2026 թ. մայիս 28, հինգշաբթի
«Արծիվ գործընկերն» ու մնայուն Ռուսաստանը․ Արցախում վատ է

«Արծիվ գործընկերն» ու մնայուն Ռուսաստանը․ Արցախում վատ է

Հայ-ամերիկյան զորավարժություններ, հայ-ռուսական մեղադրանքներ, Հռոմի ստատուտ, Հակոբյան-Զլենսկա․․․

Փրկեք երեխաներին Արարատի զորամասի սպաներից

Փրկեք երեխաներին Արարատի զորամասի սպաներից

Երկու մահվան դեպքն էլ ինքնասպանություն են որակել։ Ժորան մահացել է ճակատին արձակված երկու կրակոցից։ Գրանիկի դեպքում երկու կրակոցը դեմքի շրջանում է եղել․․․

25-օրյա հավաքներ. բանակը շարունակում է տանել, բրախել, սպանել, մեղադրել, խաբել

25-օրյա հավաքներ. բանակը շարունակում է տանել, բրախել, սպանել, մեղադրել, խաբել

Պահեստազորի համատարած զինվորագրումից բանակն ավելի «պրոֆեսիոնալ» չի դարձել՝ մեծացան յուրացվող գումարները․․․

Ռուսաստանն ինքն է հեռանում Հարավային Կովկասից․ Հայաստանի ղեկավար

Ռուսաստանն ինքն է հեռանում Հարավային Կովկասից․ Հայաստանի ղեկավար

Սխալ տպավորություն է, որ մենք Ռուսաստանի և Արևմուտքի արանքում ենք: Մենք իրականում Վրաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արանքում ենք․․․

ՊՆ-ն ստել է զինծառայողի զոհվելու և անսպասելի վերակենդանանալու մասին

ՊՆ-ն ստել է զինծառայողի զոհվելու և անսպասելի վերակենդանանալու մասին

— Տեսել են, որ շնչում ա, պուլս կա, հարցրել են՝ «ո՞վ ես», ասել ա՝ «իմ անունը Պողոսյան Նարեկ ա, մի հատ ջուր տվեք խմեմ»․․․

Դիտարկե՛ք Երևանի ավագանու ընտրությունները

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ՀՔԱՎ՝ 077032268, 032272268, կամ գրել կազմակերպության ֆեյսբուքյան էջին

Զոհեր և վիրավորներ սահմանին. կրակը նվազել է (թարմացվող)

Զոհեր և վիրավորներ սահմանին. կրակը նվազել է (թարմացվող)

Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր․․․

Ղարաբաղում բան չի փոխվել․ նախագահին հրաժարական են պարտադրել

Ղարաբաղում բան չի փոխվել․ նախագահին հրաժարական են պարտադրել

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը վաղը հրաժարական է տալու։ Արցախի «Ազգային ժողով կանոնակարգ» օրենքում հունիսին կատարված լրացումների համաձայն՝ նոր նախագահին առաջիկայում ընտրելու է խորհրդարանը։ Թեկնածուների անունները չեն հրապարակվում։ Հրաժարականի իր տեքստում Հարությունյանը տեղեկացրել է՝ պետնախարար Գուրգեն Ներսիսյանն էլ, որը վերջին շրջանում համակարգում էր Ստեփանակերտի հրապարակում հրավիրվող կառավարական հանրահավաքները, ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նոր պետնախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի արդեն նախկին քարտուղար Սամվել Շահրամանյանը, որը Ադրբեջանի հետ մարտին տեղի ուենցած հանդիպումներում գլխավորում էր ղարաբաղյան պատվիրակությունը։ Շահրամանյանին մամուլը կապում է նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ։ Ռուբեն Վարդանյանն ու նախկինները Արդեն մոտ երկու շաբաթ է՝ խոսվում է Հարությունյանի հրաժարականի մասին։ Հարությունյանի վրա ճնշում էր գործադրում նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի կոալիցիան։ Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելուց և Արցախ տեղափոխվելուց հետո միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը պետնախարար էր նշանակվել հենց Արայիկ Հարությունյանի կողմից, կարճ ժամանակ անց պաշտոնանկ էր արվել (այդ թվում նաև ադրբեջանական կողմի ճնշումների պատճառով) և տեղափոխվել ընդդիմություն։ Չնայած հրաժարականի իր տեքստում Արայիկ Հարությունյանը հավաստիացրել է, որ հոժարակամ է գնացել այս քայլին, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը վստահ է՝ որոշումը կամավոր չէր։ «Վերջին շրջանում Հարությունյանի նկատմամբ բավականին լուրջ ճնշում կար տարբեր կողմերից, և բևեռներից մեկը հասավ, մեծ հաշվով, իր նպատակին։ Այդ բևեռի կարկառուն դեմքերն են Արցախի նախկին նախագահները՝ Բակո Սակահյանը, Արկադի Ղուկասյանը, Ռուբեն Վարդանյանը, որը  այդ բևեռը ստեղծելու գործում լուրջ ներդրում ունի։ Պաշտոնից ազատումից հետո՝ փետրվարին, նա ակտիվ ներքաղաքական գործունեությամբ սկսվեց զբաղվել և կոնսոլիդացրեց այդ բոլոր ուժերին, այսինքն՝ նախկին նախագահներին, նրանց շրջապատում գտնվող ուժայիններին և խորհրդարանի երեք ընդդիմադիր կուսակցություններին։ Հիմա այս խմբի պահանջով, կարելի է ասել, Արայիկ Հարությունյանը գնաց այդ որոշմանը», - «Ազատության» հետ զրույցում նշել է Գրիգորյանը։ Պետնախարար Գուրգեն Ներսիսյանի զուգահեռ պաշտոնանկության մեջ քաղաքագետը ակնարկներ չի փնտրում («Ներսիսյանը առանձին քաղաքական միավոր չէ Արցախում»), առավել կարևոր է համարում նախկին վարչակազմի հետ ուղղակիորեն կապված Սամվել Շահրամանյանի նշանակումը պետնախարարի պաշտոնում․ «Սամվել Շահրամանյանը ևս ինքնուրույն գործիչ չէ, ինքնուրույն միավոր չէ, նա հենց այս շրջանակը ներկայացնող դեմքերից մեկն է։ Բակո Սահակյանի նախագահության տարիներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել, մինչև պատերազմը ևս նախարար է եղել, և այս նշանակումը եթե տեղի ունենա, կամ ընտրությունը պետք է Ազգային ժողովը կատարի, եթե նրան ընտրեն նաև նախագահի պաշտոնում, որովհետև կան նաև այդպիսի լուրեր, ապա նշանակում է, որ Արցախում կառավարումը արդեն իսկ իրականացվելու է կոլեգիալ սկզբունքով, այսինքն՝ ստեղծվելու է ինչ-որ մի ոչ ֆորմալ խումբ, կառույց, որը ևս մեծ հաշվով իրականացնելու է բոլոր որոշումների կայացումը»։ Ղարաբաղում արդեն տևական ժամանակ է՝ լարված ներքաղաքական պայքար է ընթանում․ մի կողմից Արայիկ Հարությունյանն էր, մյուս կողմից՝ Վարդանյան-Սահակյան-Ղուկասյանը, երրորդից՝ Սամվել Բաբայանը։ Օգոստոսին իշխանության վրա ճնշումների հանգեցրեցին Ազգային ժողովի նախագահի փոփոխությանը․ Արայիկ Հարությունյանի գլխավորած ուժի ներկայացուցիչը հրաժարական ներկայացրեց, նրան փոխարինեց խորհրդարանական փոքրամասնության՝ «Դաշնակցության» ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։ Իշխանյանի կարիերային աճը նույնպես կապվում էր նախկին նախագահների ձևավորած բևեռի հետ։ պայքար հայաստանյան աթոռների համար «Իշխանությունը ընդդիմությանը բերեց իշխանության». խորհրդարանի նախագահի փոփոխությունը այսպես էին մեկնաբանում Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրեինք» կուսակցությունում։ «Միասնական հայրենիքը» Ղարաբաղի խորհրդարանի երկրորդ ամենամեծ ուժն է, որն այս քննադատում է նախկին նախագահների ձևավորած բևեռի մերկապարանոց հայրենասիրությունը և Արայիկ Հարությունյանի անգործությունը։ Գրեթե 9 ամիս՝ շրջափակված, երկուսուկես ամիս՝ ամբողջությամբ պաշարված Լեռնային Ղարաբաղում, այժմ իշխանափոխություն է տեղի ունենում։ Արայիկ Հարությունյանը, որը վերջին շրջանում անպտուղ խորհրդակցություններ էր անում Աղդամի ճանապարհի, (ադրբեջանական և ռուսական) ինտեգրացիոն առաջարկների վերաբերյալ դիրքորոշում մշակելու համար, հեռանում է։ Աղդամի ճանապարհը փակ է մնում, Լաչինի ճանապարհը չի էլ բացվելու։ Նախկին նախագահների դաշինքի ներկայացուցիչները հրապարակային հայտարարություններում քննադատում են զիջումները՝ հստակ ծրագիր չառաջարկելով։ Երրորդ ուժը՝ Սամվել Բաբայանի գլխավորած կուսակցությունը, մինչ այդ, առաջարկում է հրաժարվել պատրիոտիկ կենացներից և գնալ Ադրբեջանի հետ ուղիղ, չմիջնորդավորված երկխոսության։ Բաբայանը վստահ է՝ ստեղծված իրավիճակում կետային լուծումներ լինել այլևս չեն կարող։ Փաթեթային լուծման շրջանակներում էլ պետք է որոշում կայացվի՝ Արցախ միաժամանակ բեռներ մտնեն և՛ Լաչինի միջանցքով, և՛ Աղդամով, պետք է անդրադարձ լինի Արցախի հետագա կարգավիճակի հարցին, այնտեղ ապրող հայերի անվտանգության երաշխիքներին։ Բակո Սահակյան-Արկադի Ղուկասյան-Ռուբեն Վարդանյանի դաշինքի գործողությունները Սամվել Բաբայանի աջակիցները ներկայացնում են որպես պայքար ոչ այնքան Արցախում, որքան հենց Հայաստանում իշխանություն ստանալու համար։ «2020թ․ արցախյան համապետական ընտրությունների նախօրեին սկիզբ առած, Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա ռազմական ագրեսիայի և Արցախի շրջափակման հետևանքով գագաթնակետին հասած փրկիչ-անձնազոհ պայքարը նորանոր դրսևորումներ է ստանում։ Բեմում՝ հանդիսատեսի առջև միասնականություն և համերաշխություն քարոզող, կուլիսների ետևում՝ միմյանց չհանդուրժող և մերժող քաղաքական խմբակները տառապում-տապակվում են, որ մասնակից չեն Արցախի վերջնական հանձնմանը։ <․․․> Նպատակն, ինչ խոսք, արդարացնում է միջոցները, առավել ևս, երբ այդ նպատակը համազգային է՝ անմասն չմնալ թալանի համար մղվող համահայկական Ավարայրներից և Սարդարապատներից», - օրեր առաջ գրել էր «Միասնական հայերնիք» կուսակցությունը՝ ահազանգելով՝ նախագահին հրաժարական են պարտադրում։

Աղդամի ճանապարհը փակ է մնալու, Լաչինը չեն բացելու․ Փարիզից մարդ է եկել

Աղդամի ճանապարհը փակ է մնալու, Լաչինը չեն բացելու․ Փարիզից մարդ է եկել

Լեռնային Ղարաբաղի սահմանները պաշարվում են «մարդասիրական բեռներով»

Թմրանյութերի դեմ պայքարի տնազ

Թմրանյութերի դեմ պայքարի տնազ

ՆԳՆ-ն առաջնորդվում է կանխավարկածով, որ «10 օգտագործողից 7ը վաճառող է»։ Խոշտանգումները «օպերատիվ հնարք» են։ Որ մարդիկ չնետվեն Քննչականի պատուհաններից, ճաղեր կդնեն

Աղդամով ալյուրը՝ Տրոյական ձի

Աղդամով ալյուրը՝ Տրոյական ձի

Աղդամի ճանապարհով Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղին հումանիտար բեռ ուղարկելու հարցով «արցախյան կողմի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել»՝ ասել է ԼՂ նախագահի խոսնակ Լուսինե Սարգսյանը։ Առավոտյան ադրբեջանական Կարմիր մահիկի նախագահ, պատգամավոր Նովրուզ Ասլանը հայտարարել է, թե Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով երկու բեռնատար՝ 40 տոննա ալյուր է ուղարկվում Լեռնային Ղարաբաղ: «Մենք ուշադիր հետևելու ենք այնտեղ տեղի ունեցող գործընթացներին։ Հավատում եմ, որ այս քայլը դրական կընդունվի թե՛ հասարակության, թե՛ միջազգային հանրության, թե՛ Խանքենդիում ապրող հայազգի բնակչության կողմից», - ասել է Ասլանը։ 40 տոննա բեռը, ըստ նրա, ներառում է ալյուրից պատրաստված մթերքներ, ու եթե կարիքների գնահատում արվի, հնարավոր է՝ հետագայում մատակարարվեն նաև այլ անհրաժեշտ ապրանքներ։ Ստեփանակերտից արձագանքում են՝ Լաչինի միջանցքի վերագործարկման խնդիրը եղել և մնում է առաջնահերթ։ Աղդամի ճանապարհի գործարկման շուրջ որևէ պայմանավորվածություն չկա։ Ղարաբաղի նախագահի խոսնակը ընդգծում է՝ ադրբեջանական կողմի հետ երկխոսությունը պետք է ծավալվի նախևառաջ Լաչինի շուրջ․ «Միջանցքը պետք է ազատ և անխափան գործի ինչպես մարդկանց, այնպես էլ բեռների ու մեքենաների երկկողմանի տեղաշարժի համար։ Եթե Ադրբեջանի իշխանություններն իրոք հետաքրքրված են Արցախի ժողովրդի ծանրագույն հումանիտար աղետի վերացմամբ ու ցեղասպանության կասեցմամբ, ապա պետք է ոչ թե կեղծ մարդասիրություն խաղան, այլ պարզապես չարգելեն Լաչինի միջանցքով Արցախի մատակարարումների վերականգնմանը․․․»։ Արդեն երկուսուկես ամիս է՝ Բաքուն արգելում է Լաչինով հումանիտար բեռների ներկրել։ Լեռնային Ղարաբաղ ո՛չ սնունդ է մտնում, ո՛չ դեղորայք, ո՛չ էլ վառելիք։ Ռուս խաղաղապահները իրենց համար ապրանքներ են մատակարարում ուղղաթիռներով՝ Սիսիանի օդանավակայանից։  2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը փաստացի չի գործում, Լաչինի միջանցքը ապաշրջափակելու՝ միջազգային հանրության կոչերին Ադրբեջանը պատասխանում է «Աղդամի այլընտրանքով»։ Բաքվից հայտարարում են, թե պատրաստ են հումանիտար օգնություն ուղարկել Ղարաբաղի հայերին՝ Աղդամ-Ստեփանակերտ կամ Ֆիզուլի-Շուշի ճանապարհներով։ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները սա գնահատում են որպես բլոկադային շանտաժի և «ինտեգրացիոն» քաղաքականության մի մաս։ Մոսկվան այս առաջարկին սատարում է (Ռուսական կողմն առաջարկել է բացել նախ Աղդամի, իսկ մեկ օր անց՝ նաև Լաչինի ճանապարհը․ պայմանավորվածությունը հետագայում տապալվել է), Վաշինգտոնն ու Բրյուսելը «ընդունում են ի գիտություն»։ նախագահը սպառնում է գնալ դիրքեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հետո Լեռնային Ղարաբաղի նախագահը փակ քննարկումներ է սկսել քաղաքական և հանրային տարբեր շրջանակների հետ։ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ հանդիպումները Արայիկ Հարությունյանը նախաձեռնել է Աղդամի ճանապարհի վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով։ Մասնակիցներին նա տեղեկացրել է, որ արցախյան կողմը լուրջ ճնշումների է ենթարկվում՝ ճանապարհի վերագործարկումը արտոնելու համար։ Այս ֆոնին Ղարաբաղում լարված ներքաղաքական պայքար է ընթանում։ Լրատվամիջոցները և ընդդիմադիր շրջանակները (ի դեմս միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի, որին սատարում են Ղարաբաղի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը) պարբերաբար խոսում են նախագահի հրաժարականի մասին։ Երեկվա միջադեպից հետո (ադրբեջանական կողմը Հակարիի անցակետից առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Երևան տեղափոխվող երիտասարդներից երեքին և տեղափոխել Բաքու՝ դատապարտելով 10-օրյա վարչական կալանքի) Ստեփանակերտում ինքնաբուխ հանրահավաք էր սկսվել։ Երեկոյան տեղի էր ունեցել ԱԽ արտահերթ նիստ, գիշերը փակ քննարկում էր սկսվել նաև խորհրդարանում։ ԱԺ նիստից հետո Արայիկ Հարությունյանը իջել էր հրապարակում հավաքված մարդկանց մոտ, խոսում էր սովի, հղի կանանց և երեխաների թերսնվածության, մահերի մասին․ «Ինչո՞ւ ենք մենք ուշացել։ Դուք կարող եք ինձ հայհոյել, վիրավորել, քննադատել, բայց ուզում եմ ներողամիտ լինեք։ Հասել ենք այս վիճակին, որովհետև հավատացել ենք բոլորին՝ գերտերություններին, ՄԱԿ-ին․․․»։ Մոտ 6 ժամ տևած քննարկումը, սակայն, ավարտվել էր ոչնչով՝ միասնական որոշում խորհրդարանական ուժերը կայացնել չեն կարողացել։ «Բայց ես, որպես երկրի նախագահ, պարտավոր եմ այդ որշումը ասել։ Եթե չհարգվի ժողովրդի կողմից, դա այլ հարց է։ Շատ կարճ՝ մի քանի օրվա ընթացքում պետք է լուծենք մեր հացի խնդիրը, հումանիտար խնդիրը, - հրապարակում հավաքված մարդկանց ասում էր Արայիկ Հարությունյանը․ - Գործելու է մի հատ ճանապարհ, դա Լաչինով ճանապարհն է, ուրիշ տեղով մթերք չենք բերելու»։ Արայիկ Հարությունյանը՝ դիմելով ժողովրդին, ինչ-որ պահ հարցնում էր՝ « դուք ինձ հավատո՞ւմ եք», ի պատասխան շատերը գոռում էին՝ «չէ»։ Խորհրդարանի փակ նիստի ժամանակ, ըստ նախագահի, քննարկվել է նաև իր՝ պաշտոնում մնալ-չմնալու հարցը։ «Ես մի քանի օր առաջ էլ եմ ուզել հրաժարական տալ․․․ Կորոշովի՝ վաղը-մյուս օրն արդեն էս նույն կազմով կամ մի քիչ ավելի նեղ կազմով․․․ Եթե պետք է, որ ես հրաժարական տամ, ես գալու եմ աշխարհազորի հետ միասին պոստ կանգնեմ»։ Աղդամով ալյուրը՝ Տրոյական ձի Սոցցանցերում քննարկվում է երեկոյան նոր հանրահավաք անելու հարցը։ «Ովքեր դեմ են Ակնայով (Աղդամ) Ադրբեջանի կողմից ուղարկված «հումանիտար» բեռին և հասկանում են, որ դա մահ է, եկեք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ։ Ադրբեջանը իր այս քայլով շախ և մատ է ուզում անել։ Եթե մեր իշխանությունները չեն ընդունում այդ «հումանիտար» բեռը, Ալիևը աշխարհով մեկ հայտարարում է, որ մեր իշխանություններն են մեզ սովամահ անում։ Իսկ եթե իշխանությունները ընդունում են այդ բեռը, ապա դրվում է Արցախը կորցնելու մեկնարկը։ Այո, մենք սոված ենք, այո, Ադրբեջանը մեզ սովամահ է անում, բայց մենք չենք ընդունում «Տրոյական ձին»», - գրել է լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը։ Ակտիվիստական տարբեր խմբեր այս օրերին հայտարարում են, որ դիմադրելու են Աղդամի ճանապարհի գործարկման հեռանկարներին։ Գրեթե 9 ամիս՝ շրջափակված, երկուսուկես ամիս՝ ամբողջությամբ պաշարված Լեռնային Ղարաբաղ բեռներ չեն մտնում։ «Մարդասիրական օգնությունը» լռվում է մուտքի մոտ։ Քիչ առաջ հայտարարվեց, որ վաղը Հայաստան է ժամանելու Փարիզի քաղաքապետը։ Նա նախատեսում է ուղեկցել Ֆրանսիայի անունից Ղարաբաղ ուղարկվող հումանիտար շարասյունը, որը Կոռնիձոր կհասնի օգոստոսի վերջին։ Կոռնիձորում մեկ ամսից ավել է՝ կանգնած են Երևանից ուղարկված բեռնատարները։ Ադրբեջանը դրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ արգելում է։ 

Ադրբեջանցի սահմանապահները ծեծել են ղարաբաղցի երիտասարդներին ռուս կոլեգաների աչքի առաջ

Ադրբեջանցի սահմանապահները ծեծել են ղարաբաղցի երիտասարդներին ռուս կոլեգաների աչքի առաջ

Լաչինից այսօր ձերբակալվել է ոչ թե մեկ, այլ երեք հոգի՝ ֆուտբոլիստներ, որոնք․․․