2026 թ. հունիս 1, երկուշաբթի
Վարչապետը Իսկանդերների մասին խոսքերը հետ վերցրեց

Վարչապետը Իսկանդերների մասին խոսքերը հետ վերցրեց

Հայաստանի վարչապետը և Ռուսաստանի նախագահը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդերի» կիրառման վերաբերյալ վարչապետի հայտարարությունը, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը: «Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Ավելին՝ վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»,- նշել է Գևորգյանը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին, ավելի վաղ հայտարարել էր, թե իրենց տեղեկություններով՝ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում «Իսկանդեր» չի կիրառվել և նշել՝ «Նիկոլ Փաշինյանին, ամենայն հավանականությամբ, մոլորության մեջ են գցել»։ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, փետրվարի 23-ին 1in.am- ին տված հարցազրույցում անդրադարձել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին (վերջինս նշել էր, թե հավաստի տեղեկություններ ունի, որ հայկական կողմը «Իսկանդեր» է կիրառվել Շուշիի ուղղությամբ և հարցրել՝ ինչո՞ւ այն չի կիրառվել պատերազմի սկզբնական փուլում) և հայտարարել՝ «մերժվածն ինքը գիտի իր հարցերի պատասխանը», «թող հարց տա՝ ինչո՞ւ «Իսկանդեր»-ը չի պայթել: Կամ ինչո՞ւ է այն պայթել, օրինակ, 10 տոկոսով»: Ռուսական մամուլը սա ընկալել է որպես ռուսական զինատեսակը նսեմացնող գնահատական։

Մարտի 1-ից 13 տարի անց․ Քոչարյանը ազատության մեջ է և վերադառնում է «ակտիվ քաղաքականություն»

Մարտի 1-ից 13 տարի անց․ Քոչարյանը ազատության մեջ է և վերադառնում է «ակտիվ քաղաքականություն»

Տասը զոհերի, հարյուրավոր վիրավորների և ապօրինի բանտարկվածների համար մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։

Գերիների հարազատներին ստիպեցին խոսել

Գերիների հարազատներին ստիպեցին խոսել

«Մենք իրենց հորդորում ենք՝ թող զերծ մնան իրենց հայտարարություններում գերիների, անհետ կորածների թեման շոշափելուց ու չխոչընդոտեն աշխատանքները»

Նախագահը Սահմանադրությանը չէ, որ ապավինում է. կոչ ԱԺ-ին

Նախագահը Սահմանադրությանը չէ, որ ապավինում է. կոչ ԱԺ-ին

Նախագահի առարկություններն հակասում են Սահմանադրության 133-րդ, 155-րդ և «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի․․․

Հաղորդում՝ Վազգեն Մանուկյանի սպառնալիքը իրականացնողների մասին

Հաղորդում՝ Վազգեն Մանուկյանի սպառնալիքը իրականացնողների մասին

- Փետրվարի 25-ին ժամը 18-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ կատարել են խուլիգանական բռնի գործողություններ իմ․․․

Նախագահի առարկություններն անհիմն են

Նախագահի առարկություններն անհիմն են

Նկատենք, որ Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն...

Նախագահը գեներալի հետ է

Նախագահը գեներալի հետ է

Արմեն Սարգսյանն ետ է վերդարձրել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանի նախագիծը։

Ինտելեկտուալ բեռն առանց բանավեճի․ ցուցահանդես Երևանում

Ինտելեկտուալ բեռն առանց բանավեճի․ ցուցահանդես Երևանում

Փետրվարի 26-ին ՆՓԱԿ-ում մեկնարկել է գերմանացի արվեստագետ Ռոզմարի Տրոկելի ցուցահանդեսը։

Մարտի 1-ի միջոցառումների ժամանակացույցը

Մարտի 1-ի միջոցառումների ժամանակացույցը

15։00 -այցելություն սբ․ Սարգիս եկեղեցի, պատարագ: 16։00 – Հավաք Մյասնիկյանի արձանի մոտ՝ հիշատակի տուրք Մարտի 1-ի զոհերին...

Երևան և Ստեփանակերտ․ հայ ղարաբաղցիները չեն կարող լինել Ադրբեջանի քաղաքացի

Երևան և Ստեփանակերտ․ հայ ղարաբաղցիները չեն կարող լինել Ադրբեջանի քաղաքացի

«Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս, չի կարող լինել որևէ ինտեգրում, մեր ժողովուրդը չի կարող ապրել մեր երկրում որպես «Ադրբեջանի քաղաքացի»

«Հանրությունը պատանդ է մնացել երկու բևեռների միջև»․ ՔՈ կուսակցությունը՝ Մաշտոցի պուրակում

«Հանրությունը պատանդ է մնացել երկու բևեռների միջև»․ ՔՈ կուսակցությունը՝ Մաշտոցի պուրակում

ՔՈ-ն «գործընթաց է սկսում, որի արդյունքում իրենց երկու բևեռ հռչակած ուժերը բերելվելու են բանակցության սեղանի շուրջ»։

Նախագահի ստորագրությունը և սերժական սահմանադրությունը

Նախագահի ստորագրությունը և սերժական սահմանադրությունը

«Անձի նշանակումը սահմանադրական կամ հակասահմանադրական լինել չի կարող»