հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Փաշինյան․ Ռուս խաղապահները ևս գտնվում են շրջափակման մեջ

Փաշինյան․ Ռուս խաղապահները ևս գտնվում են շրջափակման մեջ

«Մեր տեղեկություններով՝ [Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում] նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ». «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կապի խնդիր կա, որովհետև տեղանքի բերումով, նաև իրադարձությունների բերումով հաղորդակցության որոշակի խնդիրներ կան, ընդորում՝ այդ խնդիրներն ունեն նաև ռուս խաղաղապահները, և այնտեղ որոշակի ճգնաժամային իրավիճակ ունենք մենք:»

Վարչապետը հաստատել է Հադրութ֊Շուշի հատվածում նոր գերիների առկայության մասին տեղեկատվությունը, նշելով որ սա ևս կապված է Խծաբերդում և Հին Թաղերում տեղի ունեցող իրադարձությունների հետ։

«Դուք բոլորին մեղավոր եք համարում բացի ձեզնից, ի վերջո, Դուք եք այս իրավիճակում երկրի ղեկավարը և պատասխանատվություն, ասում եք, ստանձնում եք, բայց մեղադրանքներն ուղղում եք այլ ուղղություններով: Ո՞րն է Ձեր մեղքը, պարոն վարչապետ» հարցին ի պատասխան Փաշինյանը հայտարարել է, որ համարում է իրեն թիվ մեկ պատասխանատուն, բայց չի համար թիվ մեկ մեղավորը։ Նա նշել է նաև, որ պատերազմից խուսափելու տարբերակն, ըստ էության, Ղարաբաղի կարգավիճակից հետագա հրաժարումն էր․ «Իրավիճակը հասել էր մի կետի, երբ որ պատերազմն անխուսափելի էր: Մենք էլ վերլուծել ենք, որ հնարավոր է չպարտվել, և եթե հնարավոր է չպարտվել, ուրեմն պետք չէ հանձնվել»:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Արցախի Նախագահ Արայիկ Հարությունյանը Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում հաստատել էր տասնյակ նոր գերիների մասին տեղեկատվությունը։ Ղարաբաղի ՄԻՊ-ն էլ նշել էր, որ իր տեղեկություններով՝ Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում, ամենայն հավանականությամբ՝ հենց նրանք էլ երևում են վերջին օրերին շրջանառվող տեսագրություններում։ Առավոտվանից անհետ կորածները հարազատները փողոցներ էին փակում նրանցից ոմանք պնդում են, որ տարածված տեանյութերում ճանաչել են իրենց հարազատներին։ ՊՆ-ի մոտ ևս ցույց էր։