Հունիսի 24-ին Կապանում կայացել է պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստը, որի ժամանակ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
ՊՆ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրների փախանցմամբ` ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը քննադատել է զինդատախազ Գևորգ Կոստանյանին` նրան մեղադրելով բարձրաստիճան սպաների հանդեպ «ոչ մարդկային», այսինքն` խիստ վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Խաչատուրովի մեղադրանքը դահլիճը ողջունել է բուռն ծափահարություններով, ինչից վրդովված` Կոստանյանը հակահարված է հասցրել Խաչատուրովին և ծափահարողներին` մեկառմեկ թվարկելով քրեածին սպաների անունները, ովքեր վայելում են Խաչատուրովի հովանավորությունը: