Լինել կին՝ հայ հասարակությունում․ նոր մուլտիմեդիա ցուցահանդես
Վանաձորի համար Ձեն Ձենիի նման ցուցահանդեսը աննախադեպ մի բան է․․․
Թուրքիան ճշտվում է ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հետ, բայց միևնույն է պատերազմելու է
Էրդողանը նոր օդային օպերացիան անվանել է հաջողված և չի բացառել, որ դրան կհաջորդի ցամաքային ներխուժում․․․
Նոր կուսակցությունը կզբաղվի Վրաստանի բոլոր ճնշվածներով, եթե...
Վրաստանում հիմնել են առաջին «քվիր-ֆեմինիստական» կուսակցությունը, որը, եվրոպական ավանդույթին համաձայն, կոչվում է «Կանաչներ»...
Դատարկ A4-ներ․ չինացիները հոգնել են սահմանափակումներից
Ցույցերի գլխավոր պատճառը իշխող Կոմունիստական կուսակցության «զրոյական քովիդի» քաղաքականությունն է․․․
3 հազարը տվեցին, 18 հազարը վերցրեցին․ ինչպես է պետությունը բարձրացնում թոշակները
Թոշակի բարձրացման պատճառով շուրջ 3 հազար ընտանիք զրկվել է 18 հազար դրամի անապահովության նպաստից։ Համարվում է, որ նրանք հատել են․․․
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 13 զինծառայողի մարմին
Մինչ այժմ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 156 զինծառայողի մարմին․․․
Ինչու էր Բաղրամյանը քայլում անապատով․ հարցազրույց կոմունիստական առաջնորդի հետ
— Նրանք այնքա՜ն լավ բաներ են արել մեզ համար: Մի անգամ չօգնեցին և ի՞նչ՝ պետք է հարաբերություններ խզե՞լ
Եվրոպացիների ECO-խիղճն ու Բելառուսի բանտային ճորտությունը․ հետաքննություն
Հազարաբոր կալանավորների հարկադիր աշխատանքը՝ «Էթիկական» սպառման արևմտյան հովանու ներքո
Իրանի հեղափոխությունը իսկականանում է
Նախկին քաղբանտարկյալ, իրանցի Ժալեհ Սահանդը պատմում է Իրանում այս պահին կատարվողի, հեռանկարների ու իրանցի կանանց մասին․․․
Խաղաղություն չի լինի, որովհետև Ֆրանսիա. Ալիև
Ֆրանսիան այլևս չի կարող մասնակցել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին՝ հայտարարել է Իլհամ Ալիևը։ Սա, ըստ Ադրբեջանի նախագահի, նշանակում է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա։ «Երեկ մեզ զանգահարել են Շառլ Միշելի գրասենյակից և փոխանցել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է այդ հանդիպմանը, եթե դրան մասնակցի նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Սա նշանակում է, որ այդ հանդիպումը տեղի չի ունենա», - Բաքվում գումարված «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովին հայտարարել է Իլհամ Ալիևը։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Պրահայում՝ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ տեղի ունեցած քառակողմ բանակցությունների ընթացքում՝ հիշեցրել է Հայաստանի արտգործնախարարությունը։ «Հայաստանը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն։ Այն տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի», - ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։ Ալիևը, իր հերթին, հայտարարել է, որ Ֆրանսիան կարգավորման գործընթացին մասնակցել այլևս չի կարող․ «Ինչու՞։ Որովհետև Պրահայում տեղի ունեցած մեր հանդիպումից ընդամենը մեկ շաբաթ անց Մակրոնը հարձակվել է մեզ վրա իր հարցազրույցում՝ մեղադրելով մեզ բաների մեջ, որոնք մենք չենք արել։ Այնուհետև ընդունվել է Ֆրանսիայի Սենատի այդ բանաձևը, որը բացարձակ անընդունելի է, հետո նրանք ընդունել են նաև Ֆրանսիայի ազգային ասամբլեայի համանման բանաձևը՝ նույն հակաադրբեջանական բովանդակությամբ, և վերջապես՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մեզ թիրախավորելու փորձը․․․ ․․․Հաշվի առնելով այս հանգամանքները, պարզ է՝ Ֆրանսիան չի կարող մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Մենք չենք, որ բացառել ենք նրանց, Ֆրանսիան ինքն է կտրել իրեն այդ գործընթացից։ Մինսկի խմբի մյուս անդամները՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը, նման միակողմանի քայլեր չեն արել։ Հաշվի առնելով, որ Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա, կնայենք՝ ով և որ հարթակում կարող է միջնորդ լինել հետագա բանակցություններում։ Հայաստանի վարչապետի այս որոշումը ես գնահատում եմ որպես փորձ՝ խաթարել խաղաղության գործընթացը․ նա հասկանում էր, որ այդ առաջարկը մենք չենք ընդունի։ Նման գործողություններով Հայաստանը փորձում է բանակցային գործընթացն անվերջ դարձնել։ Սա նշանակում է, որ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի, իսկ դա նշանակում է՝ խաղաղություն չի լինի», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ «Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպման անցկացումը և խաղաղության գործընթացը, իրականության հետ որևէ աղերս չունեն», - մեկնաբանել են Հայաստանի արտգործնախարարությունից՝ շեշտելով՝ Հայաստանը հետևում է հանդիպման շուրջ Պրահայի քառակողմ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությանը։
Լունապարկում վթարից տուժածը ծանր վիճակում է
«Լունապարկի» կարուսելներից մեկի նստարանը պոկվել և ընկել է Մոլդովայի 28-ամյա քաղաքացու գլխին
Կանադան, անկախ ՌԴ-ի խանդից, հյուպատոսություն կբացի Երևանում
Սա կենսական առաջընթաց է Հայաստանում դեսպանություն բացելու ճանապարհին․․․