2026 թ. մայիս 29, ուրբաթ
Լաչինի միջանցքը բացվում է․ տարհանվածներին կոչ են անում վերադառնալ

Լաչինի միջանցքը բացվում է․ տարհանվածներին կոչ են անում վերադառնալ

Նոյեմբերի 17-ին` ժամը 10:00-ից, Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին սկսելու է գործել անվտանգ․․․

Թուրք զինվորականներին Ադրբեջան գործուղող հրամանագիրը մտավ խորհդարան

Թուրք զինվորականները Ղարաբաղի հակամարտության գոտի չեն գալու, մոնիթորինգային կենտրոնը․․․

Շուշիից հրաժարվելու հարց բանակցությունների օրակարգում եղե՞լ է, թե՞ ոչ

ԱԳՆ-ն հերքել է՝ «խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց»․․․

Զերծ մնալ բամբասանքներից, եթեր չտալ սադրիչներին․ ՀՌՀ կոչը հեռարձակողներին

Զերծ մնալ բամբասանքներից, եթեր չտալ սադրիչներին․ ՀՌՀ կոչը հեռարձակողներին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դիմում է բոլոր հեռարձակողներին․ — Երկրում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ: Այս պայմաններում իշխանության երեք ճյուղերի գործողությունները, ցավոք, թերի են, անբովանդակ եւ չեն նպաստում ճգնաժամի հաղթահարմանը, իսկ մի շարք քաղաքական ուժերի եւ քաղաքացիական խմբերի գործունեությունը զուրկ է կառուցողական բնույթից, ինչը հաճախ նպաստում է իրավիճակի էլ ավելի ապակայունացմանը: Այս ամենը հղի է ամենածանր հետեւանքներով ժողովրդի եւ պետության համար: Փոխադարձ անվստահության, մեղադրանքների մթնոլորտում Հանձնաժողովը կարեւորում է լրատվամիջոցների՛ որպես ոչ ֆորմալ բայց չափազանց ազդեցիկ չորրորդ իշխանության դերը սրված իրավիճակը մեղմելու գործում: Ուստի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անունից դիմում եմ մեր գործընկեր հեռուստա եւ ռադիոընկերությունների ղեկավարներին, խմբագրակազմին, ինչպես նաեւ հեռարձակողների հիմնադիրներին հետեւյալ խնդրանքով, հորդորով, պահանջով. — Խմբագրական քաղաքականությունն իրականացնելիս առաջնորդվել միայն պետության եւ քաղաքացիների շահերով, տուրք չտալ ավելորդ հուզմունքներին, լինել սթափ, պահպանել զսպվածություն: — Բացառել եթերում ատելության խոսքի, սպառմալիքների, ասեկոսեների տարածումից, զերց մնալ բամբասանքներից: — Տուրք չտալ հաճախ արդարացի հուզմունքներին, եթեր չտրամադրել սադրիչ կոչերով հանդես եկող անձերին: — Լրատվական հաղորդումներով, հարցազրույցներով նպաստել քաղաքացիական համերաշխության հաստատմանը, բացառել բռնության կոչերը իշխանական ինստիտուտների, քաղաքական ուժերի եւ գործիչների, քաղաքացիական տարբեր խմբերի, պարզապես այլ կարծիք ունեցող մարդկանց նկատմամբ: Ուզում եմ հավատալ, որ բոլոր հեռարձակողները խորությամբ գիտակցում են իրենց պատասխանատվությունը բազմահազարանոց լսարանի առջեւ եւ հատկապես այս օրերին գերակա չեն համարի կուսակցական, անձնային կամ այլ, պետության անվտանգությունը խաթարող շահերը: Եւ վերջում ցանկանում եմ հիշեցնել, որ Հանձնաժողովը շարունակում է կատարել Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված իր լիազորությունները: Քաղաքացիական բախումներ հրահրելու ցանկացած կոչ, մարդկանց խուճափի մատնելու ցանկացած գործողություն հեռարձակողների եթերում կանխվելու ՀՌՀ կողմից ընդհուպ մինչեւ հեռարձակողի գործունեության ժամանակավոր կասեցում, կամ լիցենզիայի գործողության դադարեցում: Անկախ նրանից, թե որ ճամբարի կողմից են կատարվում հակաօրինական գործողությունները: Տիգրան Հակոբյան, ՀՌՀ նախագահ

Հնարավոր չէր մեկտեղել պատերազմի բացառումը «ոչ մի թիզ հող» մոտեցման հետ

Հնարավոր չէր մեկտեղել պատերազմի բացառումը «ոչ մի թիզ հող» մոտեցման հետ

Մեր ամենամեծ սխալը եղել է այն, որ մտածել ենք, թե կարող ենք մեկտեղել պատերազմի բացառումը «ոչ մի թիզ հող» մոտեցման հետ, ԱԺ հարցուպատասխանի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր ամենամեծ սխալը եղել է այն, որ մեզ թվացել է, թե անվերջ կարող էինք ժամանակը ձգել: Եկեք այդ փաստը շատ հստակ արձանագրենք․ 1998 թվականից ի վեր տեղի ունեցած բանակցային գործընթացքում որոշակի է եղել միայն մեկ ձևակերպում և գործոն՝ բանակցային գործընթացի նպատակը 7 շրջանների վերադարձն է Ադրբեջանին․․․ Տասնյակներով փաստաթղթեր, բանաձևեր, հայտարարություններ են եղել, որոնք արձանագրել ու ամրացրել են այս իրողությունը», — ասել է Փաշինյանը: Ըստ նրա, իշխանությանը մեղադրում են, մի կողմից, պատերազմը չկանխելու, մյուս կողմից՝ տարածքները հանձնելու մեջ: Պատերազմը, ըստ Փաշինյանի, հնարավոր էր կանխել ԼՂԻՄ-ի հարակից 7 շրջանները հանձնելու պարագայում միայն՝ զիջելով միևնույն ժամանակ Արցախի կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջը։ «Մենք որոշել էինք պայքարել այնքան ժամանակ, քանի մեր պայքարն իմաստ ունի: Մենք մեր ընտրությունը կատարել ենք: Չեմ համարում, որ սխալ ընտրություն ենք կատարած եղել․․․ ․․․Վերջին 2.5 տարվա ընթացքում իմ ունեցած շփումներն ու քննարկումները ինձ համար կասկած չեն թողնում, որ պատերազմի կանխարգելումը միանշանակ պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարումը Արցախի կարգավիճակից, իսկ տեսանելի ապագայում՝ նաև կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջից և Շուշիից»: Բանակցային փաթեթներ, ըստ նրա, եղել են՝ որպես թուղթ, որի վրա հնարավոր էր գրել լավագույն ցանկությունները նույնիսկ, բայց դրանցից որևէ մեկը իրագործելի չէր լինի: «Մենք խոսում ենք իրականությա՞ն, թե՞ տեսական քննարկումների մասին: Ոչ մեկը չի իրագործվել: Տեսական քննարկումների դաշտն անվերջ երկարաձգելու մեր հնարավորությունն Ապրիլյան պատերազմով սպառվել էր: 2016-ի ապրիլից հետո ունեինք երկու հնարավորություն. կամ հրաժարվել մեր իրավունքներից, կամ փորձել պաշտպանել մեր իրավունքները։ Ուզում են ասել, որ ինչ-որ իրավիճակում եղել է ավելի լավ բան, և Հայաստանի կառավարությունը դրանից հրաժարվե՞լ է: Մեկը հասկացա՞վ Ապրիլյան պատերազմն ինչո՞ւ և ի՞նչ պայմանով կանգնեց»։ Քաղաքական ուժերի մեղադրանքներին պատասխանելով՝ վարչապետը հիշեցրել է, որ պատերազմի առաջին օրը ԱԺ-ում նշել էր՝ ինչպես ու ինչ պայմաններով կարելի կլինի պատերազմը կանգնեցնել: Պայմանը տարածքների միակողմանի զիջումն էր։ Ըստ Փաշինյանի՝ այդ տարբերակը խորհրդարանում մերժվել է։ Այն մարդիկ, որոնք միանշանակ դեմ էին այդ որոշմանը, հիմա հարցնում են՝ պատերազմն ինչո՞ւ չի կանգնեցվել: «Այսօր ասում են դավաճան եք: Դավաճան ենք, որ կռի՞վ ենք տվել: Մեկ զոհերի մեջ են մեղադրում,- ճիշտ են անում, իրավունք ունեն,- մեկ էլ զոհ չտալու մեջ են մեղադրում, ասում են՝ էն 30 հազար զինվորի կյանքը որ փրկել եք, ինչի եք փրկել, թող մի 10 հազար հոգի էլ զոհվեր»,- նշեց Փաշինյանը: Կառավարության սխալն, ըստ Փաշինյանի, այն է, որ վերջին 2.5 տարվա ընթացքում չեն կարողացել լրացնել անհրաժեշտ բացերը` սպառազինության համալրման, նախապատրաստման և այլն։

«Մեզ թվացել է, թե մենք անվերջ կարող ենք ժամանակը ձգել»․ Փաշինյանը՝ ամենամեծ սխալի մասին

«Մեզ թվացել է, թե մենք անվերջ կարող ենք ժամանակը ձգել»․ Փաշինյանը՝ ամենամեծ սխալի մասին

- Մեր ամենամեծ սխալը եղել է այն, որ մեզ թվացել է, թե մենք անվերջ կարող ենք ժամանակը ձգել։ 1998 թվականից ի վեր տեղի․․․

Քվորումի բացակայության պատճառով ԱԺ խորհրդի նիստը հետաձգվեց

Քվորումի բացակայության պատճառով ԱԺ խորհրդի նիստը հետաձգվեց

Օրակարգում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցն էր․․․

Զոհրաբ Մնացականյանը լքում է ԱԳ նախարարի պաշտոնը

Զոհրաբ Մնացականյանը լքում է ԱԳ նախարարի պաշտոնը

Նիկոլ Փաշինյանը որոշել է պաշտոնից ազատել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին․․․

Բողոքի դուրս եկած հադրութցիները պահանջներ ներկայացրեցին Հայաստանի նախագահին

Բողոքի դուրս եկած հադրութցիները պահանջներ ներկայացրեցին Հայաստանի նախագահին

Ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանի բնակիչներն այսօր՝ նոյեմբերի 16-ին, բողոքի ցույց էին անում Բաղրամյան 26-ի մոտ։ «Հադրութը պատմական Դիզակն է», «Պահանջում ենք Հադրութի դեօկուպացիան», «Հադրութն Արցախ է», «Վերադարձրեք մեր տները» պաստառներով մարդիկ շարժվում էին Հայաստանի նախագահի նստավայր՝ 4 պահանջից բաղկացած նամակ փոխանցելու «համայն հայության միասնականության խորհրդանիշ» Արմեն Սարգսյանին։ «Նոյեմբերի 10-ին ստորագրվեց ամոթալի մի հայտարարություն, որն իր էությամբ վտանգում է Արցախի ողջ բնակչության գոյությունը՝ նախատեսելով անորոշ ներկա և ապագա նրանցից յուրաքանչյուրի համար», - նշված է նամակում, որով նրանք պահանջում են — քննության առնել Հադրութի շրջանի դեօկուպացիան, — գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի Հադրութի և հարակից բնակավայրերի խնդիրները ներառվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային օրակարգում, — իրավական հարթություն տեղափոխել հադրութցի տեղահանվածների խնդիրը, որպեսզի հնարավոր լինի լուծել նաև փոխհատուցման խնդիրը , — ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի Հադրութի պատմամշակութային հուշարձանները պահպանվեն։ Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց բնակիչների նամակը, հյուրընկալեց մի քանի հադրութցի կանանց և խոստացավ օժանդակել հումանիտար ծրագրերով։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 11-ին, հադրութի բնակիչները բաց նամակով դիմել էին նաև Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ պահանջելով Հադրութի շրջանն ամբողջությամբ վերադարձնել Արցախին։ Նրանք ակցիաներ էին իրականացրել նաև Ֆրանսիաայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի դեսպանատների մոտ, ՄԱԿ-ի և ԵԽ-ի գրասենյակների առջև։

Դատախազությունը խոստանում է հակազդել սպառնալիքներին

Վերջին շրջանում տարբեր քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկվող, արդարադատությունից խուսափող․․․

Փաշինյանն առաջարկում է հակառակորդներին հետևել իր օրինակին

Փաշինյանն առաջարկում է հակառակորդներին հետևել իր օրինակին

Ի հեճուկս շահարկումների՝ բռնությունը կամ բռնության հրահրումը (առավելևս՝ զինված) որևէ կերպ չի կարող տեղ ունենալ կառավարության գործիքակազմում։ Առավոտյան ասուլիսից հետո՝ արձագանքելով երեկվա գրառմանը հաջորդած քննադատություններին, գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կոչ եմ անում, խնդրում եմ, պահանջում եմ՝ մեր արած որևէ հայտարարություն, որևէ ժեստ, որևէ հրավեր այս համատեքստում չդիտարկել: Եթե մեր որևէ ասածից նման տպավորություն կստանաք, դա սխալ տպավորություն է: Հիմա ակնկալում եմ, որ ընդդիմությունը նույնպես հստակ հայտարարի, որ բացառում է որևէ բռնի գործունեություն, բռնության հրահրում (այդ թվում՝ զինված) իր հետագա գործունեության ընթացքում: Սրանով մենք վերջնականապես կփակենք արդեն օրեր շարունակ ծավալվող լարվածությունը», — ասված է Փաշինյանի ֆեյսբուքյան ստատուսում: Ներքաղաքական լարվածության ֆոնին վարչապետի՝ նախօրեին արված գրառումը, որում նա՝ դիմելով առաջնագծի զինվորներին, գրել էր․ «Տղերք, դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով», բուռն քննադատությունների է արժանացել։ Գրառմանն արձագանքնել է անգամ ՄԻՊ Արման Թաթոյանը․ երկրորդելով ֆեյսբուքյան օգտատերերին՝ օմբուդսմենն այն որակել է որպես «քաղաքացիական բախումների դուրս գալու կոչ»։ Փաշինյանի տարօրինակ հայտարարությանը հաջորդել են նաև նրա թիմակիցների կտրուկ արձագանքները․․․ հրաժարականների տեսքով։ 🔺Երեկ ուշ երեկոյան հրաժարական է ներկայացրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումից հետո որոշել եմ 1 - Աշխատանքից ազատման դիմում գրել, 2 - Դադարեցնել անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Շնորհակալություն եմ հայտնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ինձ նմանօրինակ պատասխանատու աշխատանք վստահելու և անձնուրաց ղեկավարման համար», — ֆեյսբուքի իր էջում գրեկ է Սիսեռյանը։ 🔺 Քիչ անց հեռանալու մասին հայտարարել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։ «Այս օրերին փորձել եմ հնարավոր բոլոր ջանքերը ներդնել իրավիճակը փոքր-ինչ մեղմելու եւ վատթարագույնը կանխելու համար, սակայն այս պահից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված: Ներողություն եմ խնդրում բազմաթիվ սխալների համար», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Աբրահամյանը։ Մանդատը վայր դնելու մտադրության մասին նա հայտարարել էր նաև պատերազմի մեկնարկից առաջ՝ ՍԴ դատավորների ընտրությունից հետո։ Ավելի ուշ, ճիշտ է, փոշմանել էր։ 🔺 Թիմը որոշել է լքել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Առավոտյան կներկայացնեմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում։ Մեր քաղաքական թիմը սխալը սխալի հետևից է անում։ Փոխանակ մեր սխալները գիտակցենք և շտկենք, իրավիճակը մեղմենք երկխոսությունով, փորձենք այդպես կայունացնել լարվածությունը մեր երկրում, հակառակը՝ պետության հիմքերը խարխլող քայլեր ենք անում։ Մնացածի մասին կխոսեմ ԱԺ ամբիոնից», – ուշ գիշերը Ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավորը։ 🔺 «Իմ քայլական» պատգամավոր Լուսինե Բադալյանն էլ նախազգուշացրել է՝ «Եթե «Իմ Քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում, ես վայր եմ դնում իմ մանդատը»։ 🔺 Հրաժարականների շարասյունը շարունակվել է նաև այսօր՝ նոյեմբերի 16-ին։ Առավոտյան Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը հայտնել է, որ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։

Վահրամ Բաղդասարյանը ևս ազատ կարձակվի

Վահրամ Բաղդասարյանը ևս ազատ կարձակվի

Դատարանն այսօր ոչ օրինաչափ է ճանաչել նաև Բաղդասարյանի ձերբակալությունը և մերժել է նրան կալանավորելու մասին․․․