Home / Դատարան / Վճռաբեկը չեղարկեց Քոչարյանի կալանավորումը բեկանող որոշումը

Վճռաբեկը չեղարկեց Քոչարյանի կալանավորումը բեկանող որոշումը

Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հետ կապված դատախազության բողոքը։ Գործն ուղարկվելու է հետ՝ Վերաքննիչ դատարան, որը պետք է նոր քննություն սկսի։ Պաշտպանների բողոքը դատարանը չբավարարեց։

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը չցանկացավ մեկնաբանել որոշումն՝ ասելով, որ հանդես կգա հայտարարությամբ որոշման տեքստի հետ ծանոթանալուց հետո։

2008-ի մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ մեղադրվող Քոչարյանը լքել էր նիստերի դահլիճը որոշման հրապարակումց առաջ։

Մերժելով լրագրողների՝ իր պաշտպանյալի ելույթից մանրամասներ հայտնելու մասին խնդրանքը, Ալումյանը նշեց, որ դռնփակ նիստերի իմաստը հենց նրանում է կայանում, որ երկրորդ նախագահն ազատ ներկայացնի իր դիրքորոշումն ու բացատրությունները։