հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Հրդեհից փրկված զինվորը համոզիչ չէ դատավարության մասնակիցների համար

Հրդեհից փրկված զինվորը համոզիչ չէ դատավարության մասնակիցների համար

Ուրբաթ օրը կայացած՝ Վարդենիսի զինվորական կացարանում հրդեհի գործով հերթական դատական նիստի ժամանակ շարունակվեց փրկվածներից՝ նախկին զինվոր, Ուռալ-ի վարորդ Վաղինակ Մանուչարյանի հարցաքննությունը։ Զոհվածների ծնողները, փաստաբանները, դատախազները, դատավորը հաճախ նույն հարցերն էին ուղղում նախկին զինվորին՝ հորդորելով «տղավարի» ճիշտը խոսել, նշելով, որ «իրական հերոսությունը մահն է», կասկածելով և հիմնավոր հակասություններ գտնելով այս վկայի այդօրվա ասածների և նախնական ցուցմունքների միջև։ Հակասություններ կային նաև Մանուչարյանի և այլ վկաների և մեղադրյալների ցուցմունքներում։

Հարկ է նշել, որ դատավարության մասնակիցները պարբերաբար անտեսում են հրդեհից փրկվածների ապրումները և շփոթմունքը, ընկճախտը՝ կատարվածի մասին խոսելու ընթացքում։ Ժամանակի և տևողության մասին հարցերին պատասխանելիս՝ վկաները մոտավոր տվյալներ են նշում, ֆորմալ պատասխաններ տալիս զորամասի առօրյայի մասին հարցերին, չեն ցանկանում խոսել այլ մարդկանց կենցաղի և կեցվածքի մասին։

Տեսանյութի մոնտաժը տեխնիկական բնույթ է կրում․ տեղ-տեղ թողել ենք կրկնությունները և կտրել վատ լսվող և ծայրահեղ անկարևոր հատվածները․