2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Մենք սոլիդար ենք Քավալայի, Մատերի, Էքմեքչիի, Ալթընայի, Օզերդենի, Յափըջըի, Կահրամանի և Աթալայի հետ

Ոսկե ծիրանի հայտարարությունը

Ռուսական եկեղեցին նեղվել է Հռոմի պապի տոնից

Ռուսական եկեղեցին նեղվել է Հռոմի պապի տոնից

Հռոմի պապը, Համայն Ռուսիո Պատրարք Կիրիլի հետ իր խոսակցության մասին պատմելիս, «սխալ տոնայնություն» է ընտրել...

Միշտ փախնելու եք․․․ Կեցցե հայկական ժողովրդավարությունը․ Փաշինյանը՝ ընդդիմությանը

Միշտ փախնելու եք․․․ Կեցցե հայկական ժողովրդավարությունը․ Փաշինյանը՝ ընդդիմությանը

«Ախ, չե՞ք ուզում լսել, չե՞ք ուզում լսել․..»

Ճապոնիայում հագուստը անլար լիցքավորիչ են դարձրել

Ճապոնիայում հագուստը անլար լիցքավորիչ են դարձրել

Հագուստի միջոցով կարելի է ապահովել նաև ընկալող֊հաղորդող սարքերի լիցքավորումը․․․

Թագուհի Թովմասյանը իդիոտկա չի, կներեք. դատավճիռ

Թագուհի Թովմասյանը իդիոտկա չի, կներեք. դատավճիռ

Նազարյանի ներկայացուցիչը հայտնել է, որ «իդիոտ» բառը հունարենից նշանակում է մեկուսացված մարդ և խնդրել է պատգամավորի հայցը մերժել․․․

Սիրուշոն երգում է, ցուցարարները հայհոյում են անցորդներին

«Անհնազանդությունների» երկրորդ օրը տեղի ունեցած միջադեպերն արդեն այլ բնույթի էին․․․

Հիտլերի «հրեական» արյունը բուն է դրել ռուսական ուղեղներում

Հիտլերի «հրեական» արյունը բուն է դրել ռուսական ուղեղներում

Ռուսաստանի արտգործնախարարը երեկ հայտարարել էր, թե Հիտլերը հրեական արյուն ուներ։ Հետո հավելել, թե իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենակատաղի հակասեմիտիստները, որպես կանոն, հրեաներ են»։ Ռուսաստանցի դեսպանը անմիջապես հրավիրվել էր Իսրայելի ԱԳՆ։ «Հակասեմիտիզմի մեջ հրեաներին մեղադրելը նրանց նկատմամբ ռասիզմի աղաղակող աստիճան է», - ռուս դիվանագետի հայտարարությունը մեկնաբանել էր Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը։ Արդեն այսօր Ռուսաստանի ԱԳՆ-ն «Հակասեմիտիզմի մասին» հայտարարություն է հրապարակել, որով ավարտին է հասցրել Լավրովի նախաձեռնած գործը։ Հայտարարության սկզբում Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը անդրադառնում է Իսրայելի արտգործնախարարի խոսքերին, որոնք «հակապատմական» է որակում։ Ըստ Մոսկվայի, այդ խոսքերը մեծապես բացատրում են «Իսրայելի ներկայիս իշխանության՝ Կիևի նեոնացիստական ռեժիմին աջակցելու կուրսը»։ Այնուհետև ռուսական ԱԳՆ-ն հայտարարում է, թե պատմության ծանոթ են հրեաների և նացիստների համագործակցության ողբերգական դեպքեր։ Հիշատակվում է Յակուբ Լեյկինի և Խաիմ Ռումկովսկու մասին։ Եզրակացություն է արվում, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հրեական արմատներ ունենալու հետ մեկտեղ, կարող է լինել նեոնացիստական երկրի նախագահ։ Ռուսաստանի ԱԳՆ֊ն մեղադրում է իսրայելական իշխանություններին՝ «Ուկրաինայի բազմաշերտ հակասեմիտիզմը չնկատելու» մեջ։  Բացի այդ, ռուսական ԱԳՆ-ն փաստացի նեոնացիզմի մեջ է մեղադրում նաև Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսը, որը նույնպես հրեական արմատներ ունի։   Հիտլերի հրեական արմատների մասին ռուս դիվանագետի ենթադրությունները, այնուամենայնիվ, ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ չեն կրկնվել։ Մայիսի 2-ին Mediaset-ի հետ հարցազրույցում Ռուսաստանի ԱԳ նախարար Սեգեյ Լավրովն ասել էր հետևյալը․ «Նա այսպիսի փաստարկ է բերում՝ ինչպես կարող է իրենց մոտ նացիֆիկացում լինել, եթե ինքը հրեա է։ Կարող եմ սխալվել, բայց Հիտլերը նույնպես հրեական արյուն ուներ։ Դա բացարձակապես ոչինչ չի նշանակում։ Իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենակատաղի հակասեմիտիստները, որպես կանոն, հրեաներ են»։  Իսրայելում Լավրովի խոսքերը արագորեն տարածվել և լայնորեն քննադատվել եին պետական պաշտոնյաների, քաղաքական և հասարակական գործիչների կողմից։ Իսրայելում Լավրովի գործընկեր Յաիր Լապիդը, որը դեռ վերջերս Մոսկվա էր այցելել և խոսում էր Իսրայելի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կառուցողական ապագայի մասին, մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳՆ հարցազրույցը ասել է․ «Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարի արտահայտությունը ոչ միայն աններելի ու վրդովիչ է, այլև՝ պատմականորեն սոսկալի սխալ։ Հրեաները իրենք իրենց չեն սպանել Հոլոքոստի ժամանակ։ Մենք ջանք չենք խնայում Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ պահպանելու համար, բայց կա սահման, այս անգամ այդ սահմանը նրանք անցել են։ Ռուսաստանի իշխանությունը պետք է ներողություն խնդրի մեզնից և ամբողջ հրեա ժողովրդից»։ «Սովորաբար նման բաները փորձում են թաքցնել խալու տակ, ձև տալ, թե ոչինչ տեղի չի ունեցել, ոչ ոք նման բան չի ասել, եթե անգամ ասել էլ է՝ ստոր լրագրողները կոնտեքստից դուրս են ներկայացրել։ Այս դեպքում ռուսական բոլոր պաշտոնական ԶԼՄ-ներով հաղորդվել է միջադեպի և դեսպանին Իսրայելի ԱԳՆ կանչելու մասին՝ առանց որևէ բան հերքելու։ Սարսափելին այն չէ, որ պետության երրորդ դեմքն իր իսկ բերանով և հրապարակային ասել է սա, այլ այն, որ դա ներկայացվում է որպես որոշակի սխրանք, գրեթե՝ չարչարանքներ հանուն հավատքի», - մեկնաբանել է ռուս գրող Էդուարդ Լուկոյանովը։

Հիսուս, զգույշ և շաբաթվա այլ լուրերը

- նոր վերք է ավելանում, ղարաբաղը մերն է, ձեզ դո՞ւր է գալիս, սև ռուսներ, ի՞նչ է կատարվում․․․

Հայ-թուրքական հանդիպումը կայացել է, կարծիքները տարբեր են

Հայ-թուրքական հանդիպումը կայացել է, կարծիքները տարբեր են

Սահմանների վերաճշգրտման վերաբերյալ թուրքական կողմի առաջարկը, ըստ Աղաջանյանի, մերժվել է

Ռոսսիան քոչարյանադաշնակներին դրել է ֆրանսիացիքի տեղը

Ռոսսիան քոչարյանադաշնակներին դրել է ֆրանսիացիքի տեղը

Ինչպես է «Ռոսսիա-24»-ի պատմածը տարբերվում երևանյան իրադարձություններից...

ԱՄՆ-ն շնորհակալ է Փաշինյանի «խիզախության» համար

Բլինքենը երախտագիտություն է հայտնել «խիզախության և ճկունության համար», որը վարչապետը և Հայաստանը ցուցաբերում են տևական խաղաղության․․․

Եթե քեզ մերկացնում են, դա դաժանություն է․ երբ դու ես մերկանում, դա ազատություն է

Եթե քեզ մերկացնում են, դա դաժանություն է․ երբ դու ես մերկանում, դա ազատություն է

Այն ժամանակ մենք նաիվ էին, մենք չէինք հասկանում՝ ինչ է սպասվում, ինչ է գալիս։ Նեոլիբերալը դեռ չկար․․․