Հովհաննիսյան ինստիտուտն սկսում է «Արվեստի և փիլիսոփայության հանրային սեմինարների» շարքը: Հոկտեմբերի 24-ին և 26-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Աքյան սրահում տեղի կունենան շվեյցարաբնակ փիլիսոփա, երևութաբան Ստեֆան Քրիստենսենի՝ արվեստի և քաղաքականության մասին երկու բանախոսությունները, որոնք հեղինակը մտահղացել է նկատի ունենալով հայաստանյան հեղոփոխական իրողությունները։ Բանախոսությունների նպատակն է տրամադրել երևութաբանական գեղագիտության կարևոր մի ուղենիշ, որը նաև կմատնանշի երևութաբանական մոտեցման քաղաքականապես տեղին լինելը գեղարվեստական փորձառության համար:
Բանախոսությունները կներկայացվեն անգլերեն` հայերեն թարգմանությամբ:
Բանախոսությունները հնարավոր են դարձել Ուտոպիանա ստեղծագործական ընկերակցության և Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ գործակցությամբ:
Բանախոսությունները տեղի կունենան Հայաստանի ամերիկյան համալսարանի Աքյան սրահում հոկտեմբերի 24-ին և 26-ին, ժամը 18:30-21:00:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։