«Խաղաղության երկխոսություն» կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը, ի թիվս այլ գորցերի, ՀՀ վերաքննիչ դատարանում ներկայացնում է բանակում սպանված զինվոր Արման Մուրադյանի հոր՝ Հովսեփ Մուրադյանի շահերը։ Epress.am-ի հետ զրույցում Մարտիրոսյանը պատմում է իրավապահ համակարգի կողմից ստեղցվող և խրախուսվող խոչընդոտների մասին։ Իրապաշտպանը մեղադրանքներ հնչեցրեց ինչպես ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հասցեին, այնպես էլ նախկին ղեկավարների կողմից բանակում սպանությունների գործերի ոչ պատշաճ քննության վերաբերյալ։
Մասնավորապես, Արման Մուրադյանի գործում դատավորներից Անդրանիկ Մնացականի կողմից կողմնակալ քննություն է ընթացել։ Հետհեղափոխական շրջանում, ըստ իրավապաշտպանի, հանցագործ քննիչները, դատախազներ ու դատավորները ևս չեն ցանկանում բազմակողմանի և օբեկտիվ քննություն իրականացնել։