Home / Կանանց իրավունքներ / Բռնաբարված երեխան ծանր վիճակում է, ձերբակալված է 2 տղամարդ

Բռնաբարված երեխան ծանր վիճակում է, ձերբակալված է 2 տղամարդ

13 տարեկան երեխային բռնաբարած տղամարդիկ ձերբակալվել են և խոստովանական ցուցմունք տվել։

«Ապրիլի 11-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սոթք և Ակունք գյուղերի բնակիչ 2 տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել 2011թ. ծնված մի աղջկա նկատմամբ: Տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, որտեղ խոստովանել են կատարվածը և կից փաստաթղթերի հետ ներկայացվել քննչական կոմիտե», – ասել է Ոստիկանության լրատվական բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել, մեղադրանք է առաջադրվել անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար, երկուսն էլ կալանավորվել են։

Aysor.am-ի տեղեկություններով, կալանավորվածներից մեկը տաքսու վարորդ է։

Դեպքից հետո երեխան տեղափոխվել է հիվանդանոց․ «Այս պահին աղջկա վիճակը շատ ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»։

Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների 1159 գործ է նախորդ տարի Քննչական կոմիտեում քննվել։ Դրանցից միայն 78-ն են դատարան ուղարկվել։ Դատարան ուղարկված գործերից 14-ը հարուցվել են սեռական բնույթի գործողության հոդվածով։