Զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով Զինված ուժերի 4 զինծառայող վիրավորում է ստացել, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:
«Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Հայաստանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում, զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով, թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 4 զինծառայող», – ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում նռնակի պայթյունից 4 զինծառայողներ են վիրավորվել:
«Զինծառայողները ստացել են վնասվածքներ, բայց ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Տեղափոխվել են հոսպիտալ», – թերթին ասել էր Վարդենիսի համայնքապետը: