Խորհրդարանական եռօրյա ընտրությունների արդյունքում՝ ընդդիմության, մամուլի, սոցցանցերի նկատմամբ զանգվածային հետապնդումների պայմաններում, Ռուսաստանում հայտարարվել է իշխող կուսակցության հաղթանակը։ Նախագահ Պուտինի «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը վերագրվել է քվեների 49,82 տոկոսը։ 5-տոկոսանոց անցողիկ շեմը հաղթահարել են Կոմունիստական, Վլադիմիր Ժիրինովսկու «Լիբերալ-դեմոկրատական», «Արդար Ռուսաստան» և Faberlic ընկերության ղեկավարի կողմից Կրեմլի օժանդակությամբ ստեղծված «Նոր մարդիկ» կուսակցությունները։
Քվեարկությանն առաջին անգամ մասնակցում էին ոչ միայն ռուսաստանցիները, այլև Ուկրայինայի արևելյան Դոնեցքի և Լուգանսկի շրջանների բնակիչները, որոնց ավելի վաղ Ռուսաստանը քաղաքացիություն էր շնորհել․․․ Մի շարք շրջաններում (այդ թվում՝ մայրաքաղաք Մոսկվայում) գործում էր նաև էլեկտրոնային քվեարկության համակարգը։ Ընտրատեղամասային տեսախցիկների հեռարձակումն այս անգամ հասանելի էր միայն հավատարմագրված անձանց։ Չնայած սրան և ընդդիմության՝ ընտրական գործընթացից դուրս մղված լինելուն, տեղական լրատվամիջոցները և դիտորդները հաղորդում էին զագվածային կեղծիքների մասին․․․
https://twitter.com/novaya_gazeta/status/1439268141427736581?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1439268141427736581%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fnovayagazeta.ru%2Farticles%2F2021%2F09%2F18%2Fvybory-v-rossii-vtoroi-den-tolko-glavnoe
Ռուսական դրոշի հետևից դուրս եկող անտեսանելի ձեռքը լցոնում է
Ընդդիմությունը՝ հանձինս Ալեքսեյ Նավալնու և նրա թիմակիցների, ընտրություններից հեռացվել էր վաղուց․ մահափորձից հետո ողջ մնացած Նավալնին ձերբակալվել էր, նրա թիմակիցների մեծ մասը քրեական գործերի տակ են, որոշները ստիպված արտագաղթել են, «էքստրեմիզմին» վերաբերող օրենսդրական նորամուծությունից հետո՝ Նավալնուն և նրա՝ «էքստրիմիստական» հռչակված «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամին» սատարած բոլոր քաղաքական գործիչները զրկվել են թեկնածություն դնելու հնարավորությունից․․․
Ընտրություններին, ինչպեսև նախորդ տարիներին, մասնակցում էին միայն իշխանությունը և համակարգային (մեծապես՝ վերահսկելի) ընդդիմությունը՝ չհաշված մի քանի անկախ թեկնածուների, որ ինքնաառաջադրվել կամ առաջադրվել էին վերջիններիս ցուցակով։
Մրցակցությունը, կրկի՛ն, ոչ այնքան նրանց, որքան՝ իշխանության և Ալեքսեյ Նավալնու ստեղծած «Խելացի քվեարկության» մեջ էր։ Վերջինս փորձարկվել և էական հաջողություններ էր արձանագրել դեռևս 2019 թվականին՝ Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում։
Մեխանիզմը գործում է այսպես․ «Խելացի քվեարկության» առցանց հարթակներում նախօրոք (ըստ ընտրատարածքի) հրապարակվում են թեկնածուների անունները, որոնք ի վիճակի են հաղթել «Եդինայա Ռոսիայի» ներկայացուցչին, ընտրողներին առաջարկվում է ձայն տալ նրանց՝ անկախ տվյալ թեկնածուի կամ նրա ծրագրի նկատմամբ վերաբերմունքից։ Հանգամանքների բերումով՝ «Խելացի քվեարկության» աջակցությունը ստացած թեկնածուների մեծ մասը Գենադի Զյուգանովի գլխավորած՝ Կոմունիստական կուսակցությունից (КПРФ) են։
https://twitter.com/novaya_gazeta/status/1439341984607518725?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1439341984607518725%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fnovayagazeta.ru%2Farticles%2F2021%2F09%2F19%2Fvybory-deputatov-gosdumy-prodolzhaiutsia-onlain-den-tretii
Ոստիկանությունը ծեծում է թեկնածուին, որը 300 քվեաթերթիկների անհետացման մասին իմանալուց հետո ոստիկանություն էր կանչել
«Խելացի քվեարկությանը» դիմակայելու համար վերջին տարիներին և հատկապես նախընտրական օրերին կառավարությունը մոբիլիզացրել էր բռնաճնշումների ողջ զինանոցը, ներդրվել էր նաև «էլեկտրոնային քվեարկության» համակարգ, որը, ինչպես պնդում են ընդդիմությունն ու անկախ դիտորդները, ծառայում էր որպես լցոնումների օրինականացված մեքենա։
«Խելացի քվերակություն»․ ոչխարի բուրդ, արգելափակված կայքեր, նահանջում են Google-ը, Apple-ը Youtube-ը, Telegram-ը․․․
Նախ՝ բռնաճնշումների մասին։
— Դեռևս օգոստոսի սկզբին «Ռոսկոմնադզորը» «Նավակնի» հավելվածը ջնջելու պահանջով դիմել է Apple-ին և Google-ին։ Հավելվածում հրապարակվում էին «Խելացի քվեարկության» թեկնածուների ցանկերը։ Ռոսկոմնադզորը հայտարարել է, որ մերժումը որակվելու է որպես «միջամտություն ռուսական ընտրություններին»։
— Սեպտեմբերի սկզբին նույն գերատեսչությունը արգելափակել է նաև «Խելացի քվերակության» կայքը՝ «էքստրիմիստական կազմակերպության հետ փոխկապակցվածության» հիմքով։ Խոսքը Նավալնու «Կոռուպցիայի դեմ հիմնադրամի» մասին է, որը հիմնականում զբաղվում էր բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի հարստությունների հետաքննմամբ։ Վլադիմի Պուտինի՝ Գելենջիկյան դղյակի մասին հետաքննությունից հետո հիմնադրամը վերջնականապես օրենքից դուրս է հայտարարվել։ Ավելի վաղ՝ հուլիսի վերջինմ արգելափակվել են նաև Նավալնու, նրա թիմակիցների և «Կոռուպցիայի դեմ հիմնադրամի» կայքերը՝ ընդհանուր առմամբ շուրջ 49 հարթակ։
https://twitter.com/SemyonKochkin/status/1439511228867653636
Ընտրական հանձնաժողովների անդամները մինչև կոկորդը կուշտ են ընտրակեղծիքներով։ Քանի որ իրենք են դրանք ուտում
— Կարճ ժամանակ անց Yandex-ը որոնման համակարգից ջնջել է «Խելացի քվեարկության» կայքի հղումը։
— Սեպտեմբերի 15-ին «Ռոսկոմնադզորը» արգելափակել է նաև Red Shield-ի VPN-ծառայությունները, որոնք օգնում էին շրջանցել մինչ այդ ներմուծված արգելափակումները։ Գործադրվել են տեխնիկական միջոցներ, որոնք «սուվերեն ռունետի» մասին օրենքով պարտադրվում են օպերատորներին։
— «Խելացի քվերակությունը» Google-ի որոնողական համակարգից հանելու պահանջով սեպտեմբերի կեսերին Google-ի մոսկովյան գրասենյակ էին եկել հարկադիր կատարողները․․․
— Սեպտեմբերի 17-ին Google Play-ը և App Store-ը ռուսաստանցի օգտատերերի համար արգելափակել էին «Навальный» հավելվածը։ The New York Times-ի փոխանցմամբ՝ Google-ը նման որոշում է կայացրել ընկերության աշխատակիցների քրեական հետապնդման ենթարկելու մասին սպառնալիքներ ստանալուց հետո։
— Սեպտեմբերի 18-ին Youtube-ը՝ «Ռոսկոմնադզորի» պահանջով, Ալեքսեյ Նավակնու ալիքից ջնջել էր «Խելացի քվեարկության» թեկնածուների մասին երեք տեսանյութերից երկուսը։
https://twitter.com/Borbornad/status/1439307405448318980
Կախարդական գրիչներ՝ ընտրախցերում․ թանաքը անհետանում է
— Խափանումներով է գործել նաև Google.docs-ը։ Դոքերը արգելափակվել են տեղական երեք օպերատորների կողմից։ Այդ հարթակում հրապարակվում էին «Խելացի քվերակության» ցուցակները։ Հետագայում խափանումներ են նկատվել նաև Telegram-ի telegra.ph-ում։
— Ընտրությունների նախօրեին արգելափակվել է նաև «Խելացի քվեարկության» տելեգրամ-բոտը։ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը դա բացատրել է, օրինակ, «լռության օրով», թեև պրոիշխանական ալիքներում ընտրական քարոզը ակտիվորեն շարունակվում էր։
Google Play-ում և App Store-ում, ի դեպ, Նավալնու հավելվածը հասանելի չէր միայն Ռուսաստանից։ Սահմանափակումը շրջանցվում էր՝ գտնվելու վայրը փոխելու կամ VPN-ծառայություններից օգտվելու շնորհիվ։ Ի տարբերություն վերջիններիս՝ Տելեգրամը բոտերն առհասարակ ջնջել էր։
https://twitter.com/novaya_gazeta/status/1439272947726888962?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1439272947726888962%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fnovayagazeta.ru%2Farticles%2F2021%2F09%2F18%2Fvybory-v-rossii-vtoroi-den-tolko-glavnoe
«Սաշա՜, նրանք վերացնում են հետքերը»
Օնլայն գրաքննությունը տեղ-տեղ ուղղորդվում էր նաև օֆլայն հետապնդումներով։ «Խելացի քվեարկության» հետ ուղիղ փոխկապակցավծ մարդկանց մեծ մասը արդեն վաղուց անցնում են քրեական/վարչական գործերով։ Նախընտրական շրջանում գործողություններն ավելի կետային էին․ «Խելացի քվերակության» մասին գրառման համար, օրինակ, քարոզարշավի օրերին ձերբակալվել էր ռոստովյան «Գոլոս» լրատվականի գլխավոր խմբագիր Իգոր Խորոշիլովը։ Սեպտեմբերի 16-ին ձերբակալվել ուսանողուհի Մարիա Պլատոնովան և ևս 11 հոգի․ նրանց նկատմամբ քրգործ է հարուցվել իբր տելեգրամ-ալիքներ վարելու համար՝ «Զանգվածային անկարգություններ կազմակերպելու» հոդվածով։ Ուսանողուհին որպես դիզայներ աշխարել է թեկնածու Անաստասիա Բրյուխանովայի շտաբում, որին աջակցում էր նաև Նավալնու «Խելացի քվեարկությունը»։
Էլեկտրոնային քվեարկության վերափոխիչ ուժը
Նկարում պատկերված են օֆլայն քվեարկության արդյունքները՝ դեղինով, և դրանց վերափոխումը՝ օնլայն քվեների հաշվարկից հետո։
Մոսկվայից բացի էլեկտրոնային քվեարկություն անցկացվել է երկրի ևս 7 շրջաններում։ Մայրաքաղաքում, օրինակ, էլեկտրոնային եղանակով քվեարկելու համար գրանցվել էր 2 միլիոն մարդ։
Ինչպես պարզվեց հետագայում՝ էլեկտրոնային ձայներն առկա քվեաթերթիկներից 78 000-ով շատ էին։ Սա առաջին փաստարկն է, որ ընդդիմությունը բերում է ընդդեմ էլեկտրոնային քվեարկության արդյունքների։
Երկրորդը՝ տվյալների ամփոփման տարօրինակ հետաձգումն է։ Քվեարկության ավարտից հետո արդյունքների ամփոփումը Մոսկվայում (ի տարբերություն մյուս 7 շրջանների) մի քանի ժամ ուշացավ։
Առեղծվածային հետաձգումը բանտից մեկնաբանեց անգամ Ալեքսեյ Նավալնին․ «2019-ի ընտրություններին այդ «ռոբոտը» արդյուքներն ակնթարթային կերպով հայտարարել էր, իսկ այ հիմա հապաղում է։ Պարզ է, թե ինչից։ Որքան հասկանում եմ՝ օֆլայն տեղամասերի տվյալներից երևում է, որ Մոսկայում «Խելացի քվեարկության» թեկնածուները հաղթել են 15-ից 12 շրջաններում, իսկ Պիտերում՝ 8-ից 7-ում։ Դրա համար էլ ռոբոտը մտածեց, ծխեց ու որոշեց արգելակել հրապարակման հարցում՝ մինչև եդինոռոսների ճարպիկ ձեռքերը չկեղծեն ու լրիվ հակառակը չսարքեն»։
Արդյունքերն ի վերջո հրապարկվեցին։ Եվ իսկապես՝ դրանք ամբողջապես վերափոխում էին օֆլայն քվեարկության տվյալները։
Լրատվամիջոցները եռօրյա ընտրությունների ընթացքում ահազանգում էին նաև վերահսկվող քվեարկության դեպքերի մասին․ գործատուն հավաքել է աշխատակիցների անձնական տվյալները և քվեարկել նրանց փոխարեն։ «Նովայա գազետան», օրինակ, պատմում է Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում էլեկտրոնային քվեարկության մասին՝ «էլփոստի գաղտաբառերը տվեցինք տնօրենին», «ում համար պետք էր՝ քվեարկեցինք», «հատուկ համակարգիչ էին բերել» և այլն։
Կրասնոյարսկում չօգտագործվոծ քվեաթերթիկները մարում են բենզինային սղոցով
Հետաքրքիր էր անցնում նաև օֆլայն քվեարկությունը։ Ըստ Մեդուզայի՝ վերջինս ավելի շուտ «հեքիաթային ներկայացում» էր հիշեցնում՝ քվեաթերթիկները երգում էին, թանաքները՝ անհետանում, երեխաները՝ սրընթաց ծերանում, ընտրատեղամասեր էին ձևավորվում նստարաններին՝ կոճղի հարևանությամբ, նավակի վրա, վրանի մեջ, կային բազում «կառուսելներ», «ստվարաթղթե սեյֆեր» և այլն։ ԵԱՀԿ դիտորներ ընտրություններ չկային, իսկ տեղական դիտորները ահազանգում են զանգվածային ընտրակեղծիքների մասին՝ տեղամասերում և դրանցից դուրս։