2026 թ. մայիս 30, շաբաթ
Ընտրություններից հետո հայաստանցիները ավելի հաճախ են պատվաստվում

Ընտրություններից հետո հայաստանցիները ավելի հաճախ են պատվաստվում

Հայաստանում պատվաստումների թիվն այսօր արդեն կանցնի 70 000-ը, լրագրողների հետ զրույցում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ավանեսյանի կարծիքով՝ նախընտրական շրջանում մարդկանց առաջնայնությունները փոխվել էին, իսկ ընտրությունների հետո՝ վերջին երկու օրերին պատվաստումների աճ է գրանցվում. «Ես հույս ունեմ, որ առաջիկայում մենք պիտի արձանագրենք պատվաստումների ցուցանիշի աճ, և ամեն ինչ անելու ենք այդ ցուցանիշն ապահովելու համար․․․Այո, այս պահին մենք ունենք բավական լավ իրավիճակ՝ քովիդով պայմանավորված, բայց այս իրավիճակը պահպանելու և ի վերջո համավարակին վերջակետ դնելու հարցում միայն պատվաստանյութն է, որ մեզ պիտի օգնի»։ Նախարարը նշել է, որ աշնանն արդեն կունենանք Johnson-ի (մեկ դեղաչափով) և Novovax-ի պատվաստանյութերը, ինչպես նաև կոչ արել մարդկանց ամռանը գնալ պատվաստումների։ «․․․Տեսնում եք՝ 70 000 պատվաստում ենք արդեն ունեցել և որևէ մտահոգիչ դեպք չունենք», - հավաստիացրել է պաշտոնյան։ Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք քարոզարշավը բացասաբար կազդի համավարակի տարածման վրա, Ավանեսյանը նշել է, որ Երևանով և մարզերով նման տեղաշարժերի ակտիվացումը իր դերը խաղալու է։  Նախարարությունն իրականացնում է համաճարակային վերլուծություն՝ դիտարկելով վերջին 7 օրվա և նախորդ 14 օրերի համեմատականները։ «Մենք մի փոքր աճ արդեն իսկ զգում ենք․․․միանշանակ ունենալու ենք որոշակի թվերի աճ։ Իհարկե պիտի ամեն ինչ անենք, որպեսզի այդ աճը չլինի կտրուկ, չլինի մեծ։ Եվ, նորից եմ կրկնում, պատվաստումներն այս ընթացքում պիտի օգնեն, որ մենք խուսափենք նման աճից», - նշել է Ավանեսյանը և «գոհունակությամբ» հավելել, որ ընտրությունների օրը տեղամասերում հակահամաճարակային կանոնները պահպանվել են։

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենը կալանավորվեց

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենը կալանավորվեց

Պատգամավորի թեկնածուն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․․․

Լրատվականները շտապեցին քվեների սխալ հաշվարկի զոհերի հարցում

Լրատվականները շտապեցին քվեների սխալ հաշվարկի զոհերի հարցում

Մուտքագրմամ վրիպակների արդյունքում պակասել է «Քաղաքացիական պայմանագրի» մոտ 2000 և «Հայաստան» դաշինքի մոտ 700 ձայն․․․

Ձերբակալվել է Բաբաջանյանի մեքենային կրակած մարդը

Ձերբակալվել է Բաբաջանյանի մեքենային կրակած մարդը

հունիսի 20-ի առավոտյան Արման Բաբաջանյանը հայտնել էր, որ կրակել են իր ավտոմեքենայի վրա․․․

Ղարաբաղի նախագահը չի ցանկանում «հուզական փախուստով» կործանել պետականությունը

Ղարաբաղի նախագահը չի ցանկանում «հուզական փախուստով» կործանել պետականությունը

Ցույցի մասնակիցներին, պարզվում է, զայրացրել էին Ղարաբաղի նախագահի՝ Հայաստանի նորընտիր վարչապետին ուղղված շնորհավորանքները․․․

ԿԸՀ-ն թույլատրեց պատգամավորի թեկնածուի ազատազրկումը

ԿԸՀ-ն թույլատրեց պատգամավորի թեկնածուի ազատազրկումը

Երեկ՝ հունիսի 21-ին, ձերբակալվել էր 5 մարդ․․․

Գիտնականն ու լրագրողը խոսում են հաստիքային հայերի մասին

Գիտնականն ու լրագրողը խոսում են հաստիքային հայերի մասին

Տեսանյութում Գայանե Այվազյանի և Յուրի Մանվելյանի զրույցն է։ Առաջինը՝ պատմական գիտությունների թեկնածու է՝, Մատենադարանի...

Ոչ մի դեպքում չմասնակցել հետընտրական փողոցային կամ իրավական որևէ խժդժության

Ոչ մի դեպքում չմասնակցել հետընտրական փողոցային կամ իրավական որևէ խժդժության

Կուսակցությունը ստեղծված նոր իրավիճակում մշտապես բաց է ՀՀ քաղաքական միավորների հետ համագործակցության՝ պետության համար․․․

Ռուսական բանակը կլինի նաև Գեղարքունիքում

Ռուսական բանակը կլինի նաև Գեղարքունիքում

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հաստատել է այս տեղեկությունը․․․

Ֆիզուլիում ևս 3 աճյուն է հայտնաբերվել

Զինադադարից առ այսօր Ղարաբաղի հսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է 1583 աճյուն․․․

Սա ընտրություն էր ընտրություն չունենալու մասին

Սա ընտրություն էր ընտրություն չունենալու մասին

Բազմահազար զոհերը չեն սթափեցրել հայ քաղաքական էլիտային....

Հաղթած Փաշինյանը կանչում է հանրահավաքի, Քոչարյանը ժխտման մեջ է

Հաղթած Փաշինյանը կանչում է հանրահավաքի, Քոչարյանը ժխտման մեջ է

Քոչարյանի դաշինքը չի շտապում ընդունել արդյունքները․․․