Home / Առողջապահություն / Զինվորը հրաժարվեց վերադարնալ զորամաս, ՌՈ-ն տարավ հոսպիտալ

Զինվորը հրաժարվեց վերադարնալ զորամաս, ՌՈ-ն տարավ հոսպիտալ

Երևանի Աջափնյակ վարչական շրջանից զինվորական ծառայության մեկնած 19-ամյա Նարեկ Ս.-ն զորամասից օրինական արձակուրդ է ստացել, եկել տուն և հրաժարվում է վերադարնալ զորամաս, հայտնում է shamshyan.com կայքը։ Հունիսի 30-ին լրացել է նրա արձակուրդի ժամկետը։ Երիտասարդը ծնողներին հայտնել է, որ եթե գնա զորամաս, ապա իր կյանքին վերջ կտա:

Ըստ shamshyan.com-ի, զինվորի հարազատները ահազանգել են իրավապահ մարմիններին, որոնց կանչով էլ ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հոգեբանական կենտրոնի խումբը: Դրանից հետո տղային տեղափոխել են Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ, ուր ժամանել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողներրը և զինվորին տեղափոխել մայրաքաղաքի մեկ այլ՝ Կանազի հոսպիտալ: