«Ջուրը քիչ է, էդքանն ենք կարում տանք»․ մի շարք համայնքներում օրերով ջուր չկա
Համայնքների բնակիչները օրերով ջուր չեն ունենում, ընդհուպ՝ մինչև 3 օր․․․
Մեծահասակները թվեր շատ են սիրում․ 9 ֆիլմ տարածաշրջանից
Չկա ոչ մի վանող բան, խոսքերը ողջամիտ են ու համոզիչ, որպես ավանդույթը մեծարող անկեղծ հավատացյալ՝ նա արդարացնում է հանցանքը:
(թարմացում) ՔԿ-ն հայտնել է անցյալ տարի երեք զինվորների սպանության հանգամանքները
Թարմացում․ — Քննչական կոմիտեի՝ ստորև ներկայացված հաղորդագորյթյունը ջնջնվել է ՔԿ-ի պաշտոնական կայքէջից։ Դիրքի ավագի փաստաբան Հրանտ Դավթյանը նշել է, որ հաղորդագրությունը ՔԿ կայքից հեռացել է իրենց պահանջով։ Ավելին՝ ըստ նրա, հրապարակումից մոտ մեկ ամիս առաջ սեռական բնույթի գործողությունների մասով (139 հոդված) մեղադրանքը, ապացույցների բացակայության հիմքով, հանվել է իրա պաշտպանյալի վրայից․ թե ինչո՞ւ է այն հայտնվել նախաքննության ավարտն ազդարարող ՔԿ պաշտոնական հաղորդագրությունում՝ պարզ չէ։ Քննչական կոմիտեն հայտնել է 2021 թվականին օգոստոսի 19-ին երեք զինծառայողներ սպանության հանգամանքները։ Անցյալ տարի օգոստոսի 19-ին Հայաստանի զորամասերից մեկի մարտական դիրքի կացարանում պարտադիր ժամկետային երեք զինծառայողների դիեր էին հայտնաբերվել, երեքն էլ՝ հրազենային վիրավորումներով։ Կոմիետի հաղորդագրության համաձայն, նախաքննության ընթացքում պարզվել է, որ պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը գումար է պարտք եղել դիրքի ավագին, որը վերջինս մի քանի օր անց պահանջել է։ Ծառայակիցը պատասխանել է, որ կարող է վերադարձնել մարտական հերթապահության ավարտից հետո: Որոշ ժամանակ անց դիրքի ավագը ծառայակցից պահանջել է պարտքից մի քանի անգամ ավելի գումար: Պարզվել է նաև, որ ավագը դիրքի կացարանում սեքսուալ բնույթի՝ համասեռական գործողություններ է կատարել նշված ծառայակցի նկատմամբ, ինչը տեսել է մեկ այլ ծառայակից և պատմել իր երկու համածառայակիցներին։ Վերջիններս սկսել են ծաղրել նրան: Տեղի ունեցածը չհանրայնացնելու և իր բարի համբավը չարատավորվելու մղումներից դրդված՝ դիրքի ավագը պարբերաբար սպառնացել է ծառայակցին, որ իրենց միջև տեղի ունեցածի վերաբերյալ կհայտնի վերջինիս ծնողներին, եթե նշված երեք ծառայակիցներին չսպանի: «2021թ. օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ծառայողը, ստանձնելով արթուն հերթափոխի պարտականությունները, երեք ծառայակիցներին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ մտել է մարտական դիրքի կացարան, վերցրել ծառայակիցներից մեկին ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը, տեղադրել փամփշտատուփը, լիցքավորել այն և համածառայակիցներին սպանելու ուղղակի դիտավորությամբ՝ կրակոցներ արձակել քնած վիճակում գտնվող համածառայակիցների ուղղությամբ՝ նրանց պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մահացու հրազենային վնասվածքներ և դուրս եկել կացարանից»: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարտադիր ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ դիրքի ավագին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը ուզում է միանալ Ռուսաստանին
Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության իշխանությունները մտադիր են ձեռք բերել անկախություն՝ Ռուսաստանին միանալու միջոցով․․․
Ռուսաստանցի լրագրող Ալեքսեյ Ռոմանովին թույլ չեն տվել մտնել Վրաստան
պայմանավորված է 2021թ․-ին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակման պահանջով ցույցերի իր լուսաբանմամբ․․․
Երբ մահանում են բանտարկյալները, ոչ ոք մեղավոր չէ
Միայն անցյալ տարվա ընթացքում բանտերում արձանագրվել է ինքնավնասման 366, հացադուլի՝ 374 դեպք․ ի՞նչ են նշանակում այս թվերը․․․
Բաքվում պահանջում են բացել ցամաքային սահմանները․ կան ձերբակալվածներ
Ադրբեջանը փակել է ցամաքային սահմանները Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի ու Վրաստանի «համաճարակային իրավիճակի» պատճառով
Թուրքիան ռմբակոծել է Իրաքի քրդական շրջաններից մեկը․ կա 9 զոհ
«Թուրքական ուժերը կոպտորեն խախտել են Իրաքի ինքնիշխանությունը»․ Իրաքի վարչապետ
Փաշինյանը բացատրում է, թե ինչու են Քոչարյանից տոյոտաներ գնում
«Տոյոտա Երևանի» բաժնետոմսերի 60%-ը Ռոբերտ Քոչարյանի մտերիմ գործարար Սամվել Մայրապետյանինն է, 30%-ը՝ Քոչարյանի ավագ որդի Սեդրակինը․․․
Ինչ անել Սիրիայի հետ գիտեն Էրդողանը, Ռայիսին, Պուտինը
Ի՞նչ է ենթադրում նախագահների եռակողմ հայտարարությունը և արդյո՞ք «Աստանայի ձևաչափի» շրջանակներում հաջողվել է որևէ համաձայնության գալ․․․
Մոպեդի համար անհրաժեշտ է վարորդական վկայական
Պարեկներն ու ճանապարհային ոստիկաններն այսուհետ առանձնահատուկ ուշադրություն են դարձնելու վերը նշված խնդիրներին․․․
Մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված․ ահազանգ ԱԻՆ
Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները փակվել են, ուղևորները՝ տարհանվել․․․