Տավուշի մարզի գյուղերից մեկում՝ անասնագոմում, պայմանագրային զինծառայողի կախված դին են հայտնաբերել։ Այս տեղեկությունը news.am-ի հետ զրույցում հաստատեց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ armeniasputnik-ը հայտնել էր, որ զինծառայողին եղբայրն է գտել անասնագոմում՝ առաստաղից պարանով կախված: Անմիջապես կանչել է հարևաններին, որոնք էլ ահազանգել են 1-03 և կատարվածի մասին տեղեկացրել իրավապահներին: