Սաուդյան Արաբիայում այս շաբաթ ուժգին շոգը համընկել է մուսուլմանների ավանդական ուխտագնացության՝ hաջի հետ և դարձել առնվազն 570 մարդու մահվան պատճառ, հայտնում է AFP-ն: Եվս 2700 արևահարված ուխտավորներ տեղի հիվանդանոցներում են։
Երկուշաբթի Մեքքայում օդի ջերմաստիճանը ստվերում հասել է 51,8 աստիճանի, երեքշաբթի՝ 47 աստիճանի: Այժմ շոգը մի փոքր նվազել է, բայց օդի ջերմաստիճանը նույնիսկ գիշերը 40 աստիճանից չի նվազում։ Հնարավոր է, որ շոգերի պատճառով մահացածների թիվը շատանա։
Սոցցանցերում տեսահոլովակներ են տարածվել, որտեղ երևում են փողոցներում ընկած տասնյակ մարդկանց մարմինները։ Սաուդյան Արաբիայի իշխանությունները, սակայն, հերքում են շոգի պատճառով մարդկանց զանգվածային մահերը։
❗🔥🇸🇦 – During the Hajj pilgrimage in Saudi Arabia, at least 323 Egyptian pilgrims died, mainly due to heat-related illnesses, according to Arab diplomats.
Only one of the deaths was caused by injuries at a small gathering.
Additionally, 60 Jordanians also died, exceeding… pic.twitter.com/fRDdKEz61t
— 🔥🗞The Informant (@theinformant_x) June 18, 2024
Երկրի Առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ ավելի քան երկու հազար ուխտավորներ արևահարվելու պատճառով հոսպիտալացվել են, սակայն վստահեցրել է, որ այս տարի ուխտավորների շրջանում շոգից մահեր չեն գրանցվել։
Ըստ AFP-ի մահացածների մեծ մասը՝ առնվազն 323 մարդ, Եգիպտոսի քաղաքացիներ են։
Երկուշաբթի ֆրանսիական Le Monde ամսագիրը հայտնել է 136 ինդոնեզացի ուխտավորների մահվան մասին։ Հորդանանը պաշտոնապես հայտնել է ծայրահեղ շոգին զոհված 60, Թունիսը՝ 35, Իրանը՝ 11, Սենեգալը՝ 3 քաղաքացիների մասին։
Շոգից տուժածների մասին տարբեր երկրների պաշտոնական տվյալներն իրար գումարելով AFP-ն, ընդհանուր առմամբ, հաշվել է 577 զոհված ուխտավորների․ 550 դի այս պահին գտնվում է Մեքքայի Ալ-Մուայզեմի դիահերձարանում։
Դիվանագետներն ասում են, որ «այս բոլոր մարդիկ մահացել են շոգից»՝ բացառությամբ մեկ մարդու, որը վիրավորում է ստացել փոքր հրմշտոցի ժամանակ, գրում է BBC-ն:
Սաուդյան Արաբիայի Հաջի նախարարության պաշտոնական տվյալներով՝ 2024 թվականին Մեքքա ուխտագնացության համար 22 երկրներից այցելել են ավելի քան 1,6 միլիոն մուսուլմաններ, իսկ հենց Սաուդյան Արաբիայում հաջին մասնակցել են ավելի քան 220 հազար բնակիչներ։