2026 թ. մայիս 29, ուրբաթ
Հայաստանի ղեկավարը` սահմանների եւ ստորագրվելիք փաստաթղթի մասին

Հայաստանի ղեկավարը` սահմանների եւ ստորագրվելիք փաստաթղթի մասին

Եվ, այո, եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածությունները իրագործի, ես այդ թուղթը ստորագրելու եմ․․․

Մենք պատերազմ չենք ուզում և շաբաթվա այլ լուրերը

Տեսանյութն ամփոփում է մայիսի 10-ից 16-ը Գարիկ Ենգիբարյանի և լրատվամիջոցների ուշադրությունը գրաված որոշ նյութերը։

ՍԴ-ն «կամայականորեն» մերժել է Մարտի 1-ի գործով դատախազի դիմումը

ՍԴ-ն «կամայականորեն» մերժել է Մարտի 1-ի գործով դատախազի դիմումը

Սահմանադրական դատարանը մերժել է գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ապրիլի 1-ին դիմել էր ՍԴ՝ որոշելու Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով «կիրառման ենթակա՝ մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու լիազորությունը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը»։ Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ դատախազի դիմումի քննությունը մերժել է՝ գտնելով, որ գլխավոր դատախազն իրավասու չէ դիմել ՍԴ՝ դատական քննության փուլում քննվող քրեական գործով կիրառման ենթակա նորմի սահմանադրությանը համապատասխանության հարցով։ Գլխավոր դատախազությունը ՍԴ որոշումը «կամայական» է որակել՝ պատճառաբանելով. «Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ Գլխավոր դատախազը սահմանադրական դատարան կարող է դիմել դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով։ Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Գլխավոր դատախազը Սահմանադրական դատարան կարող է դիմել դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով»: Դատախազությանն շեշտել է՝ ՍԴ-ի այս որոշումը ոչ միայն ուղղակիորեն հակասում է «իր նախկինում արտահայտված դիրքորոշումներին, այլև կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով սեփական նախկին դիրքորոշումն անտեսելու, դրա նկատմամբ անհետևողականության, սահմանադրական դատարանի որոշման սահմանադրաիրավական արժեքը նսեմացնելու օրինակը չունեցող, նախկինում երբեք չդրսևորված ակտ է»։ Հիշեցնենք, ՍԴ-ն մարտի 26-ին հակասահմանադրական և անվավեր է ճանաչել ՔՕ 300․1 հոդվածը, որով նախկին նախագահ Ռոբետ Քոչարյանն ու նրա նախկին ենթակաները մեղադրվում էին սահմանադրական կարգի տապալելու մեջ։ Ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով ՍԴ-ի հիշյալ որոշումն, արդարացրեց Մարտի 1-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին ենթականերին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։

ԱՄՆ-ն և Լեհաստանն իրենց քաղաքացիներին զգուշացնում են Հայաստանի մասին

ԱՄՆ-ն և Լեհաստանն իրենց քաղաքացիներին զգուշացնում են Հայաստանի մասին

Վերջին պատերազմի պատճառով խորհուրդ չի տրվում այցելել նաև Լեռնային Ղարաբաղ․․․

Վե՛րջ տվեք Նաքբային հիմա՛

Վե՛րջ տվեք Նաքբային հիմա՛

Իսրայելի մտադրությունները հստակ են՝ հպատակեցնել Պաղեստինի ժողովրդին ու ընդմիշտ վտարել-մաքրել նրանց իրենց հողից։

3752 մարմիններից ու մասունքներից լրացվել է 3408 մահվան վկայական

3752 մարմիններից ու մասունքներից լրացվել է 3408 մահվան վկայական

73 փորձանմուշ այս պահին գտնվում է հետազոտման փուլում...

Տեր-Պետրոսյանի կուսակցությունը կմասնակցի ընտրություններին

Տեր-Պետրոսյանի կուսակցությունը կմասնակցի ընտրություններին

Առաջին նախագահը, հիշեցնենք, ավելի վաղ  հակասահմանադրական էր որակել գալիք ընտրությունները՝․․․

Ռուսաստանը գիտի՝ ինչ անել հայ-ադրբեջանական սահմանին

Ռուսաստանը գիտի՝ ինչ անել հայ-ադրբեջանական սահմանին

Մոսկվան որպես հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի երկարաժամկետ կարգավորում տեսնում է սահմանի նախ՝ սահմանազատման (դելիմիտացիայի), ապա՝ սահմանագծման (դեմարկացիայի) գործընթացի մեկնարկը, անդրադառնալով Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված իրավիճակին՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ — Ուշադիր հետևում ենք Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային միջադեպի հետ կապված իրավիճակին: Ռուսական կողմն ամենաբարձր և գերագույն մակարդակներով կանոնավոր շփումների շրջանակում աջակցություն է ցուցաբերում Բաքվին և Երևանին՝ լարվածության թուլացման հարցում: Մեր երկրների ռազմական և սահմանապահ ծառայությունների գծով գործառնական կապերը պահպանվում են: Հաստատում ենք հրադադարի խիստ պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման անհրաժեշտությունը: Հիմք ենք ընդունում այն, որ նմանատիպ բոլոր միջադեպերը պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ և բանակցային ճանապարհով: Որպես երկարաժամկետ կարգավորում տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը` դրա հետագա սահմանագծմամբ: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հետագայում էլ ամեն կերպ նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը։ Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինվորականները հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի մարզի Սև լճի հատվածում և փորձել պարփակել լիճը, որի մոտ 30 տոկոսը գտնվում է ադրբեջանական և մոտ 70 տոկոսը՝ հայկական վերահսկողության ներքո։  Ադրբեջանական կողմը ներթափանցել է նաև Գեղարքունիքի ուղղությամբ։ Երկու օր լռելուց հետո Բաքուն կոչ է արել հայկական կողմին «խուճապի չմատնվել», քանի որ ադրբեջանական զինվորներն «ուղղակի զբաղեցնում են իրենց դիրքերը»։ Մայիսի 13-ի Անվտանգության խորհրդի նիստին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը որոշել է դիմել ՀԱՊԿ-ին, ինչպես նաև Պուտինին՝ ռազմական օգնության համար։ Ռուսական կողմը՝ ի դեմս ԱԳՆ-ի, երեկ հայտարարել էր, որ ստեղծված իրավիճակի շուրջ «կրքեր բորբոքելու» պատճառ չկա․ « հանգիստ նստել և քննարկել են, թե ինչպես հանգուցալուծեն իրավիճակը: Մեզ խնդրեցին օգնել, մեր զինվորականները օգնեցին, համաձայնությունն իրագործված է․․․»։ Խոսվել է նաև սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործում աջակցելու պատրաստակամության մասին։ Մյուս կողմից, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձինք և գերատեսչություններ, այդ թվում՝ նախագահ Էմանուել Մակրոնը, Ադրբեջանից պահանջել են անհապաղ հետ քաշել զորքերը հայաստանի տարածքից։ 

Հանրապետական Բեգլարյանի կալանքը երկար չտևեց

Հանրապետական Բեգլարյանի կալանքը երկար չտևեց

Պաշտոնավարման տարիներին հարստացած հանրապետական նախկին չինովնիկ Գագիկ Բեգլարյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

Ղարաբաղի Վկաներ Կրոնական Շարժման 5 Դոգմաները

Ղարաբաղի Վկաներ Կրոնական Շարժման 5 Դոգմաները

Ղարաբաղի վկաներ կրոնական կազմակերպության հավերժ թշնամին էլ իհարկե .... դե դու էլ գուշակեցիր ով ա էն որ ասում են "x-ը մնում ա x"․․․

Մինչև այս կետն է ձգվում հայկական դեմոկրատիայի սահմանը

Մինչև այս կետն է ձգվում հայկական դեմոկրատիայի սահմանը

Ի հայտ եկած գաղափարական մեյնսթրիմ ուղղության սլաքը սկսվեց տատանվել մեկ միջակայքում՝ նացիզմից մինչև ֆաշիզմ, ֆաշիզմից մինչև նացիզմ:

Խանութից նիսվելը վերածվեց ազգամիջյան բախումների

Խանութից նիսվելը վերածվեց ազգամիջյան բախումների