Նոր դեղամիջոցը կարող է երկարացնել Ալցհայմերով հիվանդների կյանքը
«լեկանեմաբը» մոտ 25%-ով դանդաղեցնում է հիվանդության՝ ուղեղը վնասելու պրոցեսները․․․
Զորամասի հրամանատարը ծախել է մոտ 2,5 մլն դրամի վառելանյութի կտրոնները
Հրամանատարը իրեն լիովին մեղավոր է ճանաչել և վերականգնել պետությանը պատճառված վնասը՝ 2 մլն 442 հազար դրամի չափով․․․
Հայաստանը 10 միլիարդ կտա կարիքավորներին՝ ծրագրավորողներին
Հարկատուների հաշվին կոմպենսացնելու են դրամի արժևորմամբ պայմանավորված կորուստները
Հայաստանում ընկած ինքնաթիռը մասնավոր թռիչքներ էր իրականացնում
Երկու օդաչուները՝ ՌԴ քաղաքացիներ Ա.Պ.-ն (ծնվ. 1979թ․) և Վ.Ռ.-ն (1983 թ.), զոհվել են
Առանց մեր Գլխավոր շտաբի Հայաստանն ու Ադրբեջանը չեն բարիշի․ Լավրով
«Հայերը հեռանում են Ղարաբաղի շուրջ 5 ադրբեջանական շրջաններից՝ իրենց թողնելով 2 շրջան, որոնց ճակատագիրը կորոշվի ժամանակի ընթացքում»․․․
Նախիջևանի ինքնավարության չեղարկումը սկսվել է ձերբակալություններից
Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը ձերբակալել է Նախիջևանի առնվազն 10 պաշտոնյաների․․․
ԲԴԽ-ում աշխատավարձերը բարձրացնում են կես միլիոնով
2023-ից ԲԴԽ նախագահն ու անդամները աշխատավարձի 50% չափով հավելավճարներ կստանան․ նախագահի դեպքում` ամսական հավելյալ 665 հազար․․․
Հակապատերազմական նախաձեռնությունների հնարավորություններին առանձնապես չեմ հավատում
— Ադրբեջանում սա առավել հաճախ ընկալվում է զուտ որպես Երևանի վրա ճնշում գործադրելու միջոց
Ֆրանսիայի «հայանպաստ» բանաձևը պարտադրող չի
Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր միաձայն Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև է ընդունել։ Փարիզում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության համաձայն, ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը. — Կոչ է անում բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակում և վերադարձ հայրենիք; — Առաջարկում է կառավարությանը դիտարկել անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում; — Կոչ է անում կառավարությանը շարունակել միջնորդական ջանքերի գործադրումը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով՝ համաձայն ԱԺ 2020 թվականի թիվ 502 բանաձևի դրույթների [նշված բանաձևով առաջարկվում էր ճանաչել Լեռնային Ղարաբաղը]; — Առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման հնարավորությունը; — Կոչ է անում միջազգային կազմակերպություններին ձեռնարկել բոլոր միջոցները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ։ Բանաձևը ներկայացվել է Ազգային ժողովի մեծամասնության՝ իշխանական «Վերածնունդ» խմբակցության անունից։ Նիստին պատվո հյուրերի կարգավիճակով ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը և Հայաստանի դեսպանության անձնակազմը։ Բանաձևը պարտադիր բնույթ չի կրում, այն ուղղակիորեն չի պայմանավորում պետական որոշումները կամ դիվանագիտական գիծը։ Երկու շաբաթ առաջ, հիշեցնե՛նք, համանման բանաձև էր ընդունել նաև Ֆրանսիայի Սենատը։ Բաքուն այն բացարձակապես անընդունելի էր որակել։ Արդեն նոյեմբերի 25-ին Ադրբեջանը հրաժարվել էր Ֆրանսիայի միջնորդությամբ բանակցություններին մասնակցելուց և հայտարարել, որ Ֆրանսիան այլևս չի կարող մասնակցել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին։ թարմացում — Խորհրդարանական նախաձեռնությամբ ընդունված այս բանաձևը Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ և ամբողջովին անկախ որոշում է՝ համաձայն իշխանությունների տարանջատման սկզբունքի, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը։
Բաքուն, Երեւանը եւ Ստեփանակերտը հավատարիմ են իրենք իրենց. կրակը չի դադարում
Բրյուսելյան հանդիպման չեղարկումը վկայում է այն մասին, որ բանակցությունները կանգ են առել
Նախկին ոստիկանապետի դուստրը չի աշխատել, բայց ստացել է շուրջ 9 մլն դրամ
Գլխավոր դատախազությունը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել․․․
Մարիա Կոլեսնիկովան վերակենդանացման բաժանմունքում է
Բելառուսի ընդդիմության առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովային բանտից տեղափոխել են հիվանդանոց․․․