Նոյեմբերի 28-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ զոհված 13 հայ զինծառայողի մարմին, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։
Մինչ այժմ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 156 զինծառայողի մարմին, վերադարձրել՝ 17 գերի:
Նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սեպտեմբերյան մարտերից հետո ունենք 16 անհետ կորած, այդ թվում՝ 1 քաղաքացիական անձ, 15 զինծառայող։
Սեպտեմբերյան բախումներից հետո անհետ կորած զինվորների հարազատները պարբերաբար բողոքի ցույցեր են անում։ Ծնողները նշում են, որ իրենց տղաները մնացել են Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում, և հայկական կողմը չի կարողանում նրանց տարհանել։