Գործադուլը Կապանում շարունակվում է․ տնտեսում են հանքափորների առողջության հաշվին
Epress.am-ի հետ զրույցում հանքափորներից մեկն ասում է՝ հանքում պայման չկա, 2 ամիս առաջ էլի մարդ է մահացել, փող չեն տալիս․․․
Տեխաս․ լքված բեռնատարում միգրանտների 46 դի է հայտնաբերվել
ԱՄՆ Տեխաս նահանգի հարավում՝ լքված բեռնատարում, առնվազն 46 դի է հայտնաբերվել՝ գրել է Associated press-ը։ Զոհերը, ենթադրաբար, միգրանտներ էին։ Եվս 16 մարդ, այդ թվում՝ 4 երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց։ Ողջ մնացածները տուժել են արևահարումից և երկարատև գերտաքացումից։ Սան Անտոնիոն, որտեղ և հայտնաբերվել է բեռնատարը, գտնվում է մեքսիկա-ամերիկյան սահմանից մոտ 250կմ հեռավորության վրա․ այն մաքսանենգների տրանզիտի հիմնական կետերից մեկն է։ Չարլզ Հուդը՝ Սան Անտոնիոյի հրշեջ անվտանգության պետը, պատմել է, որ փրկարարները դեպքի վայր են ժամանել տեղական ժամանակով 18։00-ին (Երևանի ժամանակով՝ կեսգիշերին)․ մեքենայի կողքը մարմին է եղել։ Մնացած դիերը ֆուռի ներսում էին․ բեռնատարի մեջ, ըստ նրա, չկար ոչ ջուր, ոչ էլ օդափոխություն։ Սան Անտոնիոյում ջերմաստիճանը երկուշաբթի հասնում էր 39,4°C-ի։ KSAT հեռուստաալիքի տվյալներով, բեռնատար մեքենան հայտնաբերվել է երկաթգծի հարևանությամբ՝ Սան Անտոնիոյի հարավ-արևմտյան մասում։ Տեղական ոստիկանության հաղորդմամբ, դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվում, երեք հոգի ձերբակալվել է։ Մեքսիկայի արտգործնախարար Մարսելո Էբրարդը հայտնել է, որ երկրի հյուպատոսը մեկնել է Սան Անտոնիո։ Զոհերի ազգությունը, այնուամենայնիվ, դեռևս հաստատված չէ։ Ըստ BBC-ի, Տեխասի հանրապետական նահանգապետ Գրեգ Էբոթը տեղի ունեցածում մեղադրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ զոհերը, ըստ նրա, դեմոկրատների «բաց սահմանների մահաբեր քաղաքականության» հետևանքն է։ Հանրապետականները՝ ի դեմս նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի, հիշեցնենք, մտադիր էին ոչ միայն փակել Մեքսիկայի հետ սահմանը, այլև պատ շարել դրա ողջ երկայնքով։ Բետո Օ՛Ռուրկը՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածուն և Էբոթի հիմնական մրցակիցը, կոչ է արել մաքսանենգության դեմ անհապաղ քայլեր ձեռնարկել և ընդլայնել օրինական ներգաղթի հնարավորությունները։ Ստիպակ աշխարհում՝ արևմտյան երկրների մեծ մասում, ներգաղթի հարցը քաղաքական բաժանարար գծերից մեկն է։ Աղքատ և պատերազմի մեջ ներքաշված երկրների հազարավոր բնակիչներ ստիպված են օգտվել մաքսանենգների ռիսկային և ակնհայտ վտանգավոր ծառայություններից․ օրինական միգրացիայի հնարավորությունները խիստ սահմանափակ են, ոչ սպիտակ փախստականներ ընդունելուց Արևմուտքը հիմնականում խուսափում է, ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում՝ փորձելով հատել ցամաքային և ծովային սահմանները․․․
Գերիների հարազատները հավաքվել են Գյումրիում ռուսական հյուպատոսարանի դիմաց
Խծաբերդում գերեվարված գերիների հարազատները պահին բողոքի ակցիա են անցկացնում Գյումրիում ռուսական հյուպատոսարանի․․․
Լարսը բաց է
Վրացական կողմի ակտիվ ջանքերի շնորհիվ քիչ առաջ Լարսում վերականգնվել է երթևեկությունը, ճանապարհը բաց է...
Լաչինն ու Աղավնոն կանցնեն Ադրբեջանին․ բնակիչներին մեկուսկես տարի է մնացել
Փաշինյանը հաստատել է՝ տարածքները (Լաչին, Աղավնո և այլն), որոնք նախկին ԼՂԻՄ-ից դուրս էին գտնվում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը
90 տոկոսը գերեվարվել է ռուս խաղաղապահների տեղակայումից հետո․ վարչապետ
Իլհամ Ալիևը փորձ է արել ինչ-որ խոստում վերագրել նաև Հայաստանի վարչապետին՝ երթուղու կոորդինատների․․․
Փչացող ծիրանը, դեպի ՌԴ միակ ճանապարհն ու շրջափակումը
— Ռուսական կողմում շուրջ 700, իսկ վրացական կողմում՝ մոտ 300 հայկական բեռնատար է մնացել։ Գյուղատնտեսական սեզոն է․․․
Ո՞րն է Ռուսաստանի վերջնախաղը․ լրացավ Ուկրաինայում պատերազմի 4-րդ ամիսը
Ուկրաինական ուժերը նահանջեցին արևելյան Սեվերոդոնեցկից՝ ՌԴ-ին թողնելով գրեթե ողջ Լուգանսկի մարզը
Փոխմարզպետի «հարց լուծող» զարմիկն է հրահրել Ապարանի արյունահեղությունը. հարազատներ
— Եկել են Ռոմանի մոտ՝ յանի ինքը հարց լուծող է: Ռոմանն է զանգել այդ մարդկանց, կանչել Նիգավանի զիբիլանոց․․․
«Պատերազմ կանանց դեմ»․ աբորտը ԱՄՆ-ում այլևս սահմանադրական իրավունք չէ
ԱՄՆ-ն դարձավ 1994 թվականից ի վեր աբորտի իրավունքը չեղյալ հայտարարած չորս երկրներից (Լեհաստան, Սալվադոր, Նիկարագուա) մեկը․․․
Թերեք գետը փակել է Ռուսաստան տանող միակ ճանապարհը
Թերեք գետը հորդառատ անձրևների պատճառով դուրս է եկել ափերից և ողողել Վրաստան-Ռուսաստան մայրուղին։ Վնասված հատվածը 80 կմ է․․․
Երևանն ու Բաքուն փոխանակվել են մեղադրանքներով
Խաղաղության համաձայնագրի ուղղությամբ աշխատանք սկսելու մեր առաջարկը մնում է անպատասխան՝ փոխանակվելով «հայելային» մեղադրանքներով, հայտարարում են Բաքուն և Երևանը։ Ո՞վ ո՞ւմ չի արձագանքում «Վստահ եմ, որ մեր ջանքերը դրական կընդունվեն Հայաստանի կողմից, և երկարաժամկետ առճակատմանը վերջ կդրվի։ Խաղաղության համաձայնագրի ուղղությամբ աշխատանք սկսելու մեր առաջարկը մնում է անպատասխան», - պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը նախօրեին հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Արձագանքելով Իլհամ Ալիևի այս հայտարարությանը, Հայաստանի արտգործնախարարը հիշեցրել է՝ Հայակական կողմը բարձրագույն մակարդակով՝ հրապարակավ, միջազգային ձևաչափերում, նաև ադրբեջանական կողմի հետ ուղղակի շփումների ընթացքում բազմիցս հայտարարել է, որ մենք հետևողական է խաղաղության հաստատման օրակարգում, և որ ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներում ոչինչ անընդունելի չի համարում՝ «բնականաբար այդ առաջարկներն ամբողջացնելով իր պատկերացումներով»: «Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջոցով Ադրբեջանին ենք փոխանցել համապարփակ խաղաղության բանակցությունների օրակարգային շրջանակի մեր առաջարկը, սակայն մինչև օրս որևէ պաշտոնական պատասխան չենք լսել։ Այսինքն, հակառակ Ադրբեջանի նախագահի պնդումներին՝ Հայաստանը ոչ միայն չի մերժել, այլև դրական է արձագանքել խաղաղության պայմանագրի բանակցությունների առաջարկին և սպասում է Ադրբեջանի պատասխանին։ Ընդ որում, մենք խաղաղության պայմանագրի թեմայով ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունների մեկնարկի առաջարկ ենք ներկայացրել Ադրբեջանին, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել», - «Ազատության» հետ զրույցում ասել է Արարատ Միրզոյանը։ Եռակողմ հայտարարության խախտումներ Հունիսի 23-ի նույն հանդիպմանը Ալիևը հայտարարել էր, թե պատերազմից մեկուկես տարի անց էլ Երևանը դեռ չի իրականացրել իրավական պարտավորությունները հաղորդակցությունների բացման, Նախիջևան ն ադրբեջանական ապրանքների և քաղաքացիների անարգել անցումը ապահովելու ուղղությամբ։ Միրզոյանը հակադարձել է՝ Ադրբեջանը խախտել ոչ միայն եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այլև միջազգային հումանիտար իրավունքը՝ շարունակելով ապօրինաբար պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, օգտագործելով նրանց որպես պատանդ և սակարկությունների, մարդկանց առևտրի առարկա: «Ավելին՝ Ադրբեջանն, ըստ էության, ժխտում է եռակողմ հայտարարության հիմնարար արձանագրումներից մեկը՝ հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղ չկա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա: Մինչդեռ Ադրբեջանի նախագահը եռակողմ հայտարարության տակ իր իսկ ստորագրությամբ հաստատել է Լեռնային Ղարաբաղ սուբյեկտի գոյությունը․․․ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է նաև այն, որ ադրբեջանական զինված ուժերը մարտի 24-ին ներխուժել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և մինչ օրս շարունակում են մնալ այնտեղ», - ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը: Ինչ վերաբերում է տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, ապա, ըստ Միրզոյանի, «գործընթացը շատ ավելի արագ կհասներ վերջնակետին, եթե չլինեին Ադրբեջանի իշխանությունների շարունակական անհիմն հայտարարություններն արտատարածքային միջանցքի վերաբերյալ, որոնք իրականության և մի շարք միջազգային գործընկերների ներկայությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ որևէ աղերս չունեն»։ «Ինչևէ, հանուն արդարության պետք է նշել, որ ապաշրջափակման թեմայի քննարկումն իրականում կառուցողական մթնոլորտում է ընթանում, և հույս ունեմ, որ այն անհասկանալի քաղաքական խարդավանքների հետևանքով չի տապալվի և շուտով հաջողությամբ կավարտվի», - հավելել է հայաստանցի պաշտոնյան։ Ալիևի հետ երեկվա հանդիպումից հետո Ռուսաստանի արտգործնախարարն էլ հիշեցրել էր, որ հաղորդակցությունների բացման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներում «որոշակի առաջընթացի» կա. անհրաժեշտ է հայկական կողմի հետ համակարգել մեքենաների առավել հարմարավետ տեղաշարժի հարցը՝ «խուսափելու արհեստական խոչընդոտներից»։ Դատախազները՝ Մինսկում Մինսկում ռուսական կողմի նախաձեռնությամբ այսօր կայացել է նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի գլխավոր դատախազների` Արթուր Դավթյանի, Քյամրան Ալիևի և Իգոր Կրասնովի եռակողմ հանդիպումը։ Հայկական կողմի փոխանցմամբ, քննարկվել են 44-օրյա պատերազմի արդյունքում առաջացած և դեռևս առկա հումանիտար-իրավական հիմնահարցերի լուծման նոր հնարավորություններ գտնելու, 2021թ. ընթացքում նույն ձևաչափով երկու նախորդ հանդիպումների ընթացքում առանձին հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող խնդիրները: Արթուր Դավթյանը ընդգծել է Փառուխ գյուղում կատարված ադրբեջանական գործողությունները, անդրադարձ է կատարել նաև հրադադարի կոպիտ խախտումների մյուս դեպքերը պատշաճ քննության առարկա դարձնելու անհրաժեշտությանը: Քյամրան Ալիևն էլ խոսել է «ղարաբաղյան պատերազմներից հետո անհայտ կորածների որոնման», «ականապատման քարտեզների տրամադրման» և «Ղարաբաղ անօրինական ուղևորությունների անթույլատրելիության» մասին :