Ջաբրայիլի և Ֆիզուլիի շրջաններում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 5 զինծառայողի աճյուն, հայտնել է Ղարաբաղի ԱԻՊԾ֊ն։
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին է փոխանցվել ընդհանուր առմամբ 1523 մարմին, որից 25-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, մյուսները՝ պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներ, կամավորներ կամ պահեստազորայիններ: