2026 թ. նոյեմբեր 10, երեքշաբթի

Պատերազմի վիճակագրություն և թունավորումներ՝ բանակցությունների նախաշեմին

Ամբողջ Ուկրաինան օկուպացնելու նպատակի ձախողումից հետո, Ռուսաստանը փորձում է կիսել Ուկրաինան՝ Մոսկվայի կողմից վերահսկվող տարածաշրջան ստեղծելու համար, ասում է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարը։ Ռուսաստանն, իր հերթին հայտնում է, որ իր ռազմական օպերացիայի առաջին փուլը գրեթե ավարտված է և այժմ կենտրոնանալու են Ուկրայինայի արևելյան Դոնբաս տարածաշրջանի «ազատագրման» վրա։ Լուգանսկի իշխանությունները ցանկանում են հանրաքվե իրականացնել՝ Ռուսաստանին միանալու նպատակով, ինչին ի պատասխան Կիևը հայտարարել է, որ հանրաքվեն չի ունենալու իրավական հիմք և առաջացնելու է ուժեղ միջազգային արձագանք։

Բանակցություններ և «հնարավոր» թունավորում

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների հաջորդ փուլը սկսվելու է մարտի 29-ին՝ Ստամբուլում։

Հատկանշական է, որ Wall Street Journal -ն այսօր ահազանգել է բանակցություններին ռուսական կողմից մասնակցող միլիարդատեր Ռոման Աբրամովիչի, ինչպես նաև ուկրաինական պատվիրակության որոշ անդամների հավանական թունավորման մասին։ 

WSJ-ի հաղորդմամբ՝ Աբրամովիչի ու ուկրաինական պատվիրակության երկու անդամների աչքերը կարմրել են, սկսվել է արցունքների «հիվանդագին» արտադրություն, ինչպես նաև սկսել է պոկվել դեմքի և ձեռքերի մաշկը։ Ախտանիշները Աբրամովիչի մոտ, ըստ նրա պաշտոնական ներկայացուցչի, սկսվել են մի քանի շաբաթ առաջ՝ բանակցությունների ընթացքում։ Այժմ, ըստ ներկայացուցչի միլիարդատերն իրեն լավ է զգում և շարունակում է մասնակցել բանակցություններին։ 

Հարկ է նշել, որ Աբրամովիչը պատերազմի սկզբից ի վեր այցելել է թե Կիև, թե Լվով, հանդիպել է նաև հենց նախագահ Զելենսկու հետ։ Վերջինիս մոտ ախտանիշներ չեն հայտնաբերվել։ 

WSJ-ի հաղորդումն իր թվիթերյան էջում հաստատել է նաև Bellingcat-ը։ 

https://twitter.com/bellingcat/status/1508463513013997580

 

Պատերազմի քարտեզը

— Կիևի մերձակայքում գտնվող Իրպենը ազատագրվել է ռուսական զորքերից, հայտնել է քաղաքապետը

— Մարիուպոլի շրջափակման սկզբից ի վեր (մարտի 1) քաղաքային իշխանությունների մոտավոր հաշվարկներով ավելի քան 5000 մարդ է զոհվել, այդ թվում՝ 210 երեխա։ Ըստ քաղաքապետի, Մարիուպոլում չկա ոչ ջուր, ոչ էլեկտրականություն, ոչ ջերմամատակարում, ոչ կապ․ քաղաքապետ

— Սեվերոդոնեցկում նոր հրետակոծությունների պատճառով ավերվել է ավելի քան 5 տուն, փլատակների տակից հանել են 7 մարդու, որոնց թվում կան վիրավորներ։ Այս մասին հայտնել է Լուգանսկի մարզային պետական վարչության ղեկավար Որոնողական աշխատանքները շարունակվում են․ 

— Ռուսական ուժերը գրավել են Սլավուտիչը, որտեղ, տեղի պաշտոնյաներից մեկի հաղորդմամբ, ապրում են չգործող Չեռնոբիլի ատոմակայանի աշխատակիցները։

— Ըստ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի՝ Խարկովի մարզի Տոպոլսկոյե, Կամենկա և Սուխայա Կամենկա բնակավայրերի շրջաններում մարտերը շարունակվում են․ Ուկրաինայի զինված ուժերի գենշտաբ

— Նույն կառույցը հաղորդում է, որ ուկրաինական զորքերը զսպում են ռուսների առաջխաղացումը Զապորոժիեի մարզի Գուլյայպոլեի և Զապորոժիեի շրջաններում․ 

— Կիևի պաշտպանական ուժերը, ըստ ԳՇ-ի, հետ են պահում հակառակորդին, որը փորձում է հյուսիս-արևմուտքից և արևելքից ճեղքել պաշտպանությունը՝ առանցքային ճանապարհներն ու բնակավայրերը վերահսկողության տակ առնելու համար։

— Չեռնիգովի քաղաքապետը հայտարարել է, որ քաղաքն ամբողջությամբ շրջափակված է։ Էլեկտրականություն չկա, ջրի հետ կապված խնդիրներ կան։ Հումանիտար օգնություն հասցնող ավտոշարասյունը ընկել է ռմբակոծման տակ, կան վիրավորներ։

— Օկուպացված Էներգոդարի բնակիչները դուրս են եկել հանրահավաքի։ Նրանք երգել են Ուկրաինայի հիմնը և պահանջել ազատ արձակել քաղաքի փոխքաղաքապետ Իվան Սամոյդյուկին, ով, ըստ տեղեկությունների, առևանգվել էր մարտի 20-ին: