Ադրբեջանը խախտել է հրադադարը Փառուխում, կա 1 վիրավոր․ ՌԴ խաղապահ ուժեր
Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը Փառուխ գյուղի տարածքում, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի 1 զինծառայող վիրավորվել է․․․
14-ամյա աղջիկ, 11-ամյա տղա․ ռուսաստանցի զինվորների բռնաբարությունները
...ասել են՝ այնպես են բռնաբարելու, որ ոչ մի տղամարդու հետ չցանկանան սեռական հարաբերություն ունենալ, որ ուկրաինացի երեխաներ չծնվեն
Պարլամենտում պահանջեցին սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը
Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» և Սերժ Սարգսյանի կողմից համակարգվող «Պատիվ ունեմ» դաշինքները որոշել են բոյկոտել խորհրդարանի քառօրյա նստաշրջանը և գնալ Ղարաբաղ։ Ազգային ժողովի այսօրվա նիստին (ամբիոնին փակցնելով Ղարաբաղի դրոշը) այս մասին հայտարարեց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Ընդդիմադիր պատգամավորները ծափ տվեցին և լքեցին դահլիճը։ թարմացում․ — Ռուս խաղաղապահները արգելել են Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների մուտքը Ղարաբաղ․ միջադեպի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է հրապարակել։ «Ընդդիմությունն իր այս քայլով ոչ թե պաշտպանում է Արցախը, այլ սադրում է, ավելի է սրում Արցախի և հայության անվտանգային խնդիրները: Ընդդիմությունը օգտագործում է Արցախի հարցը և անվտանգային խնդիրները Հայաստանում հեղաշրջում իրականացնելու համար: Այսօր նրանք խրամատավորվում են Արցախի ներքաղաքական կյանքում՝ նորից հերթական ներքաղաքական, ներհայաստանյան ինտրիգները գեներացնելու համար», - մեկնաբանելով ընդդիմադիրների պերֆորմանսը՝ նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Ելույթ ունեցավ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը․ «Երբ տխմարաբանությունը դառնում է ամենօրյա հանապազօրյա աշխատանք, պաշտպանության նախկին նախարարները ստիպված են լինելու Արցախի դրոշով գալ ու այս դրոշը դնել Ազգային ժողովի ամբիոնում՝ այն ժամանակ, երբ 30 տարի շարունակ այս դրոշը ճիշտ տեղերում դնելու փոխարեն, այս դրոշի ու Հայաստանի դրոշի ամրությունն ապահովելու փոխարեն` զբաղված են եղել միայն թալանով»։ Վերջինս հանեց ամբիոնին փակցված արցախյան քառագույնը։ Արտահայտվեց նաև Գուրգեն Արսենյանը․ — Դիմում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդին․ տեղեկացնում եմ, որ գործողությունները, որ իրականացնում է աջ թևին նստած քաղաքական գործիչների բազմությունը, հղի է լուրջ վտանգներով Հայաստանի Հանրապետության համար։ Հայաստանի իշխանությունների՝ խաղաղության օրակարգ ամրապնդելուն ուղղված ջանքերը տորպեդահարելու ակտիվ փորձ է իրականացվում․․․ Պահանջում եմ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունից և անձամբ Նիկոլ Փաշինյանից՝ վերանայել այն սկզբունքները և այն աշխատանքային գործիքակազմը, որը իրականացվում է Հայաստանի և Ղարաբաղի հանրապետությունների միջև գործընթացում։ Պահանջում եմ նաև, որպեսզի Հայաստանի քաղաքական ղեկավարությունը սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանը՝ իր կողմից անհեռատես քաղաքականություն իրականացնելու հետ կապված։ Եթե ՀՀ-ն ձախողի այս գործընթացը, ՀՀ-ի որպես երկիր լինելն է դրվում վտանգի տակ։ Պահանջում եմ մեր քաղաքական թիմից՝ կոշտացնել դիրքորոշումները։ Պահանջում եմ ԱԱԾ-ից՝ հասկանալ, ինչ են անում և ուր են տանում այս գործողությունները։ Մենք պատասխանատու ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև, որը մեզ տվել է մանդատ և ասել՝ գնացեք ու ապահովեք խաղաղություն հարևանների հետ։ Մենք չպետք է թույլ տանք որևէ արկածախնդիր քաղաքական թիմին կամ արկածախնդիր ղեկավարներին, որ խաղան ՀՀ անվտանգության հետ։ Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի մեր ժողովրդին նոր սպանդի տանելու հնարավորություն ստեղծեն։ Պահանջում եմ ևս մեկ անգամ ու սթափության կոչ եմ անում ՀՀ ղեկավարությանը, այդ թվում նաև մեզ։
Դեմենցիա, վտարակ, պրավալ, ռազմականացում, դևալվացիա, հարացույց
Եթեթր, տարհանում, տեղորոշիչ, տեսահոլովակ․․․․
Ռուսաստանցի հոգեբանները որպես «Հայաստանի հոգեբաններ»
Ռուսաստանցի հոգեբանները հայտնագործում են հայաստանյան «շուկան»․․․
Մեղադրյալ ԱԻ նախարարին փոխարինեց տեղակալը
Արմեն Փամբուխչյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարար։
Նոր օրենք ղումարբազության դեմ
Տոտալիզատորների, շահումով խաղերի կազմակերպիչների և նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին կանխիկ գումար մուտքագրելն ու ելքագրելը նախատեսվում է արգելել․ փոփոխությունների ուժի մեջ մտնելուց 6 ամիս անց բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր կլինի բացառապես բանկային հաշիվների միջոցով: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՔՊ-ական պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Ծովինար Վարդանյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը: Նախագիծը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը․ ըստ նրա, առաջարկը բխում է կառավարության ծրագրից և իշխող ուժի նախընտրական խոստումներից՝ հնարավորինս սահմանափակել կամ բարդացնել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը և հասանելիությունը: Պապոյանի խոսքով՝ բուքմեյքերական գրասենյակների «թակարդն» են ընկնում հատկապես սոցիալապես անապահով մարդիկ, որոնք իրենց մինիմալ աշխատավարձի, նպաստի, փոքր եկամտի մեծ մասն ուղղում են խաղալուն։ Պետությունը, պատգամավորի կարծիքով, որոշակի գործիքակազմ պետք է կիրառի, միջամտի, ոլորտը պետք է ավելի թափանցիկ դարձվի, «որպեսզի տեսանելի լինի՝ ով է խաղում, որքան է խաղում»։ Սա, ըստ նրա, հետագայում որոշակի քաղաքականություն իրականացնելու հնարավորություն կտա: «Մարդիկ կան, որոնք որոշակի գումար են ստանում, որը չի հաշվառվում որևէ կերպ, օրինակ՝ տաքսու վարորդները, գյուղմթերքի առևտուր իրականացնողները․․․ Կարող է ստացվել, որ այդ քաղաքացին առավոտից երեկո աշխատում է, բայց գնում ու ամբողջ գումարը պարտվում է բուքմեյքերական գրասենյակում, ու որևէ սահմանափակում չկա: Փոփոխություններից հետո նվազագույնը պետք է բանկային հաշիվ բացի, գումար գցի․․․ Իրենց մեծ մասը ԴԱՀԿ-ում խնդիր ունեն, ստացվում է՝ չի կարողանալու խաղալ։ Արդեն իսկ մեծ խնդիր լուծում է», - մեկնաբանեց Գևորգ Պապոյանը: Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը նկատեց, որ համահունչ է նաև գործադիրի մոտեցումներին․ նախորդ տարի անկանխիկ գործառնությունների մասին օրենք է ընդունվել նախորդ տարի է ընդունվել՝ տնտեսությունը պետք է գնա կանխիկի շրջանառությունը նվազեցնելու ճանապարհով: Հայրապետյանի կարծիքով՝ փոփոխությունը կարևոր է նաև փողերի լվացման տեսանկյունից․ եթե այդ գումարները բանկային համակարգով շրջանառվեն, դրանք փողերի լվացման ավելի քիչ ռիսկեր կպարունակեն: Կենդանի խաղի ժամանակ՝ խաղատանը խաղադրյուքների գնման դեպքում ոչ ռեզիդենտների համար բացառություն կարող է արվել․ «Մնացած դեպքերում անկանխիկ գործառնություններով հնարավոր է այդ խաղերը կազմակերպել»: 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում 3,2 տրիլիոն դրամի խաղադրույք է կատարվել։ Համեմատության համար կարելի է նշել, որ Հայաստանի Հանրապետության բյուջեի եկամտային մասը նույն տարի եղել է շուրջ 1․6 տրիլիոն դրամ։ Այսինքն՝ գումարները, որ հասել են բուքմեքերական կազմակերպություններին, երկու անգամ գերազանցում են ողջ պետության բյուջեի եկամուտները։
Պակիստանում վարչապետ է ընտրվել նախկին վարչապետի եղբայրը
Նախօրեին երկրի օրենսդիր մարմինն անվստահություն էր հայտնել Պակիստանը գրեթե 4 տարի ղեկավարած Իմրան Խանին...
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
«Մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ»։
Զիփլայնի տնօրենը մահացել է թռիչքի կանոնները բացատրելիս
Զիփլայնից տնօրենը փորձել է օգնել ոմն Հռիփսիմեին կատարել թռիչքը, որի ընթացքում կորցրել է հավասարակշռությունը ու ընկել։
Ընդերքի մասին վիճահարույց օրինագծի վերաբերյալ
Կոչ ենք անում չքվեարկել օրինագծի օգտին, hակառակ դեպքում կխորանա իշխանություն-հասարակություն անջրպետը:
«Կինդերի» ներմուծումը Հայաստան ժամանակավորապես կարգելվի
Պատճառը եվրոպական մի շարք երկրներում «Կինդեր» շոկոլադե ձվերի, օգտագործման արդյունքում սալմոնելայով վարակվելու տասնյակ դեպքերն են․․․