Home / Բանակ / Օդային տագնապ Կիևում, Դնեպրում, Կրեմենչուգում, Կրիվոյ Ռոգում և այլն

Օդային տագնապ Կիևում, Դնեպրում, Կրեմենչուգում, Կրիվոյ Ռոգում և այլն

Առավոտյան Ռուսաստանը լայնամասշտաբ հրթիռային հարձակում է սկսել Ուկրաինայի ուղղությամբ։ Ուկրաինական օդային ուժերի հրամանատարությունը հայտնում է, որ հարձակումը կոմբինացված էր. կիրառվել են X-101 թևավոր հրթիռներ, Ту-95МС ռմբակոծիչներ, «Իսկանդեր-Մ» համակարգեր և անօդաչու թռչող սարքեր։ 

Խարկովի մարզի տեղական ռազմական ադմինիստրացիան հայտնել է բռնկված մի քանի հրդեհների մասին։ Այս պահին լուրեր են շրջանառվում 3 տուժածների մասին, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով, Խարկով քաղաքին առնվազն 7 հարված է հասցվել։

Մարզի շուրջ 500 հազար բնակիչներ մնացել են առանց ջեռուցման։ Տաքացման համակարգերը չեն գործում Խարկովի մարզի 2677 տներում։

Դնեպրոպետրովսկի մարզում առանց ջեռուցման է մնացել 155 տուն, Իվանովո-Ֆրանկովում՝ 81։ Դնեպրում հրթիռակոծության հետևանքով մահացել է ՋԷԿ-ի մեկ աշխատակից։

Օդային տագնապ է հայտարարվել Կիևում, Դնեպրում, Կրեմենչուգում, Կրիվոյ Ռոգում, Զապորոժյեում, Պոլտավայի և Կիրովոգրադի մարզերում։

«Ուկրէներգո» ընկերությունը հրթիռային հարձակման պատճառով հայտարարել է էլեկտրաէներգիայի օգտագործման ծայրահեղ սահմանափակումների մասին։

Դեկտեմբերի 24-ին ռուսական զինված ուժերը հրթիռային հարվածներ էին հասցրել Կրիվոյ Ռոգ քաղաքին։ Մասամբ փլուզվել էր 4 հարկանի բնակելի շինությունը։ Կա 1 զոհ և 15 վիրավոր, որոնցից 4-ը գտնվում են ծանր վիճակում։

Ուկրաինայի կողմից ռուսական Կազան քաղաքի վրա ԱԹՍ-ներով հարձակումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել էր պատասխանել. «Ուկրաինան կբախվի բազմակի անգամներ ավելի մեծ ավիրածությունների» և «կփոշմանի մեր երկրի տարածքում ծավալած իր գործողությունների համար»։