Ուսուցիչներին մարզեր են ուղարկելու նոր կարգով
2021 թվականի հունվարից ուժի մեջ է մտել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը` սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը: Նոր կարգով գործուղվող ուսուցիչներին առաջարկվում են ավելի բարենպաստ պայմաններ։ Գործուղված մասնագետին լրացուցիչ կհատկացվի. — մասնագետի և նրա ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը․ միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով (նախկինում չի հատկացվել), — գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը․ մինչև 50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը (նախկինում հատկացվել է գույքի տեղափոխման գումար` 15000 դրամ), — տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս․ միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով (նախկինում հատկացվել է ճանապարհածախսի փոխհատուցում` տարեկան մինչև 4 անգամ), — բնակարանային վարձի գումար՝ ըստ մարզերի տրված սահմանաչափով (10.000-33.000 դրամ, նախկինում հատկացվել է բնակարանի վարձ` ամսական 10.000 դրամ), — կոմունալ ծախսերի համար՝ ամսական 10.200 դրամ (նախկինում հատկացվել է կեցության այլ ծախսեր` ամսական 5000), — աշխատավարձի հավելում` 30 տոկոսի չափով (նախկինում չի հատկացվել), — վերոնշյալ հատկացումները տրամադրվում են մարզպետարանների (նախարարության ենթակայությամբ գործող հաստատության դեպքում) կողմից՝ եռամսյակային կտրվածքով։ Համաձայն նոր կարգի` ԿԳՄՍ նախարարությունն այսուհետ կստեղծի և կվարի գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարան։ Այդ նպատակով պարբերաբար (յուրաքանչյուր տարի առնվազն 4 անգամ) նախարարության պաշտոնական կայքում կհրապարակվի համապատասխան հայտարարություն։ Ցանկացողները կդիմեն՝ ներկայացնելով դիմումի համապատասխան ձև։ Մանկավարժական կադրերի պահանջարկի մասին հայտերն էլ մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 10-ը նախարարություն կներկայացնեն մարզպետարանները՝ (ուսումնական տարվա ընթացքում մանկավարժական կադրերի պահանջ առաջանալու դեպքում՝ նման պահանջ առաջանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում)։ Ընդ որում՝ մանկավարժական կադրերի պահանջարկը ձևավորվում է, եթե մինչ այդ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չի համալրվել: Ակնկալվում է, որ նոր կարգը հեռավոր համայնքներում կլուծի ուսուցիչների պակասի խնդիրը։
Վրաստանի օլիգարխ ղեկավարը երկրորդ անգամ վերջնականապես լքում է քաղաքականությունը
Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կուսակցությունը, սակայն, շարունակում է իր գործունեությունը։
Պուտինը Ալիևի հետ շատ բան ունի քննարկելու. եռակողմ հանդիպման մասին
Ռուս խաղաղապահների կարգավիճակը Ղարաբաղում դեռ հստակեցված չէ․․․
Ղարաբաղում ևս 14 մարմին են գտել
Առայսօր հայտնաբերվել է 1211 մարմին
Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների պետերը պարբերաբար հանդիպում են
Քննարկվել են գերիների փոխանակման ու անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր...
Ինդոնեզիայում կորած ինքնաթիռը ջուրն է ընկել
Ինքնաթիռում գտնվել է 62 մարդ
Հայաստանի ԱԱԾ տնօրենը հանդիպել է ադրբեջանցի կոլեգայի հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր
Թվիթերը չդիմացավ ԱՄՆ նախագահին
Հունվարի 7-ին ԱՄՆ նախագահի օգտահաշիվներն իրենց հարթակներում «անորոշ ժամանակով» արգելափակել էին նաև Facebook-ը և Instagram-ը։
Ղարաբաղում ևս 3 մարմին են գտել
Ընդհանուր առմամբ առայսօր հայտնաբերվել է 1197 մարմին
Ադրբեջանական գազն արդեն Իտալիայում է
Հիշեցնենք, որ ավելի վաղ Trend գործակալությունը հայտնել էր ադրբեջանական գազի՝ առաջին անգամ Եվրոպա արտահանման մասին։
Ադրբեջան-Հայաստան ելումուտը դե յուրե բաց է, դե ֆակտո ոչ
Այսպիսով՝ լեգալ առումով Հայաստանի և Ադրբեջանի միջև վիզային ռեժիմ իրապես սահմանված չէ...
Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկն աշխարհի ամենահարուստ մարդն է... երևի
Bloomberg-ը պնդում է, որ Մասկի կարողությունը գերազանցում է Բեզոսին, Forbes ամսագիրը համաձայն չէ։