Home / Շուկա / Փաշինյանն ու Պուտինը քննարկել են գազի գնի հարցը

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են գազի գնի հարցը

Մի քանի օր առաջ Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են գազի գնի հարցը, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը՝ նշելով, սակայն, որ պայմանավորվածություններ դեռևս չկան։

Իսկ տարեվերջին ավարտվող ներկայիս պայմանագիրն ավտոմատ կերկարաձգվի․ «Պայմանագրի ավարտվելը խնդիր չէ, որովհետև այն կերկարաձգվի մինչև բանակցությունների ավարտը։ Դրանք բավականին ծանր և երկար ժամանակ պահանջող բանակցություններ են և պայմանագրի ավարտվելը խնդիր չէ։ Քանի դեռ պայմանավորվածություն չկա, կմնա այն, ինչ ունենք այսօր, նենց չի, որ հունվարից գազ չենք ստանալու»։

Գազի գնի մասին խոսելով, նա ասաց, որ այն կհստակեցվի բանակցությունների ավարտից հետո, իսկ հունվարի 1-ից, եթե դրանք ավարտված չլինեն, գինը կպահպանվի։