2026 թ. մայիս 28, հինգշաբթի
Երևանը պատրաստ է խաղաղության, ԼՂ հայերին պետք է պաշտպանել․ Փաշինյան

Երևանը պատրաստ է խաղաղության, ԼՂ հայերին պետք է պաշտպանել․ Փաշինյան

Ապրիլի 6-ին Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում․․․․

Երևանում կոչ արեցին կանգնեցնել Ալիևին ու Էրդողանին

Երևանում կոչ արեցին կանգնեցնել Ալիևին ու Էրդողանին

Ակցիայի մասնակիցները ցանկանում էին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող ցեղասպան քաղաքականությանը։

ԱԻՆ նախարարը մեղադրվում է կաշառակերության մեջ․ նա ձերբակալվել է

ԱԻՆ նախարարը մեղադրվում է կաշառակերության մեջ․ նա ձերբակալվել է

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը մեղադրվում է խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ․ Փիլոյանը ձերբակալվել է, նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նախարարի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Այս մասին հաղորդել է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Հաղորդագրության համաձայն՝ քրգործով ևս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ։ Քրգործը վերաբերում է ԱԻՆ պաշտոնատար անձանց կողմից ենթադրյալ խոշոր ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու և այլ չարաշահումների: «Հիշյալ բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վերը նշված ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ», - տեղեկացրել է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Ըստ նույն կառույցի՝ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022 թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք: Ի դեպ, նախաքննության ընթացքում Ա.Հ.-ի բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են հրազեն և ռազմամթերք: Պարզվել է նաև, որ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ.Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն` համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար: Բացի այդ գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ԱԻ նախարարության մեկ այլ ստորաբաժանման ղեկավար Վ. Մ.-ն իր ծանոթ Ա. Օ.-ի կողմից կաշառք տալու եղանակով նախարարության ՓԾ ջոկատներից մեկի հրամանատարի պաշտոնին նշանակվելու մտադրության մասին 2022թ. հունվարին հայտնել է ԱԻ նախարարին, ով ընդունել է այդ առաջարկը: Ա. Օ.-ի` համապատասխան պաշտոնում նշանակվելուց հետո Վ. Մ.-ն օժանդակել է նախարար Ա. Փիլոյանի կողմից հիշյալ անձից խոշոր չափերով կաշառք ստանալուն: Քննությամբ պարզվել է նաև, որ Վ. Գ.-ն, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ ԱԻ նախարարի հետ, վերջինիս կողմից իր լիազորությունների շրջանակում մի շարք անձանց օգտին գործողություններ կատարելու, այն է` նախարարության տարբեր ստորաբաժանումներում աշխատանքի ընդունելու համար նշված անձանցից յուրաքանչյուրից պահանջել և ստացել է 2000-2500 ԱՄՆ դոլարի չափով ապօրինի վարձատրություն: Բացի այդ, քրեական գործի նյութերի համաձայն` ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության երկու ստորաբաժանումների ղեկավարները` Վ. Մ-ն և Մ. Մ.-ն, նախնական համաձայնության գալով, 2021 թվականի հոկտեմբերին խաբեության եղանակով կազմակերպել են ԱԻՆ ՓԾ մի շարք աշխատակիցների պարգևատրման գործընթաց, որից հետո, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պարգևատրումներ ստացած հիշյալ անձանց օժանդակությամբ ստացել և հափշտակել են վերջիններիս պարգևավճարների գումարները: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Մ.Մ.-ն ՀՀ ԱԻՆ ՓԾ կարիքների համար 2022 թվականին անցկացվելիք մրցույթի տեխնիկական բնութագիրը համաձայնեցրել է մրցույթի հավանական մասնակցի հետ` այդ կերպ փորձելով նպաստել, որպեսզի միայն նշված ընկերությունը հնարավորություն ունենա մասնակցել և հաղթել մրցույթում: Նախարար Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` «խոշոր չափերով կաշառք ստանալը» (3 դրվագ): Քննիչի որոշմամբ նա երեկ ձերբակալվել է, նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նախարարի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Եվս 8 անձի, այդ թվում` ԱԻՆ տարբեր պաշտոնյաների, մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն հանցակցության, կաշառք տալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և այլ հատկանիշներով։ Մեղադրյալներից Ա. Հ.-ի, Հ. Ե.-ի, Մ. Մ.-ի, Վ. Մ.-ի և Ա. Օ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: ԱԻՆ աշխատակիցներից ևս 10 անձ ունեն կասկածյալի դատավարական կարգավիճակ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Զինվորների մահերը կոծկողները պաշտոնի են նաև Փաշինյանի օրոք

Զինվորների մահերը կոծկողները պաշտոնի են նաև Փաշինյանի օրոք

Ունենք անդառնալի մի իրավիճակ, երբ ճշմարտությունը բացահայտել այլևս հնարավոր չէ՝ «խաղաղ» պայմաններում զոհված (ըստ ծնողների՝ սպանված) զինվորների գործերի ուսումնասիրությունը այսպես է ամփոփում փաստաբան Արայիկ Պապիկյանը։ Դեռևս 2020 թվականի ամռանը Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր աշխատանքային խումբ ձևավորել, որը հերթով ու հատ-հատ կուսումնասիրի ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների (ծնողների համոզմամբ՝ կոծկված) գործերը։ Զինվորների մայրերն ու հայրերն արդեն տարիներ շարունակ ահազանգում են՝ քննիչները վերացրել կամ կեղծել են իրեղեն ապացույցները, խմբագրել մահվան հանգամանքները, պաշտպանել իրական հանցագործներին, սպանությունները վերաձևել ինքնասպանությունների կամ դժբախտ պատահարների։ Նրանցից շատերը սեփական հետաքննությունն են անցկացրել՝ ապացույցներ հավաքագրել, ամփոփել նյութերում առկա անհամապատասխանություններն ու բացերը։ Ծնողների բողոքների քննությամբ ավանդապես զբաղվել են նույն այն կառույցները, որոնց այդ բողոքները վերաբերում են։ Հիմնականում, իհարկե, ապարդյուն՝ սեփական հանցագործությունները բացահայտելու որևէ շահագրգռվածություն դրանք չունեն։ «Վարչապետի որոշման հիման վրա ստեղծվեց աշխատանքային խումբ, առաջինը ուսումնասիրվեցին Վալերի Մուրադյանի, Տիգրան Օհանջանյանի և Արթուր Ղազարյանի գործերը», - պատմում է փաստաբանը։ Պապիկյանը խմբում ընդգրկված է որպես ծնողների ներկայացուցիչ։ Տիգրան Օհանջանյանի գործի ուսումնասիրությունը մոտ մեկ տարի առաջ է ավարտվել, Վալերի Մուրադյանինը՝ աշնանը, իսկ Արթուր Ղազարյանինը՝ դեկտեմբերին․ եզրակացությունները վաղուց ուղարկվել են վարչապետին և իրավասու մարմիններին։ «Ամիսներ անց մենք կարող ենք արձանագրել, որ նոր քննության ընթացքում առարկայական ոչ մի արդյունք չունենք։ Գործերը, որոնք աշխատանքային խումբը ուսումնասիրության ենթարկեց, 10-15 տարվա վաղեմություն ունեն։ Այսօր արդեն պարզ է դարձել, որ մենք ունենք այնպիսի անդառնալի իրավիճակ, որ հնարավոր չէ օբյեկտիվորեն վեր հանել ենթադրյալ հանցանքը գործած անձանց կամ այնպիսի տվյալներ, որ հնարավորություն կտային ճշմարտությունը բացահայտել։ Օրինակ՝ չունենք դեպքի վայր։ Արթուր Ղազարյանի գործում «դեպքի վայր» հասկացություն ընդհանրապես չի եղել։ Իսկ այսօր այն ուղղակի հասանելի չէ․ դեպքը տեղի է ունեցել, ըստ ամենայնի, Հադրութի մարտական հենակետերում։ Վալերի Մուրադյանի պարագայում դեպքի վայրը հրետակոծվել է թշնամու կողմից․․․ Տիգրան Օհանջանյանի դեպքում դեպքի վայրը չի պահպանվել դեպքից ժամեր հետո», - ասում է փաստաբանը։ Սա է, ըստ նրա, հիմնական պատճառը, որ վերջին մեկ տարվա կամ 7, կամ 4 ամիսների ընթացքում քննիչներն ու դատախազները առարկայական որևէ արդյունք ապահովել չեն կարողացել․  «Ոչինչ չի պահպանվել։ Փաստաթղթային արխիվն անգամ չի պահպանվել։ Շատ փաստաթղթեր, օրինակ, չեն պահպանվել հիմնավորմամբ, որ դրանց պահպանման ժամկետը երկու տարի է․․․ Անհեթեթություն է, իհարկե, այսպիսի պատճառաբանությունը․ այդ բոլոր նյութերը պետք է լինեին գործի մեջ, բայց չկան։ Այսօր մենք ունենք մի այնպիսի անելանելի իրավիճակ, երբ որ պետությունը չի կարող հաստատապես ապացուցել այն պաշտոնական վարկածը, որը առաջ է քաշվել՝ լինի դա ինքնասպանություն, թե դժբախտ պատահար։ Մյուս կողմից՝ մենք չունենք իրավահաջորդների պնդումը հաստատելու համար բավարար ապացույցներ, և չենք կարող հաստատել, որ դա ինքնասպանության նմանակում կամ սպանություն է եղել, որովհետև այդ ուղղությամբ քննություն անգամ չի տարվել․․․»։ Ծնողները աշխատանքային խմբից գոհ են, ասում են՝ խախտումները վերջապես արձանագրվել են։ Դրանից հետո, սակայն, ոչինչ չի արվել։ «Մենք մտավախություն ունենք, այսինքն՝ համոզված ենք արդեն, որ միևնույնն է ոչինչ չի արվելու․․․ Իրենք տանում են նրան, որ այ սենց տարիները գլորեն, գլորեն, ոչինչ չանեն, մինչև անցնի վաղեմության ժամկետը ու փակեն գործը։ Բայց մենք մինչև վերջ կանգնելու ենք, պայքարելու ենք, չենք հանձնվելու։ Մինչև այս համակարգը չփոխվի։ Որովհետև համակարգը նույնն է՝ դատախազությունը, քննչականը․․․ Նույն մարդիկ են՝ նույն շղթան։ Նրանք շատ լավ տեղյակ են մեր գործերից։ Իրենք կբացահայտե՞ն։ Իրենք իրենց արածը ո՞նց են բացահայտելու։ Քննիչները ոչինչ չեն անում։ Մենք դիմել ենք Քննչական կոմիտե՝ Արգիշտի Քյարամյանին, որ մեզ ընդունի, բայց մեզ նորից տեղակալների մոտ են ուղղորդում։ Այդ տեղակալներից մեկը հենց մեր քննիչն է։ Ասում են՝ վարչապետը իրավասություն չունի դատախազությանը կարգադրի։ Իսկ իրավասություն ունի՞ ասելու՝ մենք տեսել ենք այս ամեն ինչը, ձեր արած այս հանցագործությունը, անգործությունը, որ ոչինչ չեք արել, որ իրեղեն ապացույցները թաքցրել եք, ոչնչացրել եք․․․ Ես ասում եմ՝ դուք պիտի աշխատե՛ք, այս գործերին պիտի բացահայտո՛ւմ տաք», - նշում է 2010 թվականին զոհված Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը։ տեսանյութը՝ 2014 թվականի (պատրաստվել է Epress.am-ի և Հելսինկյան ասոցիացիայի կողմից) «Խորհրդատվական եզրակացութունը ուղարկել են դատախազին։ Դրանից հետո էլի ես եմ հետաքրքրվել, թե ուր է՝ դրա ճակատագիրն ի՞նչ է լինելու։ Երկու ամիս հետո ուղարկել են զինվորական դատախազին։ Զինդատախազը դիմել է դատարան, որ գործը կասեցումից հանեն՝ նոր հանգամանքներով, խորհրդատվական եզրակացության հիման վրա։ Սեպտեմբերից, երբ քրգործը կասեցումից հանվել է, առ այսօր ոչինչ չի արվել։ Ոչ մի տեղեկություն չունենք․․․ Մենք նորից չենք սպասելու 15 տարի։ Մենք չգիտենք՝ 15 տարի կապրենք, թե չէ», - հավելում է 2007 թվականին զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը։ տեսանյութը՝ 2014 թվականի (պատրաստվել է Epress.am-ի և Հելսինկյան ասոցիացիայի կողմից) «Նրանք տղաներին, զինակոչիկներին տանում են ծառայության, գլուխը ուտում, հետո կոծկում՝ ոչ մի բան չեն անում։ Այս համակարգը նեխած է։ Եթե այս համակարգը փոխվեր, այսօր բոլորիս գործերը բացահայտված կլինեին։ Հազարավոր միջնորդություններ ունենք գրած։ Ես էլ չգիտեմ՝ ում կարող ենք դիմել», - ասում է Իրինա Ղազարյանը՝ 2010 թվականին զոհված Արթուր Ղազարյանի մայրը։ Արդարադատության նախարարը, ըստ նրա, խոստացել է, որ սեպտեմբերին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին կհանեն․ ի՞նչ է փոխում դատախազի փոփոխությունը, երբ համակարգը նույն կերպ է գործում։ «Ես որ գնացել էի Նիկոլ Փաշինյանի մոտ, ասացի՝ պարոն Փաշինյան, չէ՞ որ մեր գործով պարզ երևում է, որ Հայկ Գրիգորյանը հանցագործ է․ իրա ձեռքով իմ երեխու գործը կոծկել են։ Ասեց՝ տիկին Իրինա, որ բոլորին հանենք, մենք ի՞նչ ենք անելու։ Բայց ի վերջո ո՞վ պետք է իմ երեխու սպանության համար պատասխան տա։ Ես պահել եմ 19 տարի 7 ամիս։ Ու իմ երեխեն, իմ տղան ապրիլի 27-ին կդառնար 30 տարեկան։ 12 տարի է՝ իմ երեխեն հողի տակ է։ Եթե ես իմ երեխուն տվել եմ պետությանը, պետությունը պիտի պատասխան տա՞, որ իմ տղային տարել են այլ երկիր՝ Ղարաբաղ, ու իմ երեխու գլուխը կերել են։ Ո՞վ ա պատասխան տալու։ Ո՞ւմ դիմեմ։ Համակարգը պետք է փոխվի։ Ուրեմն՝ թո՛ղ փոխեն, թող փոխեն»։ տեսանյութը՝ 2014 թվականի (պատրաստվել է Epress.am-ի և Հելսինկյան ասոցիացիայի կողմից) Զառա Հարությունյան

Հարավային Օսեթիան հրաժարվում է անկախությունից

Հարավային Օսեթիան հրաժարվում է անկախությունից

Հարավային Օսեթիայի հանրապետությունը մտնելու է իր պատմական հայրենիքի՝ Ռուսաստանի կազմի մեջ, հայտարարել է երկրի նախագահ Անատոլի Բիբիլովը։

Ընտանեկան ինքնասպանություն Շվեյցարիայում

Շվեյցարիայում 40-ամյա տղամարդը, նրա 41-ամյա կինը, նրանց 8-ամյա աղջիկն ու 15-ամյա տղան, նաև կնոջ զույգ քույրը դուրս են նետվել պատշգամբից։

Ինտեգրում, կապիտալ և լեզու

Ինտեգրում, կապիտալ և լեզու

Բայց ինչո՞ւ հայկական խոշոր կապիտալը այսօր «ցեղային», իմա՝ ռասայական է, այլ ոչ թե ազգային, իմա՝ բուրժուական: Ինչու ռասան ավելի համապատասխան է մեր կապիտալիստ...

Մարդու արյան մեջ միկրոպլաստիկ է հայտնաբերվել

Մարդու արյան մեջ միկրոպլաստիկ է հայտնաբերվել

Պլաստիկ միկրոտարրերը կարող են շրջակա միջավայրից իրենց վրա հավաքել տարբեր թունավոր նյութեր։

Մեր 1-ին հաղթանակը բանակցությունների տեղափոխումն է Թուրքիա. Ուկրաինա

Մեր 1-ին հաղթանակը բանակցությունների տեղափոխումն է Թուրքիա. Ուկրաինա

Ռուսական զորքերը կտրուկ կնվազեցնեն ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղություններով։

Ինչու՞ հեռուստադիտողը այլևս զգայուն չէ բռնության նկատմամբ․ Միխայել Հանեկե

Ինչու՞ հեռուստադիտողը այլևս զգայուն չէ բռնության նկատմամբ․ Միխայել Հանեկե

Ցույց տալ մարդուն անդունդի խորությունը, որի մեջ նա կարող է ընկնել․ սա է ավստրիացի ռեժիսորի առաջադրանքը։

Պատերազմի վիճակագրություն և թունավորումներ՝ բանակցությունների նախաշեմին

Պատերազմի վիճակագրություն և թունավորումներ՝ բանակցությունների նախաշեմին

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների հաջորդ փուլը սկսվելու է մարտի 29-ին՝ Ստամբուլում...

Новая Газета-ն հեռանում է մինչև պատերազմի ավարտը

Խմբագրությունը հայտնում է, որ կվերսկսի աշխատանքն Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո...