հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ով է «զբաղվելու» իշխանություններով. Արամ Մանուկյանը՝ նախագահականի մոտ ակցիաների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ով է «զբաղվելու» իշխանություններով. Արամ Մանուկյանը՝ նախագահականի մոտ ակցիաների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երբ  իշխանությունը չի զբաղվում իր քաղաքացիով, քաղաքացին է սկսում «զբաղվել» այդ իշխանություններով։ Այս մասին այսօր նախագահական նստավայրի մոտ միաժամանակ անցկացվող  մի քանի  ակցիաների վերաբերյալ խոսելիս՝ հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

Նշենք, որ Բաղրամյան 23-ի դիմացի մայթին բողոքի ակցիա են անցկացրել շուրջ երկու տարի վերոնշյալ վայրում նստացույց անցկացնող Էմմա Սահակյանը, «Հարսնաքարի» գործով մեղադրյալների հարազատները,  հաշմանդամ օդաչուները, կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները:

Պատգամավորը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ ի  վերջո ազգի մնացած մասը գալու է ու հավաքվի նստավայրի մոտ, ու մարդիկ համոզված են լինելու, որ ոչ թե բողոքել է պետք, այլ ազատվել նրանից, ումից բողոքում են։

«Ուրիշ լուծում չկա, շատ դանդաղ ենք հասնում այդ մտքին՝ տարբեր նախաձեռնություններ, մի շարք խմբեր, անհատներ պայքարեցին, մի մասը հոգնեց, մի մասը թևաթափ եղած հեռացավ։ Այսօր 5 տարբեր կառույցի ներկայացուցիչներ՝իրարից անկախ բողոքում են։ Հայաստանում չի մնացել շերտ կամ բնագավառ, որ չբողոքեն։ Լուծումը մեկն է՝ իշխանափոխությունը կփրկի, թե չէ մի մասը արտագաղթում է, մի մասը՝ պայքարում, ու տակը բան չի մնում։ Մարդիկ հոգնում, հիասթափվում են, իսկ հարցերը չեն լուծվում ու անում են այն, ինչը Սերժ Սարգսյանն է ուզում՝ թողնում, գնում են երկրից։ Չկա ոչ մի տնտեսական  հարց՝ թոշակառուի, ոսկերիչի,  օդաչուի, տաքսիստի, «Հարսնաքարի» խնդիր, կա միայն քաղաքական հարց, միակ փրկությունը իշխանափոխությունն է», – ասել է Մանուկյանը։