Ռուսաստանցիներն այլևս չեն վախենում
«Մարդիկ դուրս են գալիս, քանի որ չեն կարողանում համակերպվել տեղի հետ, որն իրենց նախանշել է գործող իշխանությունը․․․
Մահացած երեխայի ծնողներն ու տատը ձերբակալվել են․ ՔԿ
Երեխայի 19-ամյա մայրը, 30-ամյա խորթ հայրը և 41-ամյա խորթ տատը պարբերաբար ծեծել են նրան․․․
«Հնի» ու «նորի» կռիվ Աբովյանի դպրոցում․ ռեպորտաժ
Աբովյան №1 ավագ դպրոցում արդեն 5 օր է՝ դասադուլ և գործադուլ է։ Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները միավորվել են ընդդեմ նորանշանակ և հանուն նախկին տնօրենի։
Զոհվել են Վիգենը, Արմանը, Վահանը, Լևոնը, Սամվելը․․․
Հայկական կողմը մինչ այս հրապարակել է 2232 զոհված զինծառայողների անունները:
Պետական մանկապարտեզները չեն ընդունում, մասնավորում համավարակ «չկա»․ բողոք
«Եթե համաճարակային կանոնները պետական պարտեզներում էսքան լավ պահպանվում են, ինչի՞ մասնավոր պարտեզներում չեն պահպանվում»։
Զանգվածային գործադուլ և ջրցաններ․ Մյանմայի ժողովուրդն ընդդեմ հեղաշրջման
Շաբաթվանից սկսած երկրում զանգվածային ցույցեր են՝ ժողովրդավարական կառավարումը վերադարձնելու պահանջով։
Արարատի մարզում երկամյա երեխա է մահացել․ վարկածը՝ ընտանեկան բռնություն
Արարատի մարզում երեկ 2 տարեկան երեխա է մահացել։ Այս մասին հայտնել է Ոստիկանության լրատվության վարչությունը․․․
Կնոջ սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողն իրեն մեղավոր չի ճանաչում
Դատարանը նաև կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում դատավարության մասնակիցների նկատմամբ․ արգելում է․․․
Երեք հոգի Ջաբրայիլում պայթել են ականի վրա
Գտնվել է ուղևորներից մեկի մարմինը
Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն
Պատերազմի ավարտից առայսօր որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1367 աճյուն․․․
«Իմ քայլը» կարծում է, որ հասարակության լայն շրջանում արտահերթի պահանջ չկա
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն կիրակի՝ փետրվարի 7-ին, հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Խմբակցությունից հայտնում են, որ հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ «արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ»: «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը՝ նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում, ասված է խմբակցության ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ տարեվերջին Փաշինյանը խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրել էր խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։ Հայտարարությանը հաջորդել էին, նախ, խորհրդարանական, այնուհետև նաև որոշ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումները։ 16+ կուսակցությունների կազմած «փրկության շարժումը» խորհրդակցություններից հրաժարկվել էր՝ հայտարարելով, թե արտահերթը հնարավոր են միայն Փաշինյանի հրաժարականից և իրենց թեկնածուի՝ վարչապետ դառնալուց հետո։ Ավելի ուշ «շարժման» որոշ ներկայացուցիչներ հայտարարել են, որ, ամեն դեպքում, եթե արտահերթ ընտրությունները կայանան, իրենք դրանց կմասնակցեն։
Հայաստանը «ուժեղ»-ացնող կազակ գնդապետ․ նոր շարժում
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժումը համարենք ձևավորված․․․