Ախթալայի կոմբինատը հրաժարվում է հաշմանդամ դարձած հանքափորից
Վահացություն էլ է եղել, մատներ են կտրվել, պատահել է, որ մարդկանց կոտրվացքներով տուն են ուղարկել՝ հորդորելով, որ ոստիկաններին ասեն․․․
Ալիևը վերջնագիր է ներկայացրել Ղարաբաղի հայերին և հիշել Փաշինյանի «Արցախը․․․»
Ղարաբաղի հայերը «կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ բնակության այլ վայր փնտրեն»՝ կրկին հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Պետական հեռուստատեսությանն այսօր տված հարցազրույցում Իլհամ Ալիևը սպառնացել է՝ խաղաղության պայմանագրին Հայաստանն ուզած-չուզած համաձայնելու է․ «Վերջին երկու տարիներին հայկական կողմի դիրքորոշումնեերում տարբեր վայրիվերումներ են եղել։ Այժմ մեզ թվում է, որ Հայաստանը սկզբունքորեն համաձայն է մեր մոտեցմանը։ Որովհետև այլ տարբերակ չկա»։ Հաշտության համաձայնագիրը ստորագրելու անհրաժեշտության մասին խոսելիս Ադրբեջանի նախագահը հատուկ շեշտել է, որ Բաքուն հզորացնում է բանակը և «պատրաստ է ցանկացած իրավիճակի»։ 44-օրյա պատերազմը նա ներկայացրել է որպես «մենք ջախջախեցինք թշնամու գլուխը», հետագա էսկալացիաների կոնտեքստում էլ հայտարարել, թե Ադրբեջանի դրոշն այժմ «ծածանվում է նաև Զանգեզուրի սարերին» և այդ մասին ոչ ոք «թող չմոռանա»։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից Ալիևը պահանջել է խմբագրել «Արցախը Հայաստան է և վերջ» իր մինչպատերազմական հայտարարությունը և հստակ հայտարել, որ «Ղարաբաղը Ադրբեջան է»․ «Եթե «Ա»-ն ասել է, «Բ»-ն էլ պետք է ասի»: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ըստ նրա, Երևանն արդեն իսկ ճանաչել է․ Պրահայում և Սոչիում 2022 թվականին տեղի ունեցած հանդիպումներին հայտարարություններ են ստորագրվել, որոնցով կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որով խորհրդային հանրապետությունների սահմանները ճանաչվել են նորանկախ հանրապետությունների սահմաններ։ Այս կոնտեքստում Ալիևը հայտարարել է, թե «Ղարաբաղը Ադրբեջանի ներքին խնդիրն է», որը Բաքուն չի պատրաստվում քննարկել ոչ Հայաստանի, ոչ էլ որևէ այլ երկրի հետ։ Մինչ Երևանը, Ստեփանակերտը և արևմտյան որոշ երկրներ հայտարարում են խնդրի կարգավորման (Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և ավտնագության շուրջ բանակցությունների համար) միջազգային տեսանելի մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտության մասին, Ալիևը սպառնում է՝ Ղարաբաղի հայերը «կամ պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն, կամ բնակության այլ վայր փնտրեն»։ «Այստեղ ազատություն է, առաջարկվում են բոլոր դեմոկրատական հիմքերը։ Հարցը պետք է լուծվի մարդու իրավունքների հիման վրա», - հավաստիացրել է տարածաշրջանի ամենաավտորիտար երկրի ղեկավարը։ Համանման հայտարարություն Ալիևն արել էր նաև այս տարվա հունվարին, Երևանը այն գնահատել էր որպես էթնիկ զտումների Բաքվի քաղաքականության ուղիղ և հրապարակային ապացույց։ Լեռնային Ղարաբաղի հայկական հատվածը բլոկադայի ենթարկելուց հետո (Ղարաբաղի շրջափակումն արդեն ամիսներ է տևում) Բաքուն ուլտիմատիվ կերպով խոսում էր «ինտեգրացիոն քաղաքականության» մասին։ Ալիևն այսօր դրան նույնիսկ չի անդրադարձել, փոխարենը հայտարարել է, թե «անջատողականները պետք է իմանան, որ երկու ընտրություն ունեն՝ կա՛մ ապրել Ադրբեջանի դրոշի ներքո, կա՛մ հեռանալ»․ «Մենք ....ծնկի ենք բերել սեպարատիստների գլխավոր ներկայացուցիչներին՝ Սերժիկ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ եկել էին Ղարաբաղ իբր մեր դեմ կռվելու։ Երեքն էլ նապաստակի պես փախան մեր տարածքներից, ու հիմա նրանցից ոչ ոք չի կարող նույնիսկ քիթը խոթել Խանքենդի կամ այլ տեղ»։ Ղարաբաղի իշխանություններին նա «ծաղրածուներ» և «տզրոիկներ» է անվանել և հայտարարել, իբր Ղարաբաղում ապրող հայ բնակչության մեծ մասը պատրաստ է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել, ուղղակի «անջատողականները» թույլ չեն տալիս։
Ադրբեջանցի զինվորը նաև մարդասպան է. ՀՀ դատախազություն
Սպանությունից հետո Ադրբեջանի քաղաքացին հափշտակել է պահակի բջջային հեռախոսը․․․
Ա + Բ + 1 - 1 = խաղաղություն․ Փաշինյան
«Խաղաղություն հնարավոր է, եթե բոլոր միջազգային հարաբերություններում արձանագրենք, որ ՀՀ ենք ճանաչում 29800 քկմ տարածքը․․․»
Ինչի համար են հետապնդում Հայաստանի նախկին վարչապետին
2008-2015 թվականներին Հովիկ Աբրահմյանը ավազի հանքի շահագործումից ստացել է շուրջ 230 մլն 400 հազար դրամի շահույթ․․․
Բլոգեր Վարդան Ղուկասյանը հանցագործ է․ ՔԿ
Ոստիկանության (այդ թվում՝ ռազմական ոստիկանության) նախկին աշխատակից, «Դոգ» մականունով հայտնի բլոգեր Վարդան Ղուկասյանին (բնակության վայրը 2014-ից ի վեր անհայտ է) մեղադրում են տասնյակ հազարավոր դոլարների շորթում կատարելու մեջ։ Քրեական հետապնդում է հարուցվել նաև «Դոգի» ղեկավարած «Հանրային ձայն» կուսակցության համանախագահ Արտակ Գալստյանի նկատմամբ։ Քննչական կոմիտեն հայտնում է երկու անձանց ձերբակալության մասին։ Ըստ ՔԿ-ի՝ «Հանրային ձայն» կուսակցության համանախագահներ Գալստյանը և Ղուկասյանը նախնական համաձայնություն են ձեռք բերել Տ. Ա.-ից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու վերաբերյալ։ 2022-ի մարտի 23-ին Գալստյանը Տ. Ա.-ի հետ հեռախոսով խոսելիս 110 000 դոլար է պահանջել և սպառնացել է՝ հակառակ դեպքում կհրապարակվեն Տ․Ա.-ի և նրա կնոջ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, բարի համբավն արատավորող տեղեկություններ Վ. Ղուկասյանի կողմից վարվող «Հանրային ձայն» հաղորդաշարի ընթացքում։ Տ.Ա.-ն չի կատարել նրանց պահանջը, ինչից հետո 2022-ի հոկտեմբերից մինչև 2023-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում Ղուկասյանն իր բլոգում մի քանի անգամ նման տեղեկություններ է հրապարակել։ Մեկ այլ քրեական վարույթ էլ վերաբերում է երկու գիշերային ակումբների մասին Ղուկասյանի կողմից հրապարակված կեղծ տեղեկություններին։ Ըստ քննչականի, Ա. Մկրտումյանը 2022-ի աշնանը գնացել է այդ ակումբներից մեկը, որից հետո Ղուկասյանին է փոխանցել ակումբում տեղի ունեցած իրադարձությունների, հաճախորդների վերաբերյալ տեղեկություններ պարունակող տեսանյութեր։ Ղուկասյանը դրանք հրապարակել է իր յութուբյան ալիքում՝ սպառնալով, որ եթե հաճախորդները ակումբ հաճախելը չդադարեցնեն, արատավորող տեղեկություններ կհրապարակվեն նաև նրանց վերաբերյալ։ Դրանից շուրջ 10 օր անց կուսակցության անվտանգության աշխատակիցը զանգահարել է հիշատակված ակումբներից մեկը և Ղուկասյանի կողմից յութուբյան ալիքով անպարկեշտ և արժանապատվությունը նվաստացնող հաղորդումների դադարեցման նպատակով պահանջել, որպեսզի ակումբում պահնորդական ծառայությունն ամսական 2-3 միլիոն ՀՀ դրամով իրականացնեն «Հանրային անվտանգություն» պահնորդական ծառայության աշխատակիցները՝ երաշխավորելով, որ այդ ընթացքում կարող են ցանկացած ապօրինություն կատարել։ 2023-ի մարտի 31-ին Ա. Մկրտումյանը կրկին այցելել է ակումբ և պահանջել է 60 000-100 000 դոլար փոխանցել Վ. Ղուկասյանի կողմից մատնանշվող ֆոնդին՝ հավելելով, որ միայն այդ դեպքում նա ակումբի, դրա հաճախորդների և նրա ընտանիքի անդամների վերաբերյալ ելույթներ չի հրապարակի։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Ա․ Գալստյանն ու Ա․ Մկրտումյանը ձերբակալվել են։ Նշվում է, որ հիշյալ անձանց առնչությամբ ընդհանուր 46 դրվագ առերևույթ հանցագործությունների դեպքեր են քննվում ՔԿ-ում։ Նկարագրվածը այդ դեպքերից երկուսն է միայն։
Ղարաբաղում պատասխանատվությունը կիսող խորհուրդ են ստեղծել
Տիգրան Պետրոսյանը ընդգրկվել է Ղարաբաղի նախագահին կից ինչ-որ խորհրդում, որին թույլ են տալու նույնիսկ «բանակցությունների» մասնակցել
Սահմանախախտ ադրբեջանցիների նկատմամբ հետապնդում է հարուցվել
«ԶՊՄԿ աշխատակցին սպանած անձին/անձանց բացահայտելու ուղղությամբ քննչական միջոցառումները շարունակվում են․․․»
Ադրբեջանի մարզիկները լքում են Հայաստանը
Օրը սկսվել է Բաքվի դատապարտող հայտարարություններով։ Հայկական ԿԳՄՍ-ն փորձել է արդարանալ։
Դրոշ վառող դիզայներին բերման են ենթարկել (և ազատ արձակել)
Նիկոլյանը վազել է բեմ, դրոշակակիր կնոջից խլել Ադրբեջանի դրոշը և վառել այն․․․
Գաղտնալսվում են և՛ ռուսները, և՛ ուկրաինացիները, և՛ կորեացիները, և՛ հունգարացիները
Ինչպե՞ս է Ազգային գվարդիայի կրտսեր աշխատակիցը ստացել Պենտագոնի «հույժ գաղտնի» փաստաթղթերը
Զինվոր է ծանր վիրավորվել․ «անզգուշությամբ ինքնասպանության հասցնել»
Իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի տակից արձակված կրակոցից գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և․․․