հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Շուկա / Թանկացած տոմսային համակարգը Երևանում կգործարկվի հունվարի 1-ից

Թանկացած տոմսային համակարգը Երևանում կգործարկվի հունվարի 1-ից

Հանրային տրանսպորտում ներդրված նոր միասնական տոմսային համակարգն ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից: Կառաջարկվեն վճարման տարբեր եղանակներ՝ թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, բջջային հավելված, մշտական օգտագործման ավտոբուսային և բանկային քարտեր:

Միասնական համակարգով կգործի նաև Երևանի մետրոպոլիտենը: Տոմսային համակարգի ամբողջական ներդրման ավարտից հետո համայնքը կձերբազատվի ժետոնով սպասարկումից, հայտնում է Երևանի Քաղաքապետարանը։

Տրանսպորտային համակարգում վճարման բարեփոխումներին զուգահեռ կավելացվեն նաև շարժակազմերը: Երևանը կունենա 171 նոր ավտոբուս: Ըստ պաշտոնական հաղորդագրության, երթուղուց դուրս կգան հին և մաշված ավտոբուսները, որոշ մասնավոր երթուղիներ կսպասարկվեն համայնքի կողմից:

Փետրվարին հայտարարվեց, որ մայրաքաղաքում հանրային տրանսպորտի սակագները էապես կբարձրանան․ Քաղաքապետարանում շրջանառության մեջ էր դրվել միասնական տոմսային համակարգի նախագիծ, որով տարբեր սակագնային փաթեթներ էին առաջարկվում (մեկանգամյա, մեկօրյա, շաբաթական, ամսական, եռամսյա, տարեկան): Նախագիծը ընդունվելու դեպքում միասնական տոմսային համակարգը ուժի մեջ կմտներ 2024 թվականի աշնանը։

Նախատեսվում էր, որ 100 դրամի փոխարեն ուղևորները, կախված փաթեթից, կվճարեն 100-ից մինչև 260 դրամ։ Այն ժամանակ քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն ասել էր, թե ուղևորության ինքնարժեքը, ամենահամեստ հաշվարկով, այժմ 220-230 դրամ է։

տես՝ ՔՊ-ն թանկացնում է տրանսպորտի գները

Ավելի ուշ քաղաքային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի նախագծում փոփոխություններ կատարվեցին․ հանրային դժգոհության ֆոնին նախորդ նախագիծը հետ էր կանչվել և ուղարկվել լրամշակման։

Նոր նախագիծն ավելի մատչելի էր։ Միևնույն ժամանակ, անսահմանափակ երթևեկությամբ փաթեթներ են գործում նաև հարևան Թբիլիսիում, որտեղ, օրինակ, մեկ ամսվա քարտը արժի 6090 դրամ (Երևանում առաջարկվող 8800-ի փոխարեն)։ Քիշնևում երթևեկությունն ավելի էժան է (ամսական 5310 դրամ՝ անսահամանափակ)։ Ավելի մատչելի է նույնիսկ Աստանան՝ Ղազախստան (ամսական 6680 դրամ)։ Երևանը զիջում է լավագույն դեպքում Մոսկվային, Վիլնյուսին և Ռիգային՝ այնտեղ ամսական փաթեթենրը 12-13 հազար դրամ արժեն:

տե՛ս՝ 8800 դրամ 1 ամիս Երևանի տրանսպորտից օգտվելու համար․ նոր նախագիծ

Նախորդ նախագծի հանրայնացումից հետո Պետհիմնարկների, ՏԻՄ-երի և Հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային արհմիությունը հրատապ հայտարարություն էր տարածել՝ պահանջելով, ի թիվս այլի, կտրուկ նվազեցնել մեկանգամյա երթևեկության արժեքը (280-ից 300 դրամ)։ Արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը Epress.am-ի հետ զրույցում նշել էր՝ աշխատավորների հետ քննարկումից հետո հասկացել են, որ նվազագույն կամ նվազագույնին մոտ աշխատավարձ ստացողների համար նույնիսկ 150 դրամն է չափազանց բարձր գին։ Քաղաքապետարանը, ըստ նրա, սակագները բարձրացնելու փոխարեն պետք է ջանքեր գործադրի՝ ստվերը կրճատելու համար։ Սուբսիդավորումից հրաժարվելն արհմիութենական առաջնորդը սխալ քաղաքականություն է համարում։

տե՛ս՝ Տրանսպորտ․ Երևանի իշխանությունը հրաժարվում է սոցիալական արդարությունից