Մեքենայի մեջ Հիսուսի նկարն էր ու Հայաստանի դրոշը
Մեկ-մեկ զգում ես՝ որոշ բաներ քեզ չեն էլ սովորեցրել։ Պապաները օրինակ են ծառայում, ու երբ դա չկա, պահեր են լինում՝ մտածում ես․․․
Ընտրություններ առանց ընդդիմության․ Պուտինի կուսակցությունը նույն տեղում է
Ընտրություններ առանց ընդդիմության․ Խելացի քվեարկության դեմ «պայքարում» ուժայինները հասան միջազգային IT կորպորացիաներին․․․
Հայաստանով դեպի Նախիջևան միջանցքի հարց չի քննարկվում․ Օվերչուկ
«․․․Քննարկվում է Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը»՝
Պերմում համալսարանականներին գնդակահարողը «մարդկությանն» էր ատում
Զոհվել է 8, վիրավորվել՝ 28 մարդ․․․․
էրդողան․ Դիվանագիտական հարաբերություններ կհաստատենք Հայաստանի հետ, եթե․․․
Էրդողան հույս է հայտնել, որ Երևաննի և Բաքվի միջև դժվարությունները «կարող են հաղթահարվել Զանգեզուրի միջանցքի բացումով»։
Երկու քասախցիներ հայտնվել են ադրբեջանական տարածքում
Աշխատանքներ են իրականացվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ․․․
Առցանց Հայաստան․ Կազինոներ, տեղական սերիալներ, սեքս-սթրիմինգներ
Google-ում ամենահաճախ որոնվող 20 բառերից չորսը բուքմեյքերների անուններ են․․․․
պատերազմների արանքում
Այս տարվա ապրիլին Գարիկ Ենգիբարյանը Արտլաբերևան խմբի մասնակիցների հետ այցելեց Կապան, որտեղ նկարեց և հետագայում պատրաստեց այս սյուժեն։
Արտաքսել Հայաստան և շաբաթվա այլ լուրերը
ով է ում քցում, мой парень армянин, հայ-թուրքական երկաթգիծ, պատ Իրանի հետ, վճարեց Բելառուսի անկախությամբ․․․
Ադրբեջանական զինուժերը Ղարաբաղում խախտել են հրադադարը, կա վիրավոր․ ԱՀ ՊՆ
«Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը»
Երևանը չմերժեց Մոսկվայի՝ սահմանազատման մասին առաջարկները
Մոսկվան սահմանազատման հարցով առաջարկներ է փոխանցել Բաքվին և Երևանին և սպասում է շուտափույթ պատասխանի․․․․
Հայաստանն ու Ադրբեջանը կրկին դատի են տալիս միմյանց
Հայաստանը Հաագայի դատարանում գործ է հարուցել Ադրբեջանի դեմ, հաղորդում է կառավարությունը։ Հայկական կողմը Ադրբեջանին մեղադրում է Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի 2-7 հոդվածները խախտելու մեջ։ Հաագայի դատարանի հաղորդմամբ՝ հայցվորը պնդում է, որ «տասնամյակներ շարունակ Ադրբեջանը ռասայական խտրականության է ենթարկել հայերին», «հայատյաց այս քաղաքականության հետևանքով հայերը ենթարկվել են սիստեմատիկ խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ նվաստացումների»: Այս համատեքստում հիշատակվում է նաև 2020 թ. 44-օրյա պատերազմը և դրան հաջորդած զարգացումները։ Բացի այդ, Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը: Ադրբեջանն իր հերթին պատրաստվում է պատասխան հայցով դիմել Հաագա՝ նույն հոդվածները խախտելու մեջ մեղադրելով Հայաստանին՝ հղվելով Հայաստանում ադրբեջանցիների էթնիկ զտումներին, «բռնազավթաված տարածքների ազատագրումից հետո ադրբեջանցիների իրավունքների կոպիտ և սիստեմատիկ խախտումենրին», տարածքների ականապատմանը, խոշտանգումների և սպանությունների։ Հիշեցնենք՝ Հայաստանն այս տարվա փետրվարի 2-ին արդեն իսկ համանման մեղադրանքներով դատի էր տվել Ադրբեջանին, որը ավելի վաղ՝ հունվարի 15-ին, դատի էր տվել Հայաստանին։