«Սասնա ծռերը» դատապարտվեցին 8-ից 25 տարվա ազատազրկման (լրացված)
Մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը նրանք կարող են մնալ ազատության մեջ․․․
Կրկին հարձակվել են «Ազատության» լրագրողների վրա
«Ազատության» լրագրողին և օպերատորին ոտքերով հարվածել և հայհոյել են։
500 հազար մեր Սփյուռքի կողմից և շաբաթվա այլ լուրեր
Տեսանյութն ամփոփում է փետրվարի 15-ից 21-ը Գարիկ Ենգիբարյանի և լրատվամիջոցների ուշադրությունը գրաված որոշ նյութերը։
Հռոմի պապը, նրա օգնականը, կաթոլիկ մանկապղծությունն ու ԱՄՆ հատուկ ծառայությունները
Պապ Հովհաննես Պողոս II-ը ամենամտերիմ օգնականը կասկածվում է կաթոլիկ եկեղեցում մանկապղծության հարյուրավոր դեպքերի կոծկման մեջ․․․
Փետրվարի 23․ չճանաչված ցեղասպանության օրը
1944 թվականի փետրվարի 23-ին Չեչենա֊ինգուշական ինքնավար հանրապետության ողջ բնակչությունը աքսորվեց դեպի Սիբիր և Ղազախստան․․․
Այլմոլորակային տեսանյութն արդեն պատրաստ է
«Հաստատակամություն» (Perseverance) ռովերը Մարսից ուղարկել է իր վայրեջքի գունավոր տեսագրությունը։ Մարսագնացը ձայնագրել է նաև Մարսի մակերևույթի ձայները։ Ձայնը ֆիլտրված՝ Բնօրինակը՝ Ի տարբերություն նախկին ռովերների, «Հաստատակամության» տեսախցիկների մեծ մասը գունավոր պատկերներ են տալիս։ Ավելի վաղ NASA-ն հրապարակել էր նաև մարսագնացի ուղարկած՝ Կարմիր մոլորակի բարձորակ լուսանկաներները։ «Հաստատակամություն» ռովերի հիմնական նպատակը հին մանրէների գոյության հետքերի որոնումն է։ Ռովերը կուսումնասիրի Մարսի երկրաբանությունն ու անցյալի կլիման։ Հետագայում մարսագնացի վերցրած նմուշները NASA-ն ESA (the European Space Agency)-ի հետ միասին կուղարկվեն տիեզերանավ՝ Երկիր բերելու համար։ աղբյուր՝ https://mars.nasa.gov/
Թբիլիսիում գրոհել են ամենամեծ ընդդիմադիր ուժի շտաբը
«Միացհալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիան նորից բերման է ենթարկվել։
Հինգ 2-ի հեղափոխությունը մեկնարկեց Մյանմայում
Գործադուլ են անում բժիշկները, ուսուցիչները, երկաթուղու աշխատակիցները․․․
Daft Punk այլևս չի լինի
Էլեկտրոնային երաժշտության փարիզյան դուետը 30 տարի անց հայտարարել է, որ դադարեցնում է իր գործունեությունը․․․
Կորոնավիրուսն ու կանանց ինքնասպանությունները Ճապոնիայում
«Կարանտինային սահմանափակումներից առավելագույնս տուժում են հենց այն ոլորտները, որոնցում զբաղվածության մեծ չափաբաժին ունեն կանայք․․․
Վրաստանի աշխատունակ բնակչության կեսը գործազուրկ է
Երկրում գրանցվել է ռեկորդային տնտեսական անկում՝ վերջին 26 տարիների կտրվածքով
Բոյինգը խորհուրդ է տալիս դադարեցնել իր 777 շարքի ինքնաթիռների թռիչքները
Boeing ավիաընկերությունը հանձնարարական Է հղել բոլոր ավիագծերին դադարեցնելու Pratt & Whitney PW 4000 շարժիչներով իր 777 շարքի ինքնաթիռների թռիչքները։ Պատճառը Ամերիկայի Միացյալ Նահանգների United Airlines ընկերության համանմա օդանավի հետ տեղի ունեցած միջադեպն է։ «Boeing-ն ակտիվորեն հետեւում Է United Airlines ընկերության 328-րդ չվերթի հետ կապված վերջին իրադարձություններին: ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի (NTSB) հետաքննության անցկացման ընթացքում մենք խորհուրդ տվեցինք դադարեցնել աշխատանքը Pratt & Whitney PW 4000 շարժիչներով 69 թռիչքներ կատարող եւ 59 պահպանման մեջ գտնվող 777-երով, քանի դեռ ԱՄՆ-ի Քաղաքացիականի ավիացիայի դաշնային վարչությունը չորոշի ստուգման համապապատասխան կանոնակարգը»,- Boeing-ի հաղորդագրությունը մեջբերում է «Արմենպրեսսը»: Սա, ըստ ընկերության, ժամանակավոր միջոց է, որ կանխարգելիչ բնույթ ունի․ մինչև պարզ չլինեն ստուգման Ընկերությունը նաեւ լիակատար հավանություն Է հայտնել Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի ավիակագավորիչների որոշմանը, որոնք որոշել են դադարեցնել այս ինքնաթիռների թռիչքները: Փետրվարի 21-ին ԱՄՆ-ի United Airlines ավիաընկերության օդանավում, որը թռչում էր Դենվերից (Կոլորադոյի նահանգ) Հոնոլուլու (Հավայիի նահանգ), տեղի Է ունեցել շարժիչի խափանում: Թռիչքի ընթացքում շարժիչներից մեկը սկսել է այրվել։ Ինքնաթիռն անվտանգ վերադարձել Է մեկնաթռիչքի օդանավակայան, բայց շարժիչի երեսվածքի խոշոր դետալները օդում պոկվել են և ընկել բնակելի շենքերի անմիջական մերձակայքում: https://twitter.com/manavparody/status/1363266371891597314?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1363266371891597314%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.kommersant.ru%2Fdoc%2F4702962 Միջադեպից հետո United Airlines-ը հայտարարել Է, որ «որպես նախազգուշական միջոց ժամանակավորապես շահագործումից հետ Է կանչում Pratt & Whitney PW4000 շարժիչներով 24 Boeing 777 ինքնաթիռները»։