Home / Տեսանյութեր / Ոստիկանները շարունակում են սպառնալ հոգեբուժությամբ. դեպք Երևանի կենտրոնում

Ոստիկանները շարունակում են սպառնալ հոգեբուժությամբ. դեպք Երևանի կենտրոնում

Հայաստանում մարդուն կարող են ստիպողաբար հոգեբուժարան տանել ոստիկանի որոշմամբ: Հերթական դեպքը, որը լուսաբանվեց մամուլում, տեղի ունեցավ մեկ շաբաթ առաջ, երբ մի կին նստել էր Հանրապետության հրապարակի շատրվանների դատարկ ավազանում: Այսօր նույն տեղում նստած մեկ այլ կնոջ ոստիկանները սպառնում էին պատժել՝ հոգեբուժարան ուղարկելով, բայց մի քանի զանգ կատարելուց հետո փոշմանեցին:

Այսօր՝ 11։00 սահմաններում, հրապարակի անջատված շատրվանների մեջ մի կին էր մտել և լուռ նստել: Վրա հասած զինված ոստիկանների հարցերին նա չէր պատասխանում: Համազգեստավորները սկսեցին քաշքշել նրան և ուժով դուրս հանեցին: Ականատեսները պահանջում էին ձեռք չտալ մարդուն և ուժ չգործադրել հանգիստ նստած կնոջ հանդեպ: Ոստիկանները հակադարձում էին՝ ասելով, որ «էդ իրենց որոշելիքն ա, և քաղաքացուն հոգեբուժարան են տանելու»։

Հանելուց հետո ոստիկանները կնոջը տարան Ազգային պատկերասրահի դռների մոտ, և հետագա ցուցումները ստանում էին հեռախոսով: Կնոջը շրջապատել էին և չէին թողնում հեռանալ: Ոստիկանների խոսքով՝ «նորմալ, գիտակից քաղաքացին չէր մտնի շատրվանների մեջ» և «նրան հոգեբույժ է հարկավոր»։ Ականատես մի կին հարցրեց. «Ո՞վ է որոշում՝ որն է նորմալը: Ինձ համար էլ նորմալ չէ, որ մարդը կարող է ոստիկան դառնալ»։

1policeman

Հեռախոսով ցուցումներ ստանալուց հետո ոստիկանները փոխեցին մարտավարությունը՝ ասելով, որ քաղաքացին կարող է որոշել՝ ցանկանո՞ւմ է օգտվել բուժօգնությունից, թե ոչ։ Մեկ շաբաթ առաջ էլ, այսօր էլ ԶԼՄ-ները դեպքերը հիմնականում ներկայացրել են ոստիկանական կամ այլ պետական գերատեսչությունների մոտեցմամբ․ «Շատրվանի սինդրոմ․ ևս մեկ կին էր մտել շատրվանների ջրավազանը Երևանում», «ԱԻՆ–ի տվյալներով, կինը հոգեպես անհավասաշակշիռ վիճակում էր և հրաժարվում էր ինքնուրույն դուրս գալ շատրվանից», «փրկարարներն ու ոստիկանները փորձում են համոզել նրան, սակայն նա անհասկանալի խոսքեր ասելով՝ հրաժարվում է դուրս գալ այնտեղից», «․․․տեղում բժիշկները բուժօգնություն ցուցաբերելով՝ տեղափոխեցին հիվանդանոց»:

Մայիսի 17-ին նույն տեղում ոստիկանները ձեռնաշղթաներով կապել էին Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ՀԿ հիմնադիր, իրավապաշտպան, քաղաքագետ Արմինե Առաքելյան ձեռքերը՝ պատճառաբանելով, որ ինքն իրեն կվնասի։ Կինը հորդորում էր իրեն հանգիստ թողնել: Փրկարարների տարբերանշաններով տղամարդիկ ուժով կնոջը նստեցրել են շտապօգնության մեքենան և տեղափոխել «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն:

Այսօրվա դեպքի առիթով «Հայկական ժամանակը» ներկայացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը. «Մեր հարցմանն ի պատասխան ասացին, որ կնոջ ինքնությունը չեն պարզել. ոստիկանների խնդրանքով նա դուրս է եկել ջրավազանից, չի ներկայացրել, որևէ բողոք չի հայտնել ու հեռացել է»:

Կից նյութեր․

Բանտային խոշտանգումներից հետո ուզում են տանջել հոգեբուժարանում

Հոգեբուժարանը պնդում է՝ կինն ունակ չէ հասկանալ, բայց նրան դատի է տվել

Հոգեբուժարաններում հիվանդներին ստիպում են սանհանգույց մաքրել․ զեկույց

Ոստիկանները բերանը կարած հացադուլավորին ուժով հեռացրեցին նախագահականի մոտից

Շանթ Հարությունյանին տեղափոխել են հոգեբուժարան. փաստաբանը բողոքարկելու է որոշումը

Բռնի ուժով հոգեբուժարան տեղափոխված կնոջը բաց թողեցին. նա ասել է՝ ում հետ խնդիր ուներ

Իրավապաշտպանը պատմել է` ինչպես էին հոգեբուժարանից ազատում Կարապետյանին

Կոռուպցիոն համակարգի պատճառը․ Հայաստանում հոգեբույժները չեն վերահսկվում