«Դարի ղողանջը» Ծիծեռնակաբերդում 105 դաշնամուր կտեղադրի
Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ «Դարի ղողանջ» հիմնադրամը նախաձեռնել է «105 ռոյալ մեգանախագիծը», որը նախատեսում է Մեծ Եղեռնի տարելիցին ընդառաջ 105 ռոյալ տեղադրել Ծիծեռնակաբերդի բարձունքում: Հարյուրից ավել ռոյալները ձեռք են բերվել Համահայկական դրամահավաքի միջոցով։ Ինչպես «Դարի ղողանջ»-ն է հայտնում՝ դրանք Ծիծեռնակաբերդում կնվագեն դասական արվեստի ստեղծագործություններ: Ծրագիրը, ըստ նախատեսված, պետք է իրականացվեր 2020 թվականին (ցեղասպանության 105-ամյակին նվիրված միջոցառումների մասին կարող եք կարդալ «SMS 1915 կարճ համարին՝ և ձեր անունը կհայտնվի Ծիծեռնակաբերդում» հոդվածում)։ Համավարակի պատճառով անցյալ տարի այն հետաձգվեց։ «Այժմ այն իրագործվում է, - գրում է հիմնադրամը, - մարտի 2-ին Շառլ Ազնավուրի հրապարակում կտրվի ծրագրի մեկնարկը»: «105 ռոյալ մեգանախագծի» պաշտոնական հոլովակը (հրապարակվել է 2019-ի սեպտեմբերին՝ համահայկական դրամահավաքին ընդառաջ) Ազնավուրի հրապարակում այսօր միջոցառման համար տաղավար է տեղադրվել․ քաղաքապետարանից խոստանում են, որ բացումից հետո այն կապամոնտաժվի, «և երեխաների սիրած շախմատը կվերադառնա իր տեղը»: Նախագիծը իրականացվում է Հայաստանի ԿԳՄՍ, ԱԳ նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի մասնակցությամբ: «Դարի ղողանջ»-ը նշում է, որ հիշատակի այս միջոցառումներից հետո ռոյալները կնվիրաբերվեն Հայաստանի երաժշտական դպրոցներին։ 150 ռոյալներից 10-ը կուղարկվի Արցախ։ Որքան գումար է ծախսվել 100-ից ավել ռոյալների գնման և տեղափոխման վրա, որքան գումար է հանգանակվել համահայկական դրամահավաքի ընթացքում՝ «Դարի ղողանջ»-ը չի նշում։
Նախագահը մերժել է դատական բարեփոխումները
Արմեն Սարգսյանը չի ստորագրել Օրենքները և դիմել է ՍԴ՝ Սահմանադրությանը դրանց համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով
Անհետ կորած զինվորների ծնողներին կրկին խաբել են
Գումարը ստանալուց անմիջապես հետո Ա․Մ․-ին բռնել են ԱԱԾ աշխատակիցները։
Անհետ կորածների ծնողներ․ էրեխեքին գտեք, նոր աթոռի կռիվ արեք, արա՛
Էսօր ես ասում եմ մեր ծնողների անունից․ ժողովուրդ, ձեր ցավը տանեմ, ուշքի եկեք, էդ 20 հազար դրամները ուտելու եք, մի ժամ հետո պրծնելու ա․․․
Ֆրանսիայում ցանկանում են վերջ դնել դաշտանային աղքատությանը
Հարցված 6500 հոգուց շուրջ 13%-ը հայտնել է, որ ստիպված է եղել ընտրել միջադիրներ և, օրինակ՝ ուտելիք գնելու միջև։
Արձակուրդ եկած զինվորները հրաժարվել են վերադառնալ զորամաս․ ՊՆ
Զինվորները հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր, նրանցից մի քանիսը «ինքնակամ լքել են զորամասը»․․․
Ակնոցները պաշտպանում են կորոնավիրուսից
Ակնոցներ կրող մարդիկ ավելի քիչ են տրորում ու կեղտոտ մատներով կպչում աչքերին։
Անհայտ անձը կողոպտել և նռնակ է նետել «change»-ի տարածք
Նռնակը չի պայթել
«Սասնա ծռերը» դատապարտվեցին 8-ից 25 տարվա ազատազրկման (լրացված)
Մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը նրանք կարող են մնալ ազատության մեջ․․․
Կրկին հարձակվել են «Ազատության» լրագրողների վրա
«Ազատության» լրագրողին և օպերատորին ոտքերով հարվածել և հայհոյել են։
500 հազար մեր Սփյուռքի կողմից և շաբաթվա այլ լուրեր
Տեսանյութն ամփոփում է փետրվարի 15-ից 21-ը Գարիկ Ենգիբարյանի և լրատվամիջոցների ուշադրությունը գրաված որոշ նյութերը։
Հռոմի պապը, նրա օգնականը, կաթոլիկ մանկապղծությունն ու ԱՄՆ հատուկ ծառայությունները
Պապ Հովհաննես Պողոս II-ը ամենամտերիմ օգնականը կասկածվում է կաթոլիկ եկեղեցում մանկապղծության հարյուրավոր դեպքերի կոծկման մեջ․․․