Աֆղանստանում սպանում է նաև ցուրտը
25 միլիոն մարդ ապրում է աղքատության մեջ, 6 միլիոն մարդ սովի է մատնված․ միջազգային պատժամիջոցները չեն հանվում
«Ընտանեկան դրդապատճառով» զինված հարձակում Իրանում Ադրբեջանի վրա
Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում իրականացրած անձը ձերբակալվել է, հայտարարել է Թեհրանի ոստիկանապետ Հոսեյն Ռահիմիին։ Հարձակվողն, ըստ նրա, «առաջնորդվել է անձնական դրդապատճառներով»։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, վաղ առավոտյան 50-ն անց տղամարդը՝ մեքենայով, որում գտնվում էին նրա 14-ամյա աղջիկն ու 7-ամյա տղան, առավոտյան մոտեցել է Ադրբեջանի դեսպանատան վարչական շենքին և շենքի նախասրահում սկսել է կրակել։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ «կալաշնիկով ինքնաձիգով զինված անձը սպանվել է դիվանագիտական առաքելության անվտանգության ծառայության ղեկավարին»։ Անվտանգության ևս երկու աշխատակիցներ վիրավորվել են, նրանց վիճակը գնահատվում է բավարար։ Վկայակոչելով Թեհրանի ոստիկանապետին՝ իրանական ԶԼՄ-ները գրել են, որ ձերբակալված տղամարդը հարցաքննության ընթացքում ցուցմունք է տվել և ասել, որ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակվել է անձնական և ընտանեկան խնդիրների պատճառով։ Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը՝ հղվելով «որոշ տվյալների», հայտարարել է, թե հարձակվողը Իրանի քաղաքացի էր։ Ադրբեջանի նախագահը հարձակումը «ահաբեկչություն» է որակել և պահանջել «պատժել ահաբեկիչներին»։ Ադրբեջանը մտադիր է տարհանել Թեհրանի դեսպանատունը՝ ըստ Սպուտնիկի, թուրքական TRT Haber-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։ Բաքուն չի համարում, որ դեսպանատան վրա հարձակումն իրականացվել է անձնական դրդապատճառներով։ Տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը իրանական կողմի վրա է՝ հայտարարել է Հաջիզադեն․ «Վերջին ամիսներին իրանական ԶԼՄ-ները մասշտաբային հակաադրբեջանայան քարոզ են վարում․ հենց դա է դրդել հարձակման», - TRT Haber-ի հետ զրույցում նշել է ադրբեջանցի դիվանագետը։ Իրանի արտգործնախարարությունը հավաստիացրել է, որ միջադեպը հետաքննվում է հատուկ ջանադրությամբ։ Նախարարությունը դիմել է տեղական լրատվամիջոցներին․ «Նախաքննությունը ցույց է տալիս, որ տեղի ունեցածն «անձնական» բնույթ է կրել, ուստի՝ միջադեպը լուսաբանելիս Իրանի ԶԼՄ-ները պետք է զգույշ լինեն»։ տե՛ս Բաքուն ու Թեհրանը շարունակում են բացահայտել միմյանց «ահաբեկիչներին»
Մոսկվա. Հայ-ադրբեջանական սահմանը Եվրոպայի գործը չէ
— ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները
Վարդենիսի հրդեհի մասին վկայությունները հակասական են
ծնող․ — Իրիկունը որ զանգեց ինձ, վերջին խոսքն էր, ասավ՝ պապ, ստեղից ինչքան շուտ գնամ, էնքան լավ․․․
Ֆիրդուսում ոստիկանների չափերն անցնելու դեպքով վարույթ է նախաձեռնվել
ՀՔԱՎ-ը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ Ֆիրդուսի թաղամասում ոստիկանների գործադրած բռնության առիթով․․․
Փաշինյանը գուշակեց Բաքվի ղարաբաղյան պլանները
Սադրիչ գործողություններով Ադրբեջանը նպատակ ունի խափանել նաև խաղաղության օրակարգը․․․
Դուրս եկեք կաբինետներից․ քաջարանցիները պահանջներ ունեն կոմբինատին
Պահանջում են փոխհատուցել քաջարանցիների առողջական վնասները, աշխատանքի ընդունել բանակից զորացրված երիտասարդներին,․․․
Նախիջևանը փակել հնարավոր չէ, Ղարաբաղը պետք է բացել
Կարող ենք ենթադրել, որ Բաքուն փորձում է լուծել մի խնդիր, որը ոչ արտիկուլացված է, ոչ էլ խելամիտ
Էրդողանը չի թողնի Շվեդիային մտնել ՆԱՏՕ
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիան և Ֆինլանդիան պետք է արտահանձեն 130 քրդերի․․․
«Ալիևը նախագահ չէ, նա մաֆիայի պարագլուխ է»․ Յագուբլուին ազատեցին
Բախտիյար Հաջիևը կմնա բանտում
Հայկական բանակը շարունակում է կյանքեր խլել առանց պատերազմի
2022 թվականին Հայաստանի զինված ուժերում և Ղարաբաղի պաշտպանության բանակում գրանցվել է (ոչ մարտական պայմաններում) զինծառայողների մահվամ առնվազն 50 դեպք՝ գրում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Մահվան պատճառները, ըստ պաշտոնական վարկածների, հետևյալն են․ — առողջական խնդիրներ՝ 17 դեպք, — ավտովթար՝ 17 դեպք, — ինքնասպանություն՝ 6 դեպք, — սպանություն՝ 6 դեպք, որից 2-ը՝ դիտավորյալ, 1-ը՝ «զենքի օգտագործման կանոնների խախտման» հետևանքով, 1-ը՝ անհայտ պայմաններում, 2-ը՝ «մարտական ծառայության կանոնների խախտման» հետևանքով, — դժբախտ պատահար՝ 2 դեպք՝ (այրվածք հրդեհի հետևանքով, հոսանքահարում, ջրահեղձ), — զենքի, ռազմամթերքի, վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում՝ 1 դեպք, — ականի պայթյուն՝ 1 դեպք։ Եվս 14 զինծառայող (տարվա տարբեր ամիսներին) զոհվել է hրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։ Պաշտոնական տվյալների համաձայն, 2022 թվականի սեպտեմբերի 13-ից 15-ը ընկած ժամանակահատվածում՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով մի քանի օրվա ընթացքում զոհվել է 221 զինծառայող, զինծառայողներից 3-ն առ այսօր անհետ կորած է համարվում։ ՀՔԱՎ-ն ընդգծում է՝ սեպտեմբերյան մարտերը չհաշված, բանակում անցյալ տարի 64 մահվան դեպք է գրանցվել, որոնցից 50-ը՝ ոչ մարտական պայմաններում, 14-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։ Մահվան 64 դեպքերից միայն 30-ի (47%) մասին է պաշտոնական հաղորդագրություն տարածվել, ևս 4 (6%) դեպքի մասին տեղեկությունը տարածվել է լրատվամիջոցներով, 3 (5%) դեպքի մասին ԶԼՄ տարածած տեղեկությունը հաստատվել է ՊՆ և գլխավոր դատախազության կողմից, սակայն պաշտոնական հաղորդագրություն այդ դեպքի մասին այդպես էլ չի հրապարակվել։ Մյուս 27 (42%) դեպքի մասին տեղեկություն առհասարակ չի տարածվել: Մահացության 64 դեպքից 54-ը (84%) գրանցվել Հայաստանի տարածքում, 10-ը (16 %)՝ Լեռնային Ղարաբաղում։ Անցյալ տարի՝ 2021 թվականին, զինծառայողների մահացության դեպքերը 76-ն են եղել, որոնցից 54-ը՝ ոչ մարտական պայմաններում, 19-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։ 2021-ին գրանցվել է «ինքնասպանության» 9-ը (2022-ին՝ 6) դեպք և սպանության 11 (2022-ին՝ 6) դեպք։ Բանակային մահերի մանրամասները՝ զեկույցում
224 զոհ, 3 անհետ կորած, շուրջ 600 տուժող․ ՔԿ-ն ամփոփել է սեպտեմբերյան մարտերը
Մեղադրանքներ են ներկայացվել 16 զինծառայողների․․․