին։
L.K.․ Իրա, շնորհակալ եմ, որ կապի եք դուրս գալիս
K.N. Ինստիտուտը քանդվե՞լ ա
I.Z. Դեռևս միայն սոցֆակը
Մարտի 2, 2022 թ․
I.Z. Երբ ամուսնուս ընկերը, որի ուտելիքներն արդեն վերջացել են, իմացավ, որ մեր պատուհանի տակի խանութը ժամանակ առ ժամանակ բացում են, գրեթե նախանձեց՝ դուք դեռ կձգեք։ Նա մենակ ծորակից ջուր ունի։ Լցնում է ֆիլտրի մեջ: Այդպես է սնվում։
Մարտի 2, 2022 թ․
I.Z. Ամուսինս էլ է խելագար՝ գնաց ասպիրանտների հետ զում անցելու։
Օ.K.․ Ապրի՛, պետք ա աշխատել, դա թույլ է տալիս պահպանել ինքդ քեզ
I.Z. Օլգա, կներեք քցիպության համար, բայց երբեմն ուզում եմ, որ Սերգեյը իր մասին ավելի շատ մտածի։
M.V. Գրկում եմ, Սերյոժա Զագնիյը բարևում է․․․ Նրա մոտ ՖԲ֊ն համարյա չի աշխատում, ինձնից է տեղեկություններ ստանալու։
I.Z. Նա երեկ երեկոյան էլ էր զանգել։ Ամուսինս ասաց (ես քնել էի կարճ ժամանակով), որ մենք իրենից նոր երաժշտություն ենք սպասում։
Մարտի 2, 2022 թ․
I.Z. գոնե էլ «փուստ» չտան՝ քաղաքապետարանի փոխարեն բնակելի շենքին են խփել։
I.Z. Միշա, դուք քաղաքու՞մ եք։
M.V. Ոչ, ես Նահանգներում եմ։ Նախօրյակին թռա առանց հետին մտքի։ Պարզվեց՝ վերջին թռիչքն էր։
I.Z. Իսկ Յանա՞ն ու Դիմա՞ն։ Անվտա՞նգ են։ Միայն թե մի գրեք՝ որտեղ են․ ԶԼՄ-ներն արգելում են։ Գրկում եմ։
M.V. Խարկովում են։
I.Z. գրողը տանի, լավ կլիներ գնային։
M.V. հա, շատ եմ անհանսգտանում բոլորիդ համար։
I.Z. պետք չի, մենք բոլոր-բոլորս ուժեղ ենք։ Անպայման կտեսնվենք։ Անպայմա՛ն։
Մարտի 2, 2022 թ․
I.Z. Հենց այս տեղ այսօր թևավոր հրթիռ է ընկել
T.L. ՖԲ-ն ցույց չի տալիս ((((((((((
L.K.․ Խոսքեր չկան, Իրա․․․ Ցավն ու կատաղությունը անցնում են բոլոր սահմանները։
Զանգեմ Տանյային․․․
M.V. Ցավ ու կատաղություն։
Մարտի 3, 2022 թ․
I.Z. Ի՜նչ համարձակ ու հեգնական է մեր Միշան։ Ամուսնուս, մեր հարևանի և նրա շան հետ կանգնած էին շքամուտքի դռան մոտ։ Միշան այնտեղ ծխում է։ Եվ ահա՝ հենց այդ դռան վրա փողոցից կրակում են։ «Էս հեչ, – հանգստացնում է Միշան, – փամփուշտն այս դուռը չի ծակի: Այ եթե դիմահար և ավտոմատ կրակահերթ լիներ՝ ուրիշ բան…»։ Մինչ Միշան խորհում էր, մեր «համարձակները»՝ նրանից ջահել ամուսինս, հարևանը և նրա շունը, դռան մոտից փախան՝ թաքնվելու պատի հետևում։ Իսկ Միշան դանդա՜ղ, քմծիծաղը դեմքին, բացատրում էր այդ վախկոտներին, որ նույնիսկ ոչ բոլոր հրթիռներն են ի վիճակի փոշիացնել շենքերը։
Կետկային միշտ նրա մոտ էինք թողնում, երբ կարճ ժամանակով գնում էինք քաղաքից։ Նա միշտ, կախարդական ինչ-որ ձևով, այդ ընթացքում կարողանում էր վերակենդանացնել մեր ֆիկուսն ու մոնստերան։ Հրաշք մարդ։ Իսկ մյուս երկու պահակները փախան, քանի որ մեր տեղը վտանգավոր է․ ռազմաօդային համալսարանը անպայման ռմբակոծելու են, թու-թու-թու։
Մարտի 3, 2022 թ․
I.Z. Ամուսինս գնացել էր նկուղ, այնտեղ մարդ չկա։ Հանդիպել էր հարևանին՝ շան հետ (մեծ ճապոնական շուն է, ցեղատեսակն ու անունը արտաբերել չենք կարողանում)։ Բա ո՞նց էիք զբոսնելու գնացել, պարետային ժամ է, չէ՞՝ հարցրել էր ամուսինս։ Ես նրան աստիճաններով վերև-ներքև եմ տանում, դա՛ է մեր զբոսանքը՝ պատասխանել էր հարևանը։ Ինչո՞ւ չգնացիք Արևմտյան Ուկրաինա՝ հարցրել է ամուսինս։ Ո՞նց կարող եմ նրան թողնել գնալ՝ պատասխանել է հարևանը, շանը նկատի ունենալով։ Ինչպիսի քաջություն։
I.K. Թող հնարավորինս շուտով կարողանա նորմալ ման տալ ազատության մեջ։
Մարտի 4, 2022 թ․
I.Z. Սիրելի ռուսաստանցի ընկերներ, «լայքեր» մի դրեք, խնդրում եմ․ ձեզ համար դա վտանգավոր է ձեր ֆաշիզմի պայմաններում։
I.K. Իրինա, ֆեյքերի համար են 15 տարի տալիս, իսկ մենք ճշմարտությունն ենք լայքում։
I.Z. Իսկ ի՞նչ է՝ «ճշտի» համար ձեզ ձեռք չեն տալի՞ս։ Իմ կարծիքով՝ հենց դրա համար են ձեռք տալիս։ Ի դեպ, կարծեմ Յուվաչևը (հեղափոխական, երկար նստած է եղել, Խարմսի հայրը) մեկուսարանում տառականներին էր կերակրում, հետո սկսել է անհանգստանալ նրանցից ամենասիրածի համար և մարմնամարզություն սովորեցնել նրան, որպեսզի գիրությունից չմահանա։ Դե, բանաստեղծություններ բոլոր հեղափոխականներն էլ գրել են․ դա սուրբ գործ է։ Այնպես որ ֆեմինիստների համար միշտ էլ կյանքի իմաստ կա։
Օ.K. Հիմա մեզ մոտ ճշմարտությունն այն է, ինչ ասում են 1-ին ալիքով, մնացած ամեն ինչը ֆեյք է։
U.K. Լավ, չենք դնի)) Բայց կշարունակենք կարդալ))
I.Z. Ռիսկի դիմելը գրավիչ բան է ։)
Մարտի 4, 2022 թ․
I.Z. Ամուսնուս դպրոցական ընկերը, այժմ հոգեբանության պրոֆեսոր, իր հեռավոր ռայոնում վերջապես ինչ-որ սնունդ է առել երկու ժամով բացված խանութից։ Երկու բատոն հաց ու կոնֆետներ։ Տոմատի սոուսով կիլկա գնել չի կարողացել․ նրա մայրը հավաքարար էր, մեծացել է առանց հոր, բացարձակ գերազանցիկ, բայց փոքր ժամանակ այնքան է կիլկա կերել, որ հիմա նայել անգամ չի կարողանում։
Մարտի 4, 2022 թ․
I.Z. Հենց նոր մեսենջերով ինձ մի (ոճով) երիտասարդ է գրել, որը, իր ասելով, «մեծացել» է իմ գրքերի վրա։ Նա որոշակի, ոչ շատ մեծ դրամական ֆոնդ ունի։ Ես նրան ուղղորդեցի հանճարեղ Գալյա Ռիմբուի մոտ, որն ադեն նշել է, թե Լվովում ուր կարելի է փող ուղարկել։ Ինչ լավ է, որ նա Գալյային փող կուղարկի։
I.Z. Ծիծաղելի է՝ գրել էր, թե ուզում է իմ լեկցիային ներկա լինել։ Սա արդեն հույսի մասին է, ոչ թե հուսահատության։ Սուպե՛ր։
A.T. ես էլ եմ ուզում։
I.Z. թարգեք, Անեչկա։ Ախր ես փիլիսոփայության, այլ ոչ թե միայն գենդերի մասին եմ խոսում։ Ամեն ինչ չափազանց պարզեցնում եմ։ «Ալետեյա» ռուսերենով դասագիրքն արդեն հրատարակել ենք, իսկ ուկրաիներենը այս սեմեստրի ավարտին համալսարանը պետք է հրատարակեր՝ մեր Գիտությունների Ակադեմիայի հետ համատեղ․ ես ուկրաիներենի քննությունը պատերազմից ընդամենը երկու օր առաջ եմ հանձնել։ Բացի այդ, դուք ունեք ձեր՝ իսկապես ՀԻԱՆԱԼԻ փիլիսոփաներին՝ Ա․ Մագուն, Օ․ Տիմոֆեևա (նրանք իմ սիրելիներն են, բայց ուրիշներն էլ կան)։
A.T. ես ամեն դեպքում կլսեմ
Մարտի 4, 2022 թ․
I.Z. Արտասահմանցի ուսանողները, որոնց փորձում են հանել Խարկովից, նամակներ են գրում։ Գուցե ես այդքան էլ վատ դասախոս չեմ եղել նրանց համար և փիլիսոփայության մասին գոնե ինչ-որ ըմբռնելի բաներ ասել եմ նրանց։ Աստված տա՝ վերադառնան իրենց երկրները։
I.Z. Պինդ եղե՛ք։ Ուկրաինական փիլիսոփայությունը կվերապրի նաև հրթիռները և ձեր ուժերով կհասնի նոր մակարդակի։
I.Z. Շնորհակալ եմ, Արտեմի՛։ Հարկավոր է մոռանալ Սկովորոդայի պես պահպանողականներին, որոնցից սկսվել է ուկրաինական փիլիսոփայությունը (կարդիոփիլիսոփայություն)։ Թեև դուք էլ եք ստիպված եղել հաղթահարել ձեր պահպանողական֊ուղղափառ մետաֆիզիկներին՝ այսպես կոչված «շոգենավայիններին»։
A.M. այո, շոգենավայինները մեծապես պատասխանատու են պ․․․նական մեսիականության համար։
Չնայած ռուս պահպանողականների մեջ էլ են, իհարկե, ադեկվատներ եղել։
I.Z. Հա։ Իմ կարծիքով, Շեստովն ու Լեոնտևը հա՛մ խելքները չէին կորցրել, հա՛մ էլ լեզվի հետ էին փորձարկումներ անում։ Թե՞ ոչ։
Լեոնտևի պահպանողականությունը ապագա «սոլովյովցիների» համար մարտահրավեր էր, ըստ իս։
A.M. համաձայն եմ։ Ոչ բոլոր պահպանողականներն են ֆաշիստ։
Մարտի 5, 2022 թ․
I.Z. Ամուսինս վերադարձավ շքոմուտքում հարևանների ամենօրյա ժողովից և վճռականորեն հայտարարեց՝ «Վե՛րջ, գնում եմ Կլոչկովսկայա․․․ քո համար արաղ առնելու։ Ռոբերտին էլ կբերեմ»։ Իմ հարցին՝ «Ի՞ՆՉ», պատասխանեց՝ «Գիշերվա համար է, որ քնես։ Չափաբաժինը ճշտել եմ»։ Եվ հավելեց՝ «Է՜հ, երնեկ թթու վարունգ էլ գտնեինք»։
Ես մտածեցի, որ նա կատակ է անում։ Բայց չէ, վերցրեց իր հետ Ռոբերտին (ճապոնական շան տիրոջը) և գնացին՝ թռչող ինքնաթիռների տակով։
Առաջին անգամ արաղի ղադրը զգացել եմ Ֆորոս 1-ում։ Ես ինձ շատ վատ էի զգում Դպրոցի տնօրենի կարգավիճանում։ Ամուսինս այդ ժամանակ ԱՄՆ-ում էր։ Տանյա Գերասիմովան ինձ տարավ պատշգամբ, ուր Տանյայից իր սեփական օղով փախել էր Լիպովսկայան։ Լիպոսվկայան սպառնացող տոնով հարցրեց՝ ո՞վ է նրա համար պատասխան տալու։ «Բժիշկները, սա ի վերջո առողջարան է», – պատասխանեց Գերասիմովան։ Կարճ ասած՝ նա ինձ համար մի երկու կաթիլ առանձնացրեց, և ես զգացի, որ բոլորովին ոչ ժլատ Լիպովսկայան նույնիսկ այդ երկու կաթիլն է ափսոսում։ Ախր անտանելի նողկանք է։ Ասել, որ ինձ օգնեց, չեմ կարող, հակառակը՝ վատացա զուտ համից ու հոտից։ Բայց այն, որ դա արժեքավոր ապրանք է, վերջապես հասկացա։
Իսկ այսօր վախից դողում էի այնքան ժամանակ, մինչև ամիսինս՝ իր հիմար մտահղացմամբ հանդերձ, չվերադարձավ տուն։ Կարտոֆի՜՜՜լ էր գնել։ Հասան տուն, և միանգամից զանգեց Տանյա Գերասիմովան։ Պատմեցի նրան արաղի մասին, մի քիչ ուրախացավ (նրա մոտ արդեն երկրորդ անգամ կորոնա է)։
Մեր Սումսկայայի բոլոր թանկանոց խանութները կանգնած են առանց ապակիների։ Ինչպես ամուսինս հետո պատմեց՝ Ռոբերտը (պարապած, չափերով՝ երիտասարդ Շվարցնեգեր, բայց 24 տարեկան տղա), տեսնելով մայթերին պառկած էլեկտրասկուտերները, կատակում էր՝ «Ձեզ սրանցից պետք չէ՞»։ Իսկ ինչպիսի՜ զգեստներ են այնտեղ կախված՝ նայելն անգամ վախենալու է։ Բայց թալանչիներ չկան։ Կցում եմ էլեկտրասկուտերների լուսանկարը։ Փառք աստծո՝ օղուն դեռ չենք հասել։ Ախր ինչպես կարող եմ ես՝ ֆեմինիստս, ամուսնուս չլսել։ Բռռ (օղու մասին եմ, ոչ թե ամուսնուս)։
E.L. Շատ հետաքրքիր է, պատվածքի պես կարդացվում է։ Առավել ևս, որ և՛ Կլաչկովսկայան, և՛ մյուս գործող անձինք ծանոթ են։ Նորիս կասեմ՝ Իրա, գրի առ հուշերդ։ Պատմության համար ամբողջը ծայրահեղ արժեքավոր է։
M.V. Որպես բժիշկ եմ ասում՝ քնելուց առաջ 30 գրամը ճիշտ է։
I.Z. Նույնիսկ առանց թթու վարունգի՞, Մարինա։
N.M. Վարունգը ճոխություն է։ Իսկ օղին օգնում է, երբ ուրիշ ճար չկա։ Կոնյակն էլ այդ իմաստով վատ չէ։
I.Z. Կոնյակ, ցավոք սրտի, ևս տանել չեմ կարող։ Շնորհակալ եմ, Նատալյա։ Ես ձեզ ժամանակին հարցրել էի՝ Բաբա-Յագան ֆալլիկ սիմվոլ չէ արդյո՞ք։
N.M. Ինչպիսի վիրավորանք մեծ աստվածուհու նկատմամբ։ նա միասնական է երեք դեմքերում։ ի՞նչ կապ ունի սրա հետ կ․-ն
N.M. Իրա, հիմա, իհարկե, կարդալու ժամանակը չէ, բայց կարող եմ մեյլիդ ուղարկել վերջին գիրքս՝ ոնց երեխաների համար լինի, շատ պարզ է գրված և ուրախ։ Որոշները զուտ հաճույքի համար էին կարդում՝ քնելուց առաջ։
I.Z. Ֆալլոսն ու կ․-ն տարբեր բաներ են։ Ֆալլոսը մեծ Ուրիշն է տարբեր «դեմքերով» (եթե արտահայտվել ձեր լեզվով)։ Որքան շատ «դեմքեր», այնքան ավելի ֆալլոկենտրոն։
N.M. Բաբա Յագան Ուրիշը չէ՛ր՝ սուրբ երրորդությունն էր ի սկզբանե։ Ֆալլոսը կարող է որքան ուզես «դեմքեր» ունենալ, բայց Աստված երեքն ունի։
I.Z. ես աթեիստ եմ, կներեք, սուրբ երրորդության մասին ոչինչ չգիտեմ։
N.M. բոլորս էլ աթեիստ ենք, բայց երրորդության մասին իմանալը մեկ է՝ վտանգավոր չի։ Մի բան եմ ուզում ձեզ ցույց տալ․ ձեր աչքին ֆալլիկ սիմվոլներ են երևում Բաբա Յագայի կոնտեքստում այն պատճառով, որ երրորդությունից մեկը (հույների մոտ՝ Արտեմիսը) պատրիարխալ մտածողության տեսանկյունից «զբաղվում է ոչ կանացի գործով», այսինքն՝ պատերազմով։ Օրինակ՝ Ժաննա դ՛Արկը դրա պատմական մարմնավորումն է, և պատահական չէ, որ նա Դիանայի միության անդամ էր (նույն երրորդությունը)։ Հեքիաթներում դա ցուցադրվում է այնպես, որ Բաբա Յագան ինիցիացիայի ծեսի փորձարկումներ է անում։ Դրանք, ի դեպ, աթեիստերին էլ չէին խանգարի, ինչպես տեսնում եք արդեն հարթմնի։
M.B. Ինձ էլ, խնդրում եմ, տվեք այդ գիրքը։ Եթե համաձայնեք, մեյլս կուղարկեմ։ Շնորհակալություն։
I.Z. Չէ, չէ, Նատալյա, շնորհակալություն, ես ընթերցանության այլ շրջանակ ունեմ, ևս մեկ անգամ շնորհակալություն։
N.M. Իհարկե, ուղարկեք ձեր մեյլը անձնական նամակով։
I.Z. Իհարկե, կրոնի պատմություն չիմանալն իմ տարրական անգրագիտությունն է, որի համար ամուսինս ու տղաս ինձ ամբողջ կյանք ծաղրում են
N.M. դուք իմ մասին, օրինակ, գրում եք, բայց չգիտեք՝ ես ով եմ։ Իսկ թոռս կարդացել է առաջին գլուխը (նա 12 տարեկան է) և ասում է․ «Դու հասկանո՞ւմ ես՝ դու ով ես։ Սա երկրորդ Հարրի Փո՛թերն է»։ Այ նա հասկացել է՝ ես ով եմ։ Ի դեպ՝ լիքը իլյուստրացիաներ է արել այս գրքի համար։
N.M. ես ձեզ չեմ ծաղրում, ես ողբու՛մ եմ ձեզ համար։
I.Z. Դեռ վաղ է ողբալ։ Դեռ ողջիս համար կարելի՞ է ողբալ։ Ի դեպ, ես ոչ Հարրի Փոթեր եմ կարդացել, ոչ էլ առհասարակ մանկական գրականություն։
N.M. բայց իմ մասին դուք ինչ-որ բաներ գրել եք և ո՛չ մեկ անգամ։ Իսկ իմ ստեղծագործությունները չեք կարդացել, նույնիսկ պոպուլյար ատենախոսությունս։ Եթե այդքան ալարում եք, կարելի է այ այս էջում աջից կարդալ անոտացիան։
I.Z. Շնորհակալություն, բայց ժամանակի սղության հարց կա։ Եվ առհասարակ՝ ռմբակոծությունների տակ մարդիկ, ինձ է թվում, անում են միայն ամենաանհրաժեշտ բաները, չէ՞։ Իսկ դուք, խնդրում եմ, ինձ համար մի ողբացեք, քանի դեռ ես ողջ եմ։
N.M. Ես այլ իմաստով օգտագործեցի «ողբալ» բառը՝ հումորային, և քաջալերելու նպատակով։ Լացում էի ձեզ համար, որ խաղաղ ժամանակ չեք կարդացել, իսկ հիմա՝ առավել ևս։ Խաղաղ տարիներին կարելի էր կարդալ կամ գոնե աչքի տակով անցկացնել։ Այժմ ամեն ինչ անցյալում է։ Չգիտեմ՝ արդյո՞ք հավերժ։
I.Z. Անգամ իմ սիրված և սիրող ծնողները չեն սահմանել իմ ընթերցանության կամ անձնական կյանքի շրջանակները։ Կներեք, բայց ինձ հիմա իմ կամ ընթերցանության համար չէ ուժ պետք․ հակավոր է աջակցել նրանց, ովքեր երկու շքամուտքերից հավաքվել են մեր նկուղում և ողջ են։
I.S. Ֆորո՛ս։ Երջանկության մի կտոր մեր նախորդ կյանքից։
I.Z. Ինձ համար՝ ծանր աշխատանք։
Մարտի 6, 2022 թ․
I.Z. Կեցցե՛ն մեր հարևանները՝ հումորի զգացումը չեն կորցնում։ Դա է, այլ ոչ թե վախը, ապահովում սոլիդարությունը։ Կարծում եմ, մենք թթու վարունգ էլ ինչ-որ մեկից կստանանք․ ի վերջո, բոլորը չեն մեզ պես ալարկոտ։ Ուկրաինացիներից շատերը դաչաները որպես հողամաս են օգտագործում, որովհետև հակառակ դեպքում ո՞նց գոյատևես։
N.M. ես էլ էի ջահել վախտ թթու դնում, հետո էլ երբեք տենց համով վարունգ չեմ կերել։ Խորհուրդ եմ տալիս, եթե խաղաղ ժամանակներում նման հնարավորություն լինի, գտնել սխտորի տերևներով և սամիթով թթվի բաղադրատոմս։
I.Z. Նատալյա, ես առհասարակ հաց չեմ սարքում։ Եվ իմ ընտանիքում, և ամուսնուս միշտ հայրերն են հաց սարքել, ոչ թե մայրերը։ «Թթու դնելն» արդեն լրիվ աներևակայելի մի բան է։
N.M. դե դա ճաշակի հարց է։ Իսկ տղամարդիկ համո՞վ են սարքում։
I.Z. Հայրս շատ համով ու հնարամիտ էր պատրաստում, իսկ ամուսնուս հայրը՝ համով, բայց միօրինակ և բացառապես դիետիկ։ «Իրա, չմտածես հանկարծ Սերյոժային կերակրել սովորել», -ամուսնուս մոր առաջին խոսքերն էին ինձ մեր զագսավորվելուց հետո։ Եթե ձեզ հետաքրքիր է այս խոհարար-տղամարդկանց սոցիալական կարգավիճակը, հայրս գործարանի տնօրեն էր, իսկ ամուսնուս հայրը՝ պրոֆեսոր։
Մարտի 7, 2022 թ․
I.Z. Ռմբակոծել են մեր ԽՖՏԻ-ին՝ ֆիզ․-տեխ․ ինստիտուտը, որտեղ ամուսնուս սիրած ասպիրանտներն են։ Նրանք ամենա ոչ ստանդարտ մտածողությունն ունեն։ Ունեին․․․
S.B. Դու որտե՞ղ ես, Աստված իմ։
М.М. Այնտեղ մարդիկ կայի՞ն
I.Z. կային, Մաշենկա։
A.O. Նստած եմ կոմպի դեմը, փորձում եմ աշխատել։ Զուգահեռ youtube եմ լսում։ Հաղորդավարը հարցնում է․ «Պուտինը միջուկային զենք կկիրառի՞։ Այո՞։ Ո՞չ։ Ընտրե՛ք ձեր պատասխանը»։ Եվ հանկարծ հասկանում եմ՝ այն, ինչ հիմա կատարվում է, ինչ-որ սյուռ է։ Ի վերջո՝ այն, ինչ գիտակցությունից դուրս է, այսինքն՝ աբսուրդը, դարձել է հանրային կարծիքի սովորական հարցում։
N.P. Բանականությունից դուրս է ուղղակի․․․
Մարտի 7, 2022 թ․
I.Z. Ամուսնուս հոգեբանության պրոֆեսոր ընկերը այսօր կեֆիր է առել և կատակում է՝ արդեն ծեր մարդիկ ենք, մերն ապրել ենք, բայց շարունակում ենք կառչել կյանքից։
O.K. Ճի՛շտ է՝ կառչեք և դիմացեք։
I.Z. Օլգա, դա հեգնանք է նրանց նկատմամբ, ովքեր ուզում են ողջ մնալ ցանկցած գնով։
O.K. էլ ի՞նչ է մնում
I.Z. Մեջքը պահե՛լ
М.М. Իրա, պետք եք մեզ, շատ։ Բոլոր մահերին ինադու։ Առհասարակ՝ բոլոր չմարդկանց ինադու։
I.Z. Մաշա, սիրելիս, ես չեմ կարողանում նման լեզվով («չմարդիկ») խոսել։ Ներքուստ չեմ կարողանում։
․․․
Մարտի 7, 2022 թ․
I.Z. Երեկ մտածում էի, որ Պուտինին չի կարելի ռմբակոծել ուկրաինական քաղաքների կենտրոններում գտնվող բնակելի շենքերը, որ հետագայում լինի ցույց տալ իր հումանիզմը և զորքերին ծաղիկներով դիմավորող ամբոխներին: Բայց գիշերը գլխի ընկա, որ ամեն ինչ մոնտաժվում է: Էհ, հիմարիկ…
V.S.M. Ժամանակին Պելևինը նկարագրել է այդ ոչ խորամանկ արվեստը, այո ((
I.Z. Հա, հիմա արդեն հասկանալի է: Տեսնում ես՝ ինչքան ուշ ա տեղ հասնում։
I.Z Վոլոդեչկա, շնորհակալ եմ հրավերի համար: Բայց դա նշանակում է հատել շփման գիծը: Ինչը հնարավոր չէ ըստ սահմանման + մերոնք չեն հաստատել կանաչ միջանցքները, նշանակում է՝ ««դավաճաններին»» կկրակեն: Նամանավանդ, որ քաղաքում բենզին էլ չկա:
V.S.M. բայց դուք տարիքի բերումով պաշտպանների կատեգորիայի մեջ չեք մտնում…
I.Z. Մեկ ա՝ բենզին չկա: Գրկում եմ, սիրելիս։
G.H. Ձեզ քաջություն, Իրինա, ամբողջ սրտով Ձեզ հետ եմ:
I.Z. շնորհակալ եմ։
U.K. Հետաքրքիր փորձառություն է, չէ՞: Ես էլ Գրոզնիյում եմ ռումբերի տակ նստել: Բայց այս ինտենսիվությամբ դրանք երկար չեն տևի: ԵԵրկու-երեք շաբաթ: Առավելագույնը՝ մեկ ամիս: Հետո՝ դադար, և կարելի կլինի գնալ
I.Z. Շնորհակալ եմ, Յուլիա, փորձով կիսվելու համար: Էսա ամուսնուս կասեմ: Շաբաթը դեռ վերապրել ենք:)
U.K. Դուք հո չնեղացա՞ք: Ձեզ մոտ հիմա սարսափելի վիճակ է, իհարկե, ես հասկանում եմ և կարեկցում:
I.Z. Շնորհակալ եմ, Յուլիա: Իհարկե չնեղացա, նման սովորություն էլ չունեմ
Մարտի 7, 2022 թ․
I.Z. Տղաս գործից արագ-արագ եկել, վայբերով զանգել, հարցնում է՝ հը, ո՞նց ա ձեր պատերազմը, դեռ ո՞ղջ եք:
Խնդրեմ, դուք սրան ի՞նչ ռեակցիա կտայիք, սիրելի ֆրենդներ։
Իսկ մենք այսօր քիչ էր մնում քաղաքից գնայինք մեր ամառանոցային ընկերների մոտ․ սիրելի և իմաստուն ընկեր Տարասը պատմեց, ինչպես գնալ՝ շրջանցելով պայթեցված կամուրջները: Նրանք մեր ընդհանուր ամայությունում մեզ համար արդեն սենյակ են առանձնացրել։ Հաստատ տղայիս տոնայնությունը լսելով՝ ճիշտ կաներ ու գլխին կտար։ Իսկ դո՞ւք: Չէ որ մենք՝ մինչ պարեկային ժամը, ամեն րոպե մտածում էինք՝ գնալ, թե չգնալ… Իսկ տղաս ուղղակի գոհ է իր դասերից՝ իր անվտանգ UK-ում:
D.Zav. It does not fell good today to say “happy 8.March” this year. This celebration was my favorite. Today we all were thinking of you and most people felt the 8 March 2022 is not to celebrate. Nevetheless, many feminists fought for peace and for antimilitarism in the 20 Century!
M.B. Նա ինքն իրեն է հանգստացնում։ Այստեղ անընդհատ Ուկրաինայի մասին նորություններ են հղորդում։ Խարկովի, Մելիտոպոլի, Կիևի, Օդեսսայի։ Ձեր տղան վախենում է ձեզ համար, և փորձում է թեթևացնել խոսակցությունը։
I.Z. Նա սովոր է, որ մենք հենարան ենք իր համար՝ ինտելեկտուալ, ոչ թե ֆիզիկական։ Հեռախոսը վերցրած ամուսինս սկսեց հարցնել ուսանողների մասին և թե ինչ է հետաքրքրել հենց իրեն։ Ո՞նց է առաջ գնում հոդվածը, կա՞ն արյդոք նոր գաղափարներ։ Միևնույն ժամանակ՝ նրանց ցանցկացած խոսակցություն վերածվում է գժտության։ Ինձնից ամեն ինչ հնարավորինս թաքցնում են, յանի՝ պետք չէ տխրեցնել «Իրկային» (տանը տղաս ինձ փոքրուց տենց ա դիմում)։ Իսկ ես ասում եմ, որ փրկության մասին իրենց անդրկուլիսային դավադրություններում իրենք ուղղակի երեսպաշտներ են․․․ Վայ, արդեն մեզ մոտ է «գմփում»։
***
Օրագրի առաջին մասը լույս է տեսել ռուսալեզու syg.ma ամսագրում՝ հեղինակի ներածական տեքստով, որը հրապարակում ենք որպես հետգրություն․
— Օրագիրը միշտ վկայություն է, նույնիսկ երբ հեղինակն իր առջև նման խնդիր չի դնում, չի դիրքավորվում որպես վկա և չի ձգտում լինել այդպիսին։
Ինչի՞ մասին է վկայում այս օրագիրը։ Սա աշխարհի տարբեր ծայրերում, հատկապես նախկին ԽՍՀՄ երկրներում և Արևելյան Եվրոպայում, ապրող մարդկանց կողմից լքվածության գոյաբանական փորձի կոլեկտիվ արտահայտումն է՝ պատերազմի պայմաններում, որը թվում էր անհավանական և անհնարին։
Սա վկայությունն է բացարձակ անսպասելի հանդիպման, Ֆրոյդի տերմիններով, սարսափելիի հետ, որը ի հայտ է գալիս ոչ թե անծանոթ, օտար, այլ հակառակը՝ մեզ լավ ծանոթ և, հետևաբար, ավելի չարագույժ և վանող մի բանի մեջ և որը Օրագրի հեղինակների համայնքում առաջացնում է ինտենսիվ ընդհանուր զգացողություն՝ զզվանք և անտելություն պատերազմի նկատմամբ։ Այս զգացողությունը Ջուդիթ Բաթլերն իր վերջին գրքում՝ «Ոչ-բռնության ուժը․ էթիկականը քաղաքականի մեջ» (2020) սահմանում է որպես մտամոլություն, մանիակալ զզվանք բռնությունից և պատերազմից, որը, նրա համոզմամբ, կարող է հաղթահարել պաթոլոգիկ «մահվան մղումը»՝ պատերազմի շարժիչ ուժը։
Պատերազմից զզվանքի ընդհանուր զգացողության առաջին արտահայտումներից սկսվում և մեր աչքի առաջ աճում է պատերազմի դեմ համընդհանուր մոբիլիզացիան, որն իրականանում է որպես զանգվածների հորիզոնական, ոչ-սուվերեն համախմբում՝ հատելով ազգերի, դասակարգերի և գենդերների սահմանները․ օրագրում հնչում են տասնյակ երկրներից (Ադրբեջան, ԱՄՆ, Բելառուս, Բրիտանիա, Էստոնիա, Իտալիա, Լեհաստան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Չեխիա, Ռուսաստան, Սերբիա, Սլովենիա, Վրաստան, Ուկրաինա և այլն) տարբեր մասնագիտությունների (պրոֆեսորներ և շինարարներ, ուսուցիչներ և ֆերմերներ, լրագրողներ և պահակներ) և գենդերային նույնականացման (հետերո- և ոչ-հետերոսեքսուալ կանայք և տղամարդիկ, տրանսգենդերներ) մարդկանց ձայները։
Եվս մեկ կարևոր վկայություն, որ փոխանցում է օրագիրը՝ ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում գաղափարախոսությունների գերիշխող պայքարի սրացումն է, նախևառաջ՝ ազգայնականության (նացիոնալիզմի) և անդրազգայնականության (տրանսնացիոնալիզմի), որոնց հակադրությունը (2022 թվականի մայիսի 9-ին Ջուդիթ Բաթլերի, Սաբինա Հարքի և Իրինա Ժերեբկինայի նախաձեռնությամբ տեղի ունեցած) դարձավ Transnational Feminist Solidarity with Ukrainian Feminists կոնֆերանսի առանցքային ինտրիգը․ այս պատերազմը մարտահրավեր է ֆեմինիստական, պացիֆիստական և ձախ դիրքավորումների համար և պահանջում է վերասահմանել հետևյալ հարցը՝ ի՞նչ է անդրազգային, ֆեմինիստական, վերականգնողական սոլիդարությունը։ Եթե պացիֆիստական դիրքերն այլևս չեն գործում, արդյո՞ք դա նշանակում է, որ սոլիդարությունը պետք է լինի միլիտարիստական և ազգային կողմնորոշմամբ։
Օրագրում նկարագրված կոնֆերանսից առաջ և դրա ընթացքում անհամաձայնություն ծագեց մի շարք կարևոր հարցերի շուրջ։ Այդ անհամաձայնությունը պայմանավորված էր և՛ Արևելք-Արևմուտք բաժանմամբ, որը ֆիքսում էին կենտրոնական և արևելյան Եվրոպան ներկայացնող հեղինակներից որոշները: Դա նաև անհամաձայնությունն է ֆեմինիստական ոչ-բռնի էթիկայի և ֆեմինիստական այն փաստարկների միջև, որոնք պաշտպանում են վրեժխնդրության և բռնության կանացի դիսկուրսներն ու պրակտիկաները։ Նաև ազգայնականության անհամաձայնությունը անդրազգայնականության հետ։ Ինչպես փաստում է Աննա Խայկովան՝ Ուկրաինայի պատերազմը բաժանեց աշխարհը։ Կոնֆլիկտները, որոնք երկար տարիներ հասունանում էին ֆեմինիզմի ներսում, դուրս պրծան, պայթեցին և թվում են անհաշտելի։ Արդյո՞ք այս պայմաններում, տրոհված այս աշխարհում սոլիդարությունը հնարավոր է։
Այստեղ, մեր կարծիքով, հարկավոր է պարզաբանել, որ եթե սոլիդարությունը հասկանանք որպես ընդհանուր գործ` solidarity as commons, ինչպես առաջարկում են Սաբինա Հարքը և Ելենա Պետրովսկայան, ապա անհամաձայնությունը այս տեսակի սոլիդարության պայման է հենց։
Այդ պարագայում սոլիդարությունը չի մտածվում որպես էքսկլյուզիվ և օպոզիցիոնալ։ Սա սոլիդարություն չէ, որ հիմնվում է «մենք ընդդեմ նրանց» մոդելի վրա, ճնշում ցանկացած անհամաձայնություն և ենթարկում այն միասնության և նույնականության պահանջին, այլ սոլիդարություն, որը հույսը դնում է ռանսյերյան անհամաձայնության, հարցադրման և վիճարկման վրա․ դրանք ընկալվում են ոչ թե որպես մեզ բաժանող բաներ, այլ հակառակը՝ որպես բնութագրություն այն կապերի, որոնք մեզ պահում են միասին։
Երբ մենք պատրաստում էինք այս հանդիպումը, մենք չգիտեինք, արդյոք այն կդառնա այսպիսի սոլիդարության դրսևորում։ Հանդիպման որոշ մասնակիցներ կարծում էին, որ ընթացող պատերազմի պայմաններում սոլիդարությունը ուկրաինացիների հետ չի կարող չլինել օպոզիցիոնալ, այսինքն՝ ուղղված ընդդեմ ագրեսորի, մյուսները պնդում էին, որ սոլիդարության ակտը պետք է լինի էքսկլյուզիվ և որ չի կարելի թույլ տալ, որ դրան մասնակցեն ագրեսոր երկրների՝ Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչները։
Ինչպես ցույց տվեց այս հանդիպումը – դրա մասին վկայումն է նաև Օրագիրը – ֆեմինիստական սոլիդարության մեր գործողությունը, solidarity as commons, կայացել է, և այն շարունակվում է։ Մենք բոլորս ապրել ենք դա, ոգևորվել ենք դրանով՝ պահպանելով մեր անհամաձայնություններն ու տարբերությունները։ Հանդիպմանը որպես բանախոս մասնակցել է ավելի քան 20 մարդ՝ Ուկրաինայից, Բրազիլիայից, Գերմանիայից, Իտալիայից, Լեհաստանից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Չեխիայից, նաև՝ Ռուսաստանից և Բելառուսից։ Վերջիններից այս հանդիպմանը մասնակցելը հատուկ համարձակություն և վճռականություն էր պահանջում, այդ թվում՝ նրանց, որպես ագրեսոր-երկրների ներկայացուցիչների, կարգավիճակի ամբիվալենտության պատճառով։
Բայց մասնակիցների իրական թիվը շեշտակի ավելի էր։ Հանդիպման ընթացքին աշխարհի տարբեր ծայրերից հետևում էր 300-ից ավել մարդ, այսինքն՝ սա իրապես զանգվածային հավաք էր, որի մասնակիցներից շատերը իրենց արձագանքներն են թողել նաև այս օրագրում։ Եթե դուք կարդաք այդ արձագանքները, կկարողանաք երևակայել՝ ինչպես դրանք կհնչեին փողոցում, եթե ամբողջ այս «պլյուրոֆոնիկ» (Ադրիանա Կավարերո) զանազան համայնքը կարողանար հավաքվել միասին և հայտարարել իր սոլիդարության մասին։ Պատկերացրեք՝ որքան տպավորիչ և հզոր կլիներ սոլիդարության այդ պերֆորմատիվ արտահայտությունը, եթե այն լիներ հրապարակում՝ գունեղ պաստառներով, գրգռող կարգախոսներով, միաժամանակ և՛ վշտալի, և՛ վրդովված, և՛ ուրախ։
Օրագրի հեղինակների անուններն այս տեքստում փոխարինվել են սկզբնատառերով։ Դա արվել է նախևառաջ այն պատճառով, որ հեղինակներից շատերը Ռուսաստանի քաղաքացիներ են, որոնց համար ոչ միայն մեկնաբանությունները, այլև սովորական լայքերը ՌԴ-ում արգելված ֆեյսբուքի հակապատերազմական գրառումների տակ կարող են աշխատանքից հեռացման, ձերբակալության, խուզարկության և նույնիսկ երկարատև ազատազրկման առիթ դառնալ։
Այդ իսկ պատճառով ինձ համար հատկապես արժեքավոր են սոլիդարության այս դրսևորումները, և ես որերորդ անգամ ուզում եմ կրկնել բառերը, որոնք գրել եմ պատերազմի մեկնարկից անմիջապես հետո՝ շատ կարևոր է հասկանալ, որ Ռուսաստանում բազմաթիվ մարդիկ կան, որոնք չեն աջակցում ագրեսիային և ասում են «ոչ պատերազմին»՝ վտանգելով իրենց ազատությունն ու կյանքը։ Ուստի՝ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին պուտինյան ռեժիմի, նրա «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչների հետ նույնացնելը բացարձակապես սխալ է և անթույլատրելի։ Պուտինի ռեժիմը հստակ տարանջատում է իր քաղաքացիներին որպես «ճիշտ» և «անճիշտ», մեզ համար էլ է կարևոր տարանջատել նրանց, ովքեր 1) Ռուսաստանում կառուցում են հակաֆաշիստական սոլիդարության շղթաներ՝ նրանցից, ովքեր 2) սոլիդարություն են հայտնում Պուտինին և արդարացնում նրա հանցագործությունները։