Ռուս զինվորականները ուժով բացել են բազայի մուտքը (թարմացում)
Իրավիճակին կարելի է հետևել Արթուր Օսիպյանի լայվերով․ «Դուք Ադրբեջանի հետ միասին փակել եք մեր ճանապարհը, մենք փակում ենք ձերը»
Լեռնային Ղարաբաղում սովամահության դեպք է արձանագրվել. ՄԻՊ
Ստեփանակերտի բնակիչ, 1983թ․ ծնված Կ. Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման հետևանքով
Կրակել են․ եվրոպական դիտորդները էլ չեն մեղադրում ՀՀ ՊՆ-ին
Եվրամիության դիտորդական առաքելությունը (ԵՄ ԴԱ), որն ավելի վաղ հերքել էր Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, այժմ հաստատել է՝ առաքելության պարեկը «ներկա է գտնվել ԵՄ ԴԱ պատասխանատվության գոտում տեղի ունեցած կրակոցներին»։ Թե ինչ կրակոցների մասին է խոսքը և ովքեր են կրակել՝ եվրոպական առաքելությունը չի մանրամասնել։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը ավելի վաղ հայտարարել էր՝ կեսօրից հետո ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանք մեքենայի ուղղությամբ, տուժածներ չկան։ Քիչ անց ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել էր․ «ԵՄ ԴԱ ոչ մի պարեկ կրակի թիրախ չի՛ եղել։ Մենք պարեկություն ենք անում հայ-ադրբեջանական սահմանային շրջաններում և զեկուցում ենք Բրյուսելին ռազմական զարգացումների, այդ թվում մեր պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին»: Գրառմանը կցվել էր ՀՀ ՊՆ հաղորդագրության սքրինշոթը, որի վրա խոշոր կարմիր տառերով գրված էր՝ «False» (Կեղծ)։ «Հերքման» այս տեքստը առաքելության թվիթերյան էջից արդեն ջնջվել է։ Պաշտոնական Բաքուն, մինչ այդ, հերքել է հայկական (այժմ՝ նաև եվրոպական) կողմերի տարածած տեղեկությունները։ «Եվրամիության դիտորդները նախապես տեղեկացնում են ադրբեջանական կողմին իրենց տեղաշարժի երթուղին, դրա կոորդինատները, ինչպես նաև մեքենաների համարանիշներն ու տեսակները։ Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները տեղեկացված են առաքելության այցերի մասին, այդ իսկ պատճառով միջադեպը, որի մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, տեսականորեն և գործնականում հնարավոր չէ», - գրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Վերջին օրերի դիվանագիտական էսկալացիայի ֆոնին հայկական և ադրբեջանական կողմերը պարբերաբար հերքում են հրադադարի ռեժիմի խախտման մասին միմյանց հաղորդագրությունները։ Նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե հայ-ադրբեջանական սահմանին նկատվում է ՀՀ ԶՈւ ռազմատեխնիկայի և անձնակազմի կուտակում։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր այս տեղեկությունը։ Ավելի ուշ պաշտոնական հերքմամբ էր հանդես եկել նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։ Առաքելությունից հաղորդել էին՝ ամենօրյա պարեկության ընթացքում զորքերի անսովոր տեղաշարժ կամ կուտակում չեն արձանագրել, առավել ևս՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարությունը հաղորդել էր, որ օգոստոսի 14-ին՝ Ժամը 19։50-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ «Վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։ Նրա առողջական վիճակը գնահատվում է ծար»։
Էրեբունու ոստիկանները մարդկանց են ծեծել․ Դատախազությունը հաստատեց
Փետրվարի 9-ին ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալը, օպերլիազորը և վկան ծեծի էին ենթարկել ձերբակալված անչափահասի պաշտպաններին։ Դեպքից կես տարի անց ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Դատախազությունը հրապարակել է միջադեպի պաշտոնական վարկածը։ տե՛ս Էրեբունու ոստիկանները ծեծել են նաև փաստաբաններին Դեպքը տեղի է ունեցել 2023 թվականի փետրվարի 9-ին՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում։ Ըստ դատախազության, ձերբակալված անչափահաս Ռ.Տ.-ի, Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Վ.Պ.-Ի, վկա Մ.Ե.-ի մասնակցությամբ քննչական գործողության ընթացքում Ռ.Տ-ի պաշտպան Մ.Ա.-ի վերաբերյալ հեգնական արտահայտություններ են հնչել: Քննչական գործողության ավարտից հետո պաշտպան Մ.Ա.-ն քննիչի աշխատասենյակից դուրս է հրավիրել վկա Մ.Ե.-ին և միջանցքում պարզաբանում պահանջել: «Վկա Մ.Ե.-ն բաժնի միջանցքում գտնվող՝ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ս.Ե.-ի, օպերլիազոր Վ.Պ.-ի և քննությամբ չպարզված այլ ծառայողների ներկայությամբ հերքել է ինչպես իր, այնպես էլ ոստիկանության մյուս աշխատակիցների կողմից Մ.Ա.-ի վերաբերյալ հեգնական արտահայտություն հնչեցնելու հանգամանքը: Դրան ի պատասխան Մ.Ա.-ն սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել այն անձանց հասցեին, ովքեր իր վերաբերյալ նման արտահայտություն են արել: Մ.Ա.-ի և միջադեպին ներկա՝ ՆԳՆ ոստիկանության ծառայողների միջև վիճաբանություն է առաջացել: Վիճաբանության ընթացքում վկա Մ.Ե.-ն, Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ս.Ե.-ն և քննությամբ չպարզված՝ ՆԳՆ ոստիկանության այլ աշխատակիցներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել պաշտպան Մ.Ա.-ի գլխի և մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։ Միջադեպին ներկա՝ ձերբակալված անչափահաս Ռ.Տ.-ի մյուս պաշտպան Է.Ա.-ն միջամտել է ծեծկռտուքին, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին: Ցկա Մ.Ե.-ն օպերլիազոր Վ.Պ.-ի և քննությամբ չպարզված՝ ՆԳՆ ոստիկանության այլ աշխատակիցների հետ միասին՝ խմբի կազմում, պատասխան հայհոյանքներ հնչեցնելով հարվածներ են հասցրել պաշտպան Է.Ա.-ի դեմքի և մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ», - գրել է Դատախազությունը։ Օգոստոսի 8-ին և օգոստոսի 9-ին դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել վկա Մ.Ե.-ի (2 դրվագ), Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ս.Ե.-ի և օպերլիազոր Վ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը): Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Էրեբունու բաժանմունքում ծեծի ենթարկված փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի պաշտպանն ավելի վաղ պատմել էր Epress.am-ին, որ վիճաբանությունը հրահրած վկան ևս ոստիկանության աշխատակից է։ Փաստաբաններին ծեծել են անչափահասներից մեկի և հիշատակված ոստիկանի առերեսումից հետո։ Առերեսման ժամանակ անչափահաս վկան՝ հիշյալ օպերի (դատախազության հաղորդագրությունում նրա մասին գրում են «վկա Մ․Ե․») ներկայությամբ ցուցմունք է տվել և պատմել, թե ինչպես են ոստիկանները նախորդ օրը բիրտ ուժի կիրառմամբ («գլուխը ինչ-որ շորով ծածկել են, մի քանի հոգով ծեծել, գետնին պառկացրել, ոտքերով սեղմել և այլն») իրենց բերման ենթարկել բաժին: «Առերեսվող վկա օպերլիազորը, ընկալելով, որ անչափահասը ցուցմունքներ է տալիս նաև իր գործողությունների վերաբերյալ և փաստաբանն էլ, իր հերթին, հանգամանքների պարզաբանման համար հարցադրումներ է իրեն ուղղում, սկսել է լարվել, վիրավորել փաստաբանին, հետո արդեն հարձակվել ու բռնություն են գործադրել փաստաբանների վրա», – Epress.am-ին ասել է ծեծի ենթարկված փաստաբանների պաշտպանը։ Ըստ նրա՝ 16-17 տարեկան երիտասարդներին ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատողները բերման են ենթարկել՝ խուլիգանություն կատարելու և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։ Տուժող են ճանաչվել այն նույն ոստիկանները, որոնք մեկ օր անց խմբակային ծեծի են ենթարկել փաստաբաններին։ Միջադեպից ամիսներ ոստիկանության բաժանմունքում ծեծի են ենթարկել նաև փաստաբան Կարեն Ալավերդյանին։ Հուլիսին փաստաբանների պալատը գործադուլ էր հայտարարել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել պաշտպաններին ծեծած ոստիկաններին և պաշտոնանկ անել Կենտրոն բաժանմունքի պետին։
Ադրբեջանը հարձակվել է արհմիութենականների վրա
Ադրբեջանի անկախ արհմիությունների նորաստեղծ կոնֆեդերացիայի կազմակերպած ցույցից հետո կալանավորել են․․․
Ադրբեջանը հաստատում է ռուսական արտահոսքն և սպառնում․ հայերը հերքում են
Լավրովը առաջարկել էր սկզբում բացել Աղդամի ճանապարհը, իսկ մեկ օր անց՝ վերաբացել նաև Լաչինի ճանապարհը, բայց․․․
Պաշտոնյաները ասելիք չունե՞ն աղետալի ավտովթարի մասին
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են ուղևորափոխադրող Volkswagen-ը և բեռնատարը․ 11 մարդ է զոհվել, կան տուժածներ
«Ինքնասպանություններ»․ 24 ժամում երկու զինվոր է մահացել
Երկու զինծառայողներն էլ Արարատի մարզում են եղել
Կառավարության մի թևը Սնուփ Դոգին է բերում, մյուսը՝ ռեյդեր անում
Կառավարությունը մոտ 6 միլիոն դոլար է հատկացրել ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար
Խաչ քշելու համար Երևանում համերգ են արգելել
․․․քանի որ խմբի ֆրոնտմենը «անարգել է քրիստոնեական խաչը՝ այն օգտագործելով որպես անվաչմուշկ»․․․
Մեր հաշվին գործող տերտերներին հանեք բանակից․ նամակ
Ճեմարան ավարտած երիտասարդներ պարզ՝ տղայական մտածելակերպով օժտված, որոնք որևէ մասնագիտական փորձառություն չունեն․․․
Հեղափոխության ժառանգության ոչնչացումը որպես ռուսական ներխուժման գաղափարախոսություն
«Դուք դեկոմունիզացիա եք ուզո՞ւմ: Դե ինչ՝ մեզ դա առավել քան գոհացնում է»