2026 թ. մայիս 28, հինգշաբթի
Մարտի 1-ի գործով արդարացվեցին վարչապետը, դիվանագետը և երկրապահը

Մարտի 1-ի գործով արդարացվեցին վարչապետը, դիվանագետը և երկրապահը

Վճռաբեկ դատարանը բեկանել է Մարտի 1-ի գործով Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Ալեքսանդր Արզումանյանի դատավճիռները․․․

Հայաստանի Դիլիջանն ու Ղրիմի Թեոդոսիան հռչակվել են քույր-քաղաքներ

Հայաստանի Դիլիջանն ու Ղրիմի Թեոդոսիան հռչակվել են քույր-քաղաքներ

Ղրիմի կառավարության փոխվարչապետը և Դիլիջանի քաղաքապետը համաձայնագիր են կնքել և հռչակել Դիլիջանն ու Թեոդոսիան քույր քաղաքներ։

Երկու ուղղություններով առաջ գնալու համաձայնություն է ձեռք բերվել․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա հերթական նիստի մեկնարկին Փաշինյանը պատմել է Բրյուսելում քննարկված հարցերի մասին։ 

Ալեն Սիմոնյանին պահելու համար ևս 54 միլիոնի ավտոներ են պետք

Ալեն Սիմոնյանին պահելու համար ևս 54 միլիոնի ավտոներ են պետք

Կառավարությունը 54 միլիոն դրամ կհատկացնի Ալեն Սիմոնյանի ծառայողական մեքենային ուղեկցող 3 նոր ավտոմեքենա ձեռք բերելու համար։

Ալիևն ու Փաշինյանը ցանկանում են շարժվել դեպի խաղաղության կնքում․ ԵԽ

«Գերազանց և շատ արդյունավետ». Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կարծիքով՝ հենց այսպես է անցել իր միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Ավելի քան չորս ժամ տևած բանակցությունների արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ՝ համաձայն Սոչիում ձեռք բերված պայմանավորվածության, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծել, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով: Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը իրենց երկրների արտգործնախարարներին նաև հանձնարարել են սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։ Ավելի վաղ Բաքուն հրապարակել էր խաղաղության համաձայնագրի վարբերող առաջարկներ՝ բաղկացած հինգ կետերից։ Երևանը դրան որոշ լրացումներ էր արել՝ Ղարաբաղի բնակչության անվտանգության և Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ։ Արդյոք գալիք բանակցությունները հիմնվելու են այս առաջարկների և լրացումների վրա՝ չէ հստակեցվում։ «Ամենևին չեմ թերագնահատում երկու կողմերի մարտահրավերներն ու դժվարությունները, սակայն զգում եմ, որ կա առաջընթաց գրանցելու ընդհանուր ցանկություն», - բանակցությունների ավարտին հայտարարել է ԵԽ նախագահը։ Ըստ նրա՝ թե՛ Ալիևը և թե՛ Փաշինյանը ցանկություն են հայտնել արագորեն շարժվել դեպի հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրում։ Միշելը՝ անդրադառնալով սահմանազատման կարևորությանը, շեշտել է՝ միջադեպերի կանխարգելման և լարվածության նվազեցման համար էական է ուժերի միջև համապատասխան հեռավորության ապահովումը։ Եռակողմ հանդիպմանը քննարկվել է նաև Հարավային Կովկասում հաղորդակցությունների վերաբացումը։ Միշելը ողջունել է երկաթգծերի վերականգնմանն ուղղված քայլերը և կոչ արել կողմերին արդյունավետ լուծումներ գտնել ավտոմոբիլային հաղորդակցությունների բացման ուղղությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ ամփոփել են իրենց վերջին շփումներից հետո տեղի ունեցած զարգացումները, վերանայել են ստանձնած պարտավորությունների կատարման առաջընթացը, քննարկել վերջին շրջանի լարվածությունը, վերահաստատել 2020 թվականի նոյեմբերի հայտարարության դրույթների շրջանակներում մնալու անհրաժեշտությունը։ Շառլ Միշելը շեշտել է, որ որ անհրաժեշտ է արագ լուծել բոլոր հումանիտար խնդիրները, այդ թվում՝ գերիների ազատ արձակումը, անհայտ կորածների հիմնախնդրի համակողմանի լուծումը։ Հաղորդագրության համաձայն՝ Եվրոպան պատրաստ է օգնություն տրամադրել վերջին պատերազմի հետևանքով տուժած բնակչությանը։ Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարի ծավալուն հայտարարությունում Լեռնային Ղարաբաղի մասին որևէ հիշատակում չկա։ Հայկական կողմի պաշտոնական հաղորդագրությունում է միայն ասվում՝ «Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին»։

Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ատելություն քարոզող ռուս գործընկերոջը

Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ատելություն քարոզող ռուս գործընկերոջը

Վիտալի Միլոնովը՝ անեկդոտային հոմոֆոբիայի և այլատյացության սիմվոլը, խաչակրաց երթերի հետևողական մասնակիցը, ռուսաստանյան մեմերի մշտական հերոս․․․

Արատես, Գըզըլգյուլ, Այսասի

Արատես, Գըզըլգյուլ, Այսասի

Գըգըլգյուլ ադրբեջաներեն նշանակում է վարդ, կարմիր/ոսկյա ծաղիկ)։ Ըստ հայալեզու Վիքիպեդիայի՝ 1979-ին այստեղ ապրել է 353 մարդ։ Այժմ Արատեսի բնակչությունը կազմում է 0։

Սրանք պատերազմ են ուզում․ հանրահավաք Երևանում

Սրանք պատերազմ են ուզում․ հանրահավաք Երևանում

- Հանրահավաքը կարծես մի դասախոսություն լիներ փարիսեցիության մասին․ ասում ես այն, ինչ չես անում, և անում ես այն, ինչ չես ասում։ ․․․Ոնց որ զուգահեռ իրականության մեջ ապրեինք:

Ռուսական պետությունը վախենում է բանակից և հաղթում, երբ տերությունների կողմից է

Ռուսական պետությունը վախենում է բանակից և հաղթում, երբ տերությունների կողմից է

— Ռուսական պետությունը սիրում է զենք թափ տալ, ճոճել նիզակը, ներկայանալ որպես ռազմական պետություն։ Իհարկե, դա այդպես չէ։ Ռուսական պետությունը ռազկան պետություն չէ, այլ՝ ԿԳԲ-ական․ բանակի նկատմամբ այն անվստահություն է տածում։ Պատմականորեն, եթե նայենք հեղափոխական ռեժիմներին՝ անգամ մինչև բոլշևիկներ, բանակի նկատմամբ անվստահությունը հստակ տեսանելի է։ Եվ հասկանալի է՝ ինչու։ Ենթադրենք՝ ես ընկեր Կերենսկին եմ։ Ինչի՞ հետ եմ ես համեմատում ռուսական հեղափոխությունը։ Առաջին հեթին՝ ֆրանսիականի, երկրորդ հերթին՝ գուցե անգլիականի։ Եվ ես գիտեմ, որ թե անգլիական և թե ֆրանսիական հեղափոխություններն ավարտվել են իշխանության բռնազավթմամբ սեփական՝ հեղափոխական գեներալների կողմից։ Նկատի ունենալով սա՝ ես բնականաբար որոշակի նախազգուշական միջոցներ եմ ձեռնարկելու։ Բոլշևիկների իշխանության գալը մեծապես կարող է պայմանավորված լինել նրանով, որ Կերենսկին ահավոր վախենում էր բանակի վտանգից։ Եվ չեզոքացնում այն բոլոր հասանելի միջոցներով։ Ձախերից եկող վտանգը նա համարում էր պակաս իրատեսական։ Բոլշևիկները, որոնք փոխարինեցին Ժամանակավոր կառավարությանը, մոտավորապես նույնն էին դավանում։ Տրոցկու մոտ՝ «Իմ կյանքում», սա հստակ երևում է Լենինի հետ խոսակցության մեջ։ Խոսում են նախկին ցարական սպայի, այժմ Պետրոպավլովյան ամրոցի պարետի մասին՝ հրաշալի մի սպա։ Եվ ահա Լենինը հարց է տալիս՝ նա չափից դուրս լավը չէ՞ արդյոք։ Այսինքն՝ մենք մեր գլխին սեփական բոնապարտներ չենք ստեղծո՞ւմ արդյոք։ Երբ կարդում ես այդ խոսակցությունները, երբ կարդում ես հեղափոխության և քաղաքացիական պատերազմի շրջանի փաստաթղթերը, դա հստակ երևում է՝ այդ ահը Բոնապարտից։ Եվ հստակ երևում է, որ շատերին ուղղակի սրբում էին՝ և պատերազմի ընթացքում, և պատերազմից հետո․․․ Այսինքն՝ փորձում էին էլիմինացնել պոտենցիալ վտանգը, որ գալիս էր չափից դուրս անկախ որլորդներից։ Հեղափոխության և քաղաքացիական պատերազմի ընթացքում հասունացած պետությունը, իսկապես, որոշակի վախ, անվտահություն էր տածում բանակի նկատմամբ․ կային հակահսկողության տարբեր ձևեր՝ կուսակցական, ԳԲ-ական․․․ Դա շատ երկար  պահպանվում էր։ Ի՞նչն է սպառնում նման ռեժիմին։ Առաջին հերթին դա մեծ պատերազմն է։ Խաղաղության պայմաններում գեներալների վտանգը կարելի է ինչ-որ կերպ մինիմալացնել ընթացակարգային հսկողության շնորհիվ՝ վերևներից, շտաբի կամ ռազմական դատախազության կողմից, ԿԳԲ-ի գծով և այլն։ Պատերազմի պայմաններում սա անխուսափելիորեն գրողի ծոցն է գնում․ ընթացակարգային վերահսկողությունը թուլանում է, շատ բան հիմնվում է անձնական խոսքի, անհակատական հրամանի վրա։ Սարսափելի մեծ է վտանգը, որ գեներալները, հրամանատարները ձեռք կբերեն անձնական, անհատական հսկողություն սեփական զորքերի նկատմամբ։ Եթե նայենք անգլիական քաղաքացիական պատերազմի պատմությանը, այնտեղ դա շատ լավ է երևում․ կռվում էր պարլամենտը, կռվում էր թագավորը, և պարլամենտը հաղթեց։ Հաղթանակից հետո խորհրդարանը որոշեց արձակել սեփական բանակը։ Բանակի հրամանատար Թոմաս Ֆերֆաքսը կողմ էր։ Բայց դեմ էին գնդերի հրամանատարները․ նրանք արձակվելու ցանկություն չունեին։ Իրականության մեջ՝ 17-րդ դարի պայմաններում, գնդերի հրամանատարները այդ գնդերի տերերն էին․ նրանք ինքնուրույն էին դրանք կազմավորում։ Հենց այսպես, մեծ հաշվով, ամեն ինչն էլ ավարտվեց։ Եվ ավարտվեց ռազմական ուզուրպացիայով։ Սա շատ լուրջ վախ է յուրաքանչյուր քաղաքացիական կառավարության համար՝ հատկապես թույլ լեգիտիմությամբ, որը խոշոր պատերազմ է վարում։ Եվ ինձ թվում է, որ այս վախը ոնց որ թե բավականաչափ հաշվի չի առնվում։ Թեև այն շատ պարզ տեսանելի է։ Նայեք Ուկրաինայում ընթացող պատերազմին։ Բոլոր ամփոփագրերում ռուսական զորքերն այս արեցին, ռուսական բանակն այն արեց․․․ Ոչ մի տեղ չկան գեներալների անուններ։ Կադիրովը, պարզ է, երբեմն երևում է։ Բայց գեներալները չկան։ Ինձ թվում է՝ սա տրամաբանական է։ 90-ականներին սա լուրջ մարտահրավեր էր ռուսաստանյան կառավարության, իշխանությունների համար։ Երբ գեներալների անունները հայտնվում էին լրահոսում, վերնագրերում, դա նրանց որոշակի փառք էր տալիս, անկախություն, ազդեցիկություն։ Ռեժիմի համար սա վերածվում էր պրոբլեմի․ նրանց բոլորին՝ այդ գեներալ-սուպերաստղերին, ստիպված եղան մաքրել։ Այժմ նրանք փորձում են հենց սկզբից խուսափել սրանից։ Թեզս հետևյալն է․ ռուսաստանյան ռեժիմը ռազմական ռեժիմ չէ, այն ԿԳԲ-ական ռեժիմ է, որն անվստահություն է տածում բանակի նկատմամբ։ Բանակաշինությունն ընթանում է ոչ թե ռազմական հզորությունը առավելագույնին հասցնելու, այլ՝ ռեժիմի համար զինվորականության կողմից եկող քաղաքական վտանգը նվազագույնին հասցնելու ճանապարհով։ Եթե մենք սա հաշվի չառնենք, չենք հասկանա, թե ինչու է բանակն իրեն այսքան վատ դրսևորում այս պատերազմում։ <․․․> — Մեզ մոտ, իհարկե, ռուսական ռազմական պերֆորմանսը մի փոքր ռոմանտիզացվում է, թե բա «մենք ամենաուժեղն են, բոլորին կհաղթենք» և այլն․․․ Որո՞նք ենք մեր ամենահերոսականացված հաղթանակաները․ բոլորը դրանց մասին գիտեն։ Առաջին հերթին, իհարկե, Երկրորդ համաշխարհային պատերազմն է, երկրորդ հերթին՝ 1812 թվի պատերազմը՝ հաղթանակը Նապոլեոնի նկատմամբ։ Տարատեսակ 7-ամյա կամ Հյուսիսային պատերազմների մասին ավելի քիչ է խոսվում։ Ի՞նչն է միավորում այս երկու հաղթանակները՝ 12 թվինն ու Երկրորդ համաշխարհայինը։ Երկու դեպքում էլ Ռուսաստանը աշխարհի առաջատար արդյունաբերական, տնտեսական, ֆինանսային տերության կողմից էր։ 1812 թվականին Ռուսաստանը պատերազմել է Բրիտանիայի, Երկրորդ համաշխարհայինին՝ ԱՄՆ-ի կողմից։ Երկու դեպքում էլ հսկայական աջակցություն է ստացել տնտեսական հեգեմոնից, տնտեսական կենտրոնից։ Եթե մի քիչ ցինիկաբար վերաբերվենք, ապա՝ երկու անգամն էլ կրակից շագանակներ է հանել նրանց համար։ Նայենք 12 թվականի պատերազմին։ Նապոլեոնական պատերազմներից առաջ աշխարհում կային որոշ քանակի խոշոր գաղութային տերություններ, անկախ նավատորմեր, ծովային տերություններ․․․ Դրանցից ոչ մեկը մինչև նապոլեոնական պատերազմները բացարձակ, տոտալ առավելություն չուներ։ Ոնց որ, օրինակ, ամերիկյան հեղափոխության ժամանակ․ Ամերիկան անկախացավ՝ շնորհիվ միաժամանակ Ֆրանսիայի, Իսպանիայի և Նիդերլանդների՝ ընդդեմ Անգլիայի համախմբման։ Նապոլեոնի պատերազմների հետևանքով աշխարհում հաստատվեց մեկ գաղութային կայսրություն՝ Բրիտանականը և միայն մեկ նավատորմ՝ բրիտանական։ Բրիտանական կարծր հեգեմոնիան, մեծ հաշվով, պահպանվեց ընդհուպ մինչև 19-րդ դարի վերջ՝ բոլոր վերապահումներով հանդերձ։ Այսինքն՝ այո, 12 թվին Ռուսաստանը պարտության մատնեց Նապոլեոնին, իսկ Երկրորդ համաշխարհայինին՝ Հիտլերին։ Դա արվեց՝ աշխարհի խոշոր տնտեսական տերությունների հետ դաշնակցելով․ Ռուսաստանը հսկայական օգնություն էր ստանում նրանցից, ինչի մասին մեզ մոտ նախընտրում են չհիշել, չխոսել, որովհետև ոչ ոք, իրականում, չի սիրում հիշատակել դաշնակիցների դերը կոալիցիոն պատերազմներում։  Ռուսաստանը մեծ ռազմական հաջողություններ է գրանցում, երբ նա պատերազմում է դաշնակցելով տնտեսական հեգեմոնների հետ, որոշակի հաջողությունների է հասնում, երբ ունի արևմտյան, եվրոպական դաշնակիցներ։ Երբ նրանք չկան, լավագույն դեպքում Ղրիմի պատերազմ է ստացվում, վատագույն դեպքում՝ Լիվոնյան՝ հետագա քայքայմամբ հանդերձ։ Կարծում եմ, Ռուսաստանն այժմ գնում է երկրորդ ճանապարհով։ Կամիլ Գալեև, պատմաբան հատված Յուլիա Լատինինայի հետ հարցազրույցից

Կուրսանտ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները 15 տարի ստացան

Կուրսանտ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները 15 տարի ստացան

Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող ծառայակիցների արարքները դատարանը վերաորակել է որպես...

Ցույցեր Շրի Լանկայում․ կառավարութունից մնացել են նախագահն ու վարչապետը

Ցույցեր Շրի Լանկայում․ կառավարութունից մնացել են նախագահն ու վարչապետը

Շրի Լանկայի կառավարության 26 նախարարներ, այդ թվում՝ նախագահի որդին և երկու եղբայրները, հրաժարական են տվել․․․

Փոխհրաձգություն Իրան-Ադրբեջան սահմանին․ կա 1 զոհ

Փոխհրաձգություն Իրան-Ադրբեջան սահմանին․ կա 1 զոհ

Ըստ ադրբեջանական կողմի, թմրավաճառները փորձել են հատել «Հորադիզ» սահմանապահ ջոկատի ծառայության գոտին՝ կրակելով սահմանապահների վրա։