Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը հայտնում է սուր շնչառական հիվանդությունների աճի մասին։ Նոր տարվա օրերին արձանագրվել է 2758 բժշկի դիմելու դեպք, որոնցից 85%-ը՝ մինչև 18 տարեկանների շրջանում։
Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 34 դեպք։
Շարունակվում է նաև գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը:
Կա նաև Մարդու մետապնևմավիրուսի (HMPV) սուր շնչառական վարակի տարածման վստանգ, սակայն վերջին անգամ այս վիրուսի լաբատոր հաստատում եղել է 2024-ի ապրիլին։ Հոււնվարից-ապրիլ ամիսներին գրանցվել է 50 դեպք։
Մետապնևմավիրուսի ախտանշանները նույնն են, ինչ բոլոր սուր շնչառական վարակների դեպքում՝ ջերմություն,հազ, քթահոսություն, դժվարացած շնչառություն, գլխացավ:
Սուր շնչառական վարակների, այդ թվում` մետապնևմավիրուսի կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է ՝
Ձեռքերը պարբերաբար և մանրակրկիտ լվանալ օճառով, հատկապես հասարակական վայրեր այցելելուց հետո և ուտելուց առաջ,
— Խուսափել սերտ շփումից մարդկանց հետ, ովքեր ունեն շնչառական վարակների ախտանիշներ,
— Պարբերաբար մաքրել և ախտահանել ձեր տան և աշխատավայրում իրերի և առարկաների մակերեսները,
— Չդիպչել ձեր դեմքին կեղտոտ ձեռքերով,
— Պարբերաբար օդափոխել տարածքները,
— Պատվաստվել սեզոնային գրիպի դեմ,
— Կրել բժշկական դիմակներ և փոխել դրանք յուրաքանչյուր 4 ժամը մեկ։