65-ից բարձր բոլորը գնում են Հ1
Ես էլ եմ ուշ ամուսնացել՝ 38, բայց երեխա չեմ ունեցել։ Ամուսնացի։ Եթե տուն ունի, ամուսնացի։ Էդի կարևոր ա: Ես ուրիշներին օգնում եմ...
Ռուսաստանի վրա ոչ-ոք չի հարձակվել․ ցույց Երևանում
Անցորդների մի մասը ողջունում էր նախաձեռնությունը՝ ասելով, որ Պուտինին հեռացնել է պետք, մյուսը հարցնում՝ որտե՞ղ էին հավաքվածները, երբ ռմբակոծվում էին արցախցի...
Իսրայելի ուժայինները կրկին ահաբեկում են պաղեստինցիներին
Վիրավորվել է շուրջ 150 մարդ․․․
Մոսկվան իրենով է անում հայ-ադրբեջանական հաշտությունը
Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարները և ձևաչափի ճգնաժամը
Ուլյանովսկի բանտում մուսուլմանների են խոշտանգում
Ծեծի ընթացքում դիմելով կովկասյան ծագում ունեցողներին, գոռում էին «Ուկրաինա եք գնացել ու գիտեք, թե Ռուսաստանի պաշտպաննե՞ր եք դարձել»․․․
Ղարաբաղի նախագահը սահմանափակում է մամուլը
Սահմանվել են ԼՂ տարածքում ռազմական դրության պայմաններում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները․․․
Էլեկտրամոբիլներն ազատվում են մաքսատուրքից
Էլեկտրամոբիլների ներմուծողները կազատվեն մաքսատուրքից․ սկզբանական փուլում արտոնությունը կտարածվի 6400 էլեկտրամոբիլների վրա։ Ֆիզիկական անձանց համար որոշումը հետադարձ ուժ կունենա, այսինքն՝ 2022 թ.-ի հունվարի 1-ից հետո ներմուծված մեքենաները նույնպես կազատվեն մաքսատուրքից։ «Մարդիկ, որոնք ներմուծել են և մաքսատուրք են վճարել, կարող են նոր հայտարարագիր լրացնել և ստանալ իրենց վճարած գումարները։ Իրավաբանական անձանց համար որոշումն ուժի մեջ է մտնում մարտի 31-ից հետո ներմուծված մեքենաների համար», - կառավարության այսօրվա նիստին նշել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Մինչ այս էլեկտրամոբիլների ներմուծման համար 12,5 % մաքսատուրք էր սահմանված։ Էլեկտրամոբիլների ներմուծումն ազատված է նաև ԱԱՀ-ից։ Հիշեցնենք՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 մարտի 17-ի որոշմամբ Հայաստանին 2022 թվականի համար հատկացվել է էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա՝ 7000 չափաքանակով, որի շրջանակներում նախատեսվում է կիրառել ներմուծման մաքսատուրքի 0 % դրույքաչափ։ Էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների բաշխման առաջին փուլում, ըստ նախագծի հիմնավորման, ներմուծման մաքսատուրքից կազատվեն 6400 էլեկտրամոբիլներ, անկախ նրանից՝ ֆիզիկական թե իրավաբանական անձ է դրանք ներմուծում։ Մնացած 600 էլեկտրամոբիլների մասով նախատեսվում է պահել ռեզերվ՝ անմիջապես ապրանքանշանից և դիլերական/դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա ներմուծողներին՝ պաշտոնական ներկայացուցիչներին ապահովագրելու նպատակով։
էներգախնայող վերանորոգումը կսուբսիդավորվի․ խոպանչիներն աշխատանք կունենան
Կառավարությունը մասնակի կամ ամբողջությամբ կսուբսիդավորի բնակարանների և անհատական բնակ․ տների վերանորոգման համար ձեռք բերված վարկերի տարեկան տոկոսադրույքները, եթե դրանց 20-30%-ն օգտագործվի բնակարանն ավելի էներգախնայող դարձնելու համար։ Որոշումն ընդունվել է գործադիրի ապրիլի 15-ի նիստում։ Ի՞նչ է սա ենթարդում։ Բնակարանի դեպքում վերանորոգման ընդհանուր առժեքի առնվազն 20%-ը, իսկ բնակելի տների դեպքում՝ առնվազն 30%-ը պետք է ուղղվի էներգաարդյունավետության բարձրացմանը, այսինքն՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրների, էներգաարդյունավետ շինարարական նյութերի, էներգախնայող ջեռուցման համակարգերի, արտաքին դռների և պատուհանների ձեռքբերմանը, տեղադրմանը կամ փոխարինմանը, իսկ անհատական բնակելի տան դեպքում՝ նաև արտաքին պատող և պարփակող կոնստրուկցիաների ջերմամեկուսացմանը։ Էներգաարդյունավետ վերանորոգման համար ձևակերպված վարկի տարեկան տոկոսադրույքը կսուբսիդավորվի, եթե վարկի սահմանաչափը կազմում է՝ — բազմաբնակարան շենքի բնակարանի վերանորոգման դեպքում՝ 1 քառ. մետրի հաշվարկով ոչ ավելի, քան 7 մլն դրամը, — անհատական բնակելի տների համար՝ 1 քառ. մետրի հաշվարկով ոչ ավելի, քան 10 մլն դրամը։ — ծրագիրը տարածվում է միայն գոյություն ունեցող (այլ ոչ՝ կառուցվող կամ կառուցվելիք) բնակարանների և անհատական տների (բացառություն են կազմում միայն 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) վերանորոգման վրա։ Վարկը տրամադրվում է դրամով՝ ոչ ավելի, քան 14% տոկոսադրույքով, առավելագույնը 7 տարի ժամկետով: Սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկը կտրամադրվի 0% տոկոսադրույքով, գյուղական բնակավայրերում՝ 2% տոկոսադրույքով, քաղաքային բնակավայրերում՝ 3% տոկոսադրույքով, Երևանում՝ 5% տոկոսադրույքով: Աջակցությունը կտարածվի մինչև 2023 թ. հուլիսի 1-ը տրամադրելիք վարկերի վրա։ «Ակնկալում ենք, որ քաղաքացիները հոսանքի, գազի համար ավելի քիչ կվճարեն, և այս ներդրումն իրեն կարդարացնի։ Ակնկալում ենք, որ այս ծրագրի շրջանակում կապահովենք նաև արտագնա աշխատանքի մեկնող մեր այն հայրենակիցներին, ովքեր այս տարի հայտնի պատճառներով գուցե չկարողանան մեկնել արտագնա աշխատանքի։ Նրանց համար պոտենցիալ աշխատատեղեր ենք ստեղծում․․․ Կա ռիսկ, որ կարող է ծրագիրն այնքան մեծ մասշտաբներ ձեռք բերի, որ բյուջեի համար շատ մեծ ծանարաբեռնվածություն ունենա։ Դրա համար որոշակի քվոտաներ ենք սահմանում»,- նախագծի քննարկման ժամանակ պարզաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ առաջին փուլում 10 000 այդպիսի վարկ կտրամադրվի, բայց «եթե տեսնենք՝ մի տարվա արդյունքներով մեր թիրախային նպատակներին հասել ենք, ծրագիրը կարելի է դարձնել շարունակական, որովհետև բնակֆոնդի լուրջ խնդիր ունենք»։
Հայաստանը գազի հետ ռուբլի է գնում
Հայաստանը ռուսական գազի դիմաց սկսել է վճարել ռուբլով, РБК-ի հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ուկրաինայի դեսպանը պատերազմի երկրորդ փուլի, Փաշինյանին վստահելու և ֆեյքերի մասին
- Միանշանակ ֆեյք է Հայաստանի կողմից Ռուսաստանին կործանիչների տրամադրումը։ Նախևառաջ, այժմ Ուկրաինայի․․․
Ղարաբաղը զայրացել է Հայաստանի վրա
«Ադրբեջանի կազմ մտցնելու ցանկացած փորձ բերելու է արյունահեղության, բերելու է Արցախի կործանման։․․․»
Ամերիկացի ոստիկանը սպանել է սև մարդու․ Գրենդ Ռեփիդսում ցույցեր են
Միչիգան նահանգի Գրենդ Ռեփիդս քաղաքում սպիտակ ոստիկանը կրակել է 26-ամյա աֆրոամերիկացի Պատրիկ Լյոյային և սպանել նրան․․․