2026 թ. հունիս 4, հինգշաբթի
Փաշինյանը դիմել է Տաջիկստանի նախագահին

Փաշինյանը դիմել է Տաջիկստանի նախագահին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար, հաղորդում է երկրի ղեկավարի աշխատակազմը։ Վերոնշյալի մասին, ինչպես նաև ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանգամանալից տեղեկատվությամբ նամակներ Փաշինյանը հղել է նաև ՀԱՊԿ մյուս անդամ պետությունների ղեկավարներին: Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինվորականները հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի մարզի Սև լճի հատվածում և փորձել պարփակել լիճը, որի մոտ 30 տոկոսը գտնվում է ադրբեջանական և մոտ 70 տոկոսը՝ հայկական վերահսկողության ներքո։ Ըստ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ ռազմական բախում թեև չի եղել, սահմանամերձ տարածքում բանակցություններ են ընթանում։ Ադրբեջանական կողմը ներթափանցել է նաև Գեղարքունիքի ուղղությամբ։ Փաշինյանի փոխանցմամբ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել Հայաստանի պետական սահմաններից ներս։ Երկու օր լռելուց հետո Բաքուն երեկ կոչ է արել հայկականկողմին «խուճապի չմատնվել», քանի որ ադրբեջանական զինվորներն «ուղղակի զբաղեցնում են իրենց դիրքերը»։ Մայիսի 13-ի Անվտանգության խորհրդի նիստին Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը որոշել է դիմել ՀԱՊԿ-ին։ 

Սյունիքի տագնապի պատճառների մասին

Սյունիքի տագնապի պատճառների մասին

Խաղաղությունը և հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը հրատապ անհրաժեշտություն է Հայաստանի համար․․․

Սյունիքի մասին ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Երևանի տեքստերը տարբերվում են

Սյունիքի մասին ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Երևանի տեքստերը տարբերվում են

Տեքստերը տարբեր են մասնավորապես Ռուսաստանի և Ֆրանսիայի դեպքում։

Երկու օր լռելուց հետո Բաքուն արձագանքել է սահմանն անցնելու՝ Երևանի մեղադրանքներին

Երկու օր լռելուց հետո Բաքուն արձագանքել է սահմանն անցնելու՝ Երևանի մեղադրանքներին

«Խոսքը մի դժվար տեխնիկական գործընթացի մասին է, որն ուղեկցվում է կողմերի միջև անհամաձայնություններով․․․»

Օլիգարխիան շարունակում է պայքարել հանուն Հայաստանի շրջափակման

Օլիգարխիան շարունակում է պայքարել հանուն Հայաստանի շրջափակման

Մենք անկեղծ հավատացել ենք, որ այս պետությունը ոչ թե Ռոբերտ Քոչարյանն է, Սերժ Սարգսյանն է, Մանվել Գրիգորյանն է, այլ մե՞նք․․․

Հայաստանը դիմում է ՀԱՊԿ֊ին

Հայաստանը դիմում է ՀԱՊԿ֊ին

Ադրբեջանցիների իրականացրածը սադրանք է, որը կարող է ունենալ շատ ավելի ընդարձակ ռազմաքաղաքական նպատակներ...

ՊՆ․ Ադրբեջանը առաջ էր գալիս

ՊՆ․ Ադրբեջանը առաջ էր գալիս

Առաջխաղացման փորձերը կասեցվել են․․․

Ֆեյսբուքյան կեղծ հաշիվը դիտորդին հայտարարեց «Ադրբեջանի գործակալ»

Ֆեյսբուքյան կեղծ հաշիվը դիտորդին հայտարարեց «Ադրբեջանի գործակալ»

«Margarita Garcia» օգտատերը մայիսի 11-ի ուշ երեկոյան գրառում կատարեց, թե ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվում են սքրինշոթեր։ Դրանք․․․

Սև լճի մոտ սադրանք է, շարունակում ենք բանակցել․ վարչապետ

Սև լճի մոտ սադրանք է, շարունակում ենք բանակցել․ վարչապետ

Երեկվանից Սև լճի հատվածում իրադրության էական փոփոխություն չկա։ Իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, փոխհրաձգություն և բախում չկա․․․

Միլիտարիստները շարունակում են օրակարգ թելադրել Գազայում

Միլիտարիստները շարունակում են օրակարգ թելադրել Գազայում

Գազայում զոհվել է 56 Նարդ

Գազպրոմցիք Քոչարյանի հանրահավաքում և շաբաթվա այլ լուրերը

- կներես, որ սենց չոր ու ցամաք գնում եմ, Վահեի ծնունդը գերությունից հետո, ոնց են գերի ընկել, դրոշ վառոցի․․․

Հարավում հանգիստ է, Բաքուն բան է ցուցադրում․ Քոչարյան

Հարավում հանգիստ է, Բաքուն բան է ցուցադրում․ Քոչարյան

Սյունիքում սահմանային միջադեպի առնչությամբ տեղի են ունենում բանակցություններ՝ այդ թվում ռուսական կողմի ներկայացուցչի ներգրավվածությամբ. կրակոցներ չեն եղել, վիրավորներ չկան, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Ադրբեջանցիները՝ 1974 թվականի քարտեզ ձեռքներին, եկել ինչ-որ բարձունքի վրա, ասում են, թե սա իրենցն է: Բնականաբար, դա չի կարող վերածվել լարվածության, որովհետև հրադադարի ռեժիմը, նաև Հայաստանի պետական սահմանի հետ կապված խնդիրները լուծվում են լրիվ այլ փաստաթղթերի և այլ պայմանագրերի շրջանակում: Այս հարցն առաջացել է սահմանային ճշտումների պատրվակով», - ասել է Քոչարյանը և հավելել․ «Այդ դիրքն այնպիսի դիրք է, որ ընդամենը զինվորական մեկ փոքր գործողության արդյունքում իրենք կհայտնվեն շրջափակման մեջ: Բնականաբար, դա չի կարող վերածվել լարվածության, որովհետև հրադադարի ռեժիմը և պետական սահմանի հետ կապված խնդիրները լուծվում են այլ փաստաթղթերի և այլ պայմանագրերի շրջանակում: Ասում են՝ առաջ են եկել 3 կմ, 5 կմ... ընդամենը մի դիրք է, մի բարձունք է այդտեղ, ընդ որում՝ չպահպանվող: Այդպիսի դիրքային բարձունքներ ամեն տեղ կան, դեռ սահմանային այս խնդիրները հստակեցված չեն, մինչև որ վերջնականապես պետական սահմանի հետ կապված հարցերը ինչ-որ պայմանագրով կլուծվեն: Հիմա գնում են այդ հստակեցումները, ճշտումները, բայց դրանց մեջ մենք էսպիսի գործողություններով կարող ենք հասնել նրան, որ հրադադարի ռեժիմի հետ կապված խնդիր առաջացնենք»։ Ըստ նրա, Ադրբեջանի նման գործողությունները քաղաքական կոմպոնենտ են պարունակում, որի նպատակը, ի թիվս այլի, Հայաստանի ներքաղաքական կյանքում լարվածություն առաջացնելն է: Պաշտոնյայի համոզմամբ՝ Բաքուն նաև ցանկանում է ցույց տալ, որ Ռուսաստանի ներկայությունը հրադադարի ռեժիմում այդքան էլ ցանկալի չէ։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում ․ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո, ըստ ՊՆ-ի, ադրբեջանական զինվորականներն այդ աշխատանքները դադարեցրել են։