Ճամփորդություն հետպատերազմյան Բերդ
Թողնելով Շահումյանի արձանն ու հնգամյա պլանի պոստերն, անցնում ենք Ստալինի պավառոտով․․․
Թուրքիան ու Ռուսաստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում
Բանակցությունների բաց մասում Ղարաբաղի իրավիճակի մասին ոչ մի խոսք չկար․․․
Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան ներխուժումը Ալիևի դեմ էր
Մի խումբ անձիք ներխուժել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատուն, հանել պատշգամբից ադրբեջանական դրոշն ու ծածանել իրենցը...
Լավրովը չի տեսել ռուս խաղապահների հետ կապված Փաշինյանի առաջարկները
Մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք Փաշինյանը ցանկանում է քննարկել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ գործողության համատեքստում․ Լավրով
Զինծառայողը քնած ժամանակ հանկարծամահ է եղել․ ՀՀ ՊՆ
Քնած ժամանակ հանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային Ատոմ Ռազմիկի Հարությունյանը․․․
ՌԴ-ն, ԵՄ-ն և ԱՄՆ-ն հետևում են ղարաբաղյան մարտերին ու մտահոգվում (թարմացված)
Այն հարցերը, որոնք ունի Երևանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքի հետ կապված, կհստակեցվեն․ Կրեմլ
Նախիջևան գնացեք Հայաստանով, հարգեք շփման գիծը․ վարչապետ
Արցախի վրա հարձակմանը զուգահեռ Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով մի շարք պահանջներ է ներկայացրել։ Երևանը դրանք որակել է որպես եռակողմ պայմանավորվածությունները վերացնելու փորձ։ Էսկալացիայի պատճառներին Կառավարության այսօրվա նիստին անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ Խաղաղապահության բովանդակությունը — 2020 թվականի դեկտեմբերի 11-ին Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022 թվականի մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի գրավումը՝ կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ։ Շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, ԼՂ հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են։ Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը։ Եվ անհրաժեշտ է եղել ի սկզբանե․․․ Այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը դա արել է հենց 2020թ․ նոյեմբերին։ Եվ մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով։ Բացի այդ, գոյություն ունեն թեմային առնչվող մի շարք ինստիտուցիոնալ հարցեր։ Մանսավորապես, 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 3-րդ կետում հստակ նշված է, որ ԼՂ-ում կա շփման գիծ, որի երկայնքով էլ տեղակայվում են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Հենց այս տարածքն է կոչվում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի։ Եվ մենք ակնկալում ենք, որ շփման գծի ցանկացած հատման փորձ կասեցվի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերվեն։ Վերադառնալով ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի մանդատի թեմային, պիտի կրկնեմ, որ մեր կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի ստորագրությունը բավարար են այդ մանդատը ամբողջությամբ իրագործելու համար։ Իսկ եթե ոչ, ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ։ Կա գիծ՝ կա ԼՂ Որքան էլ քննադատվի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, դրանում ԼՂ անվտանգության կարևոր ինստիտուտներ են ամրագրված։ Նախ՝ Լեռնային Ղարաբաղ միավորի արձանագրումն է տեղի ունեցել, ինչը մինչև հիմա փորձում է ժխտել Ադրբեջանը՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի։ Ադրբեջանից հնչող նմանատիպ հայտարարություններն, ի դեպ, եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում են։ Երկրորդը՝ արձանագրվել է, ինչպես ասացի, որ գոյություն ունի շփման գիծ։ Երրորդը՝ Լաչինի միջանցք, որը ապահովում է ԼՂ կապը Հայաստանի հետ։ Ըստ էության, այս երեք ինստիտուտների դեմ է Ադրբեջանի այսօրվա պայքարը։ Եվ մենք ակնկալում ենք, որ, ինչպես և նախատեսված է եռակողմ հայտարարությամբ, ՌԴ խաղաղապահ զորախումբը Ադրբեջանին հնարավորություն չտա խաթարելու եռակողմ հայտարարությամբ արձանագրված այս հիմնարար ինստիտուտները։ Ադրբեջանը այսօր անընդհատ խոսում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մասին, թե ինչու են նրանք տեղակայված շփման գծի երկայնքով։ Եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորի շփման գծի անձեռնմխելիությունը, ԼՂ պաշտպանության բանակը, կարծում եմ, մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա։ Նման անհրաժեշտություն է առաջացել, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը և շարունակաբար խախտում է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այդ թվում՝ բոլոր ռազմական գործությունների դադարեցման մասին, որը այդ փաստաթղթի բուն էությունն է։ Ադրբեջանը շարունակաբար շահարկում է նաև Լեռնային Ղարաբաղում Հայաստանի զինված ուժերի ներկայությունը։ Պիտի արձանագրեմ պաշտոնապես, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա՛։ Պլան չկա Ընթացիկ էսկալացիայի համար Ադրբեջանը, որպես պատրվակ, օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը, իբր ինքը ավարտել է նոր երթուղու կառուցման աշխատանքները և, հետևաբար, գործող միջանցքի մի շարք հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը։ Ադրբեջանը նման հայտարարությունները նույնպես 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են։ Նշված հայտարարության 6-րդ կետում ասվում է․ «Կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի) համաձայնեցմամբ առաջիկա 3 տարվա ընթացքում (այսինքն՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի 9-ը) կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար»։ Պիտի արձանագրեմ, որ այս պահի դրությամբ եռակողմ ֆորմատով հաստատված որևէ պլան գոյություն չունի։ Այս պահի դրությամբ մենք ոչ մի պլանի համաձայնություն չենք տվել, որովհետև մեզ նման պլանի նախագիծ չի էլ առաջարկվել։ Չնայած՝ պետք է ընդգծեմ, որ Հայասռանի Հանրապետությունը սկսել է Կոռնիձոր-Տեղ M12 մայրուղու ավտոճանապարհի վերակառուցումը, որը, ենթադրաբար, պետք է միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն։ Բայց խոսքը այստեղ՝ եռակողմ հայտարարության մեջ, միայն ճանապարհի կառուցման մասին չէ՛․ պլանի շրջանակներում պետք է պարզաբանվեն մի շարք կարևորագույն հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղին էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման հարցեր, անվտանգության հետ կապված խնդիրներ։ ․․․Ադրբեջանն այս օրերին շահարկում է, թե Հայաստանը փորձում է խուսափել այս հարցերի քննարկումներից։ Սա աբսուրդ հայտարարություն է՝ այն պայմաններում, երբ վերը նշված ծրագրի մասին հայտարարել եմ հրապարակային՝ դեռևս հունիսի 27-ին իմ ունեցած առցանց ասուլիսի ընթացքում։ Ավելին՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման գնաց այն օրերին, երբ Կոռնիձոր-Տեղ M12 ավտոճանապարհի բուն շինարարությունը մեկնարկեց․ դրանից առաջ հրապարակային մրցութային ընթացակարգ էր տեղի ունենում՝ շինկազմակերպության ընտրության նպատակով։ Այս պայմաններում Ադրբեջանի կողմից սրացման գնալը մեկ նպատակ ունի՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված կառուցակարգերի վերացումը։ ․․․Հայաստանը կատարել է իր ստանձնած բոլոր պարտավորությունները։ Ադրբեջանը պիտի՛ կատարի իր երեք պարտավորությունները՝ ընդունի Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ արձանագրված Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը, պիտի հարգի Լեռնային Ղարաբաղում շփման գծի առկայությունը և պիտի հարգի Լաչինի միջանցքի գոյությունը, որը Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապը ապահովող կարևորագույն ինստիտուտն է։ Սրանք Ադրբեջանի միջազգային պարտավորություններն են ․և Ադրբեջանը պետք է ի՛ր ստորգրությամբ ստանձնած պարտավորությունները հարգի։ Հայաստանով՝ Նախիջևան ․․․Հայաստանի պարտավորությունների մասին խոսելիս Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապը ապահովել։ Մենք այս ընթացքում ամեն օր էլ պատրաստ ենք այդ կապը ապահովել։ Ադրբեջա՛նն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից։ Հայաստանի Հանրապեության օրենսդրությամբ սահմանված կարգով եկե՛ք, հատեք Հայաստանի սահմանը և գնացեք Նախիջևան։ ․․․Ինչ վերաբերում է նոր կառուցվող ճանապարհներին, եռակողմ հայտարարության մեջ հստակ ընդգծված է, որ դա պետք է տեղի ունենա կողմերի համաձայնությամբ․ այդ ճանապարհների երթուղին քննարկելը մենք համարում ենք երկրորդ հարց, առաջինից՝ իրավական ընթացակարգերի ամրագրումից և գործարկումից հետո։ Ես այսօր պաշտոնապես ասում եմ․ Ադրբեջանը այսօր կարող է մի քանի կետերով հատել Հայաստանի սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան։ Եթե տառացի մեկնաբանենք, նշված է, որ մենք պետք է ապահովենք Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ։ Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է։ Մենք պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջևան, և մենք երաշխավորում ենք այդ երթևեկության անվտանգությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Եվ ոչ միայն Ղազախ-Իջևան հատվածով, այլև Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածով, Սիսիանի, Երասխի, Գորիսի հատվածով, որտեղ մենք մաքսային ծառայության հսկողություն ունենք։ Այս ընթացքում Ադրբեջանը ոչ մի անգամ չի էլ փորձել օգտվել այդ ճանապարհներից։ Չկա դեպք, երբ իրենք գան, ասեն, որ ուզում են հատել, այդ կապը հաստատել, և մենք դրան խոչընդոտենք․․․
«Ռուսական» գոտում Ղարաբաղի զինծառայողների սպանությունները Բաքուն «օպերացիա» է կոչում
Արցախում այսօր առավոտվանից սկսված բախումների հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ։ Վիրավորների թիվը հասել է 19-ի։ Ղարաբաղում մասնակի զորահավաք է հայտարարվել։ Օգոստոսի 1-ից սկսած իրավիճակը արցախա-ադրբեջանական շփման գծում լարված է։ Նախօրեին Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով պահանջ է ներկայացրել՝ Ղարաբաղ-Հայաստան երթևեկությունը կազմակերպել նոր (Լաչինը շրջանցող) երթուղով։ Երևանն այն ոչ լեգիտիմ է որակել։ Արդեն այսօր Ադրբեջանը սկսել է այսպես կոչված «Հատուցում» օպերացիան՝ ռազմական ագրեսիան ներկայացնելով որպես պատասխան ադրբեջանցի զինծառայողի մահվան համար։ ՊԲ դիրքերի նկատմամբ, ըստ Ստեփանակերտի, նռնականետներ և ԱԹՍ-ներ են կիրառվել։ Ավիացիոն հարվածի մասին տեղեկությունները հաստատել է նաև Ադրբեջանը՝ հայտարարելով մի շարք բարձունքների գրավման մասին։ Հայաստանի արտգործնախարարության, Ղարաբաղի օմբուդսմենի, Ռուսական խաղապահ կոնտինգենտի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունները՝ ստորև․ Երևան Հայաստանի արտգործնախարարությունը անթույլատրելի է որակել «ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը», և վերահաստատել՝ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն։ «Ինչպես հստակ սահմանում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության) համաձայնեցմամբ առաջիկա 3 տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար», - հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն։ Մինչ օրս հաստատված նման պլան չկա, ընդգծել է Հայաստանի արտաքին գերատեսչությունը։ Եռակողմ հայտարարության բոլոր կողմերին Երևանը կոչ է արել «հավատարիմ մնալ իրենց կողմից ստանձնած պարտավորություններին, ներառյալ՝ հրադադարի ռեժիմի պահպանմանը»։ Մոսկվա Ռուսական խաղապահ կոնտինգենտը հաստատել է՝ զորախմբի պատասխանատվության գոտում «իրավիճակի սրացում կա»։ «Սարիբաբա բարձունքի շրջանում ադրբեջանական զինուժի կողմից խախտվել է հրադադարի պահպանման ռեժիմը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու համար», - ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։ Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումները «երկու երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտակերտի և Մարտունու շրջաններում»։ «27 դիտակետերում իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը»։ Ստեփանակերտ Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտել է «Ադրբեջանի կողմից վերջին օրերին Արցախի նկատմամբ ագրեսիվ գործողությունների նոր ալիքը»՝ այն որակելով «որպես հայատյացության դրսևորում, տարածաշրջանում խաղաղության ու կայունության խախտման, խաղաղապահ առաքելության վարկաբեկման հերթական բիրտ փորձ»։ Արցախի օմբուդսմենը շեշտել է՝ ռուսական խաղաղապահների չհաստակեցված մանդատի և խիստ սահմանափակ թվակազմի պատճառով հարաբերական խաղաղությունը պարբերաբար վտանգվում է։ Նախագահ Արայիկ Հարությունյանն էլ հայտարարել է, թե ժամը 20։30-ի դրությամբ «որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում՝ կապված և՛ ռազմական իրադրության, և՛ Բերձորի միջանցքի հետ»: Բաքու Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ այսօր իրականացված «Հատուցում» օպերացիայի ընթացքում Ղարաբաղում մի շարք բարձրունքներ է գրավել։ «Վերահսկողություն է սահմանվել Գըրըղգըզ բարձրունքի, ինչպես նաև Ղարաբաղի լեռնաշղթայում գտնվող Սարիբաբա և մի շարք այլ բարձրունքների նկատմամբ», - ասված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: Ադրբեջանը հաստատել է՝ ավիացիոն հարված է հասցրել Աղդերեի (Մարտակերտի) շրջանում գտնվող զորամասերից մեկին։ Ռազմական հարձակումը Բաքուն արդարացրել է հետևյալ տեքստով․ «․․․Ադրբեջանի տարածքներից, որտեղ ժամանակավոր տեղակայված են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները, ․․․հայկական զորքերի ամբողջական դուրսբերումը և անօրինական հայկական զինված կազմավորումների զինաթափումը բացարձակ անհրաժեշտություն են»։ Եվրամիություն Եվրոպական Միությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել «Լաչինի միջանցի շուրջ և շփման գծի այլ հատվածներում ադրբեջանական և հայկական ուժերի միջև բռնկված ռամական գործողությունները», որոնք «ցավոք, արդեն հանգեցրել են մարդկային զոհերի և վիրավորումների»։ «Կարևոր է դեէսկալացնել իրավիճակը, ամբողջությամբ հետևել հրադադարի ռեժիմին և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ իրավիճակի կարգավորմանն ուղղված լուծումներ փնտրելու համար», - ասված է ԵՄ արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոյի հայտարարության մեջ:
2 զոհ,14 վիրավոր «ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում». Թարմացում
Վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, ևս մեկինը՝ ծանր․․․
Վիրավոր զինծառայողներից մեկը մահացել է․ Արցախում հայտարարվել է զորահավաք
Արցախի ՊՆ-ն հրապարակել է զոհերի անունները՝ ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյան և Արթուր Յուրիի Խաչատրյան
Պահպանողական Կանզասը 1-ինն է կողմ քվեարկել աբորտի իրավունքին
Հունիսի 24-ին ԱՄՆ Գերագույն դատարանը չեղյալ էր հայտարարել որոշումը, որը երաշխավորում էր աբորտ անելու կանանց սահմանադրական իրավունքը։
Միջանցքների մասին խոսակցությունները զուգորդվում են սահմանային կռիվներով
Ադրբեջանը պահանջ է ներկայացրել՝ Ղարաբաղ-Հայաստան երթևեկությունը նոր երթուղով կազմակերպել․ ըստ Երևանի, այն լեգիտիմ չէ